Ազատության առաջին աստիճանն ինքնուրույնությունն է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը, զարգացումը սկսվում է երկու տարեկանից:

Մենք ունենք մոտ 300 երկուսից հինգ տարեկան երեխաներ: Մենք մեր առաջին քայլերը սկսեցինք երկու տարեկան երեխայի համար ինքնուրույնության ճանապարհին բոլոր արգելքները հանելուց. հանեցինք բոլոր դռները, բոլոր պատերը, բոլոր շեմերը վերացրինք: Երեխային ինքնուրույն, ազատ շարժվելու հնարավորություն տվեցինք: Այսինքն՝ ինքնուրույն ապրի՝ առանց խնամակալի, դայակի, դաստիարակի, մայրիկի: Հետո հասկացանք, որ մեծ պատնեշ կա դրսի և ներսի միջև: Երեխայի դուրս գնալը դառնում էր իրադարձություն: Մահճակալը դարձել էր երեխայի ստորացման մի գործիք, ինչպես աշակերտական անշարժ նստարանը: Մենք որոշում կայացրինք, որ մեր 200-ից ավել անշարժ մահճակալները պետք է լքեն մեր նախակրթարանները: Պարզվեց, որ դա ամենակենսունակ քայլերից մեկն էր, որովհետև մենք ինքնուրույն երեխայի համար կենսական տարածք ազատեցինք: Հաջորդ կարևոր քայլն այն էր, որ ուսուցիչը հայտնվեց երկրորդ պլանում:

Համոզվեցինք, որ պատերը խանգարող էին և դաս-դասարանային համակարգը հատուկ ստեղծված է, որ մարդկանց բաժանի խմբերի, վերացնի նրանց միջև հաղորդակցությունը ու հակադրի միմյանց: Այստեղից առաջացավ բոլոր տեսակի պատերաը վերացնելու կարիքը: Պարզվեց, որ այդ դասղեկների ինստիտուտը վտանգավոր է, որ նրանք ստեղծված են հենց մի երեխային մյուսին հակադրելու համար:

Աղբյուրը՝ boon.am

[embedplusvideo height=”350″ width=”550″ editlink=”http://bit.ly/1irBdvF” standard=”http://www.youtube.com/v/I74w_vYeQF4?fs=1″ vars=”ytid=I74w_vYeQF4&width=550&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8412″ /]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիտեք «Ազատություն TV»-ի եթերում

Հունվարի 22-ի «Լուրեր Ազատության եթերում» հաղորդաշարը հյուրընկալել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին: Տեսանյութում ներկայացված է հարցազրույցի հատվածը: Հաղորդումն ամբողջության կարող եք դիտել «Ազատություն» կայքէջում:

Ծրագրերը անընդհատ փոխելը բան չի փոխելու, եթե սովորողը սպառող է մնում

Լրագրողական հետաքննություն Երևանի Ավագ դպրոցներում տիրող վիճակի մասին

Առավոտյան հատուկ թողարկում Սոմայի անոնսով

Բարի օր: Աշխատանքային այցով Արատեսում եմ: Առանց 11 ամսական դարձող Սոմա Բլեյանի դա այլևս հնարավոր չէ: Սոման ճանապարհի հուսալի ընկեր է, Էլյան էլ՝ լավ օգնական: Այսպես հեշտանում, հնարավոր է դառնում