Իմ նոր հեռախոսը կարելի է բացել ֆեյսով իմ։ Ամենագաղտնապահ այս գործիքից իմ գիտությամբ, իմ թույլտվությամբ Արատեսի նախագծային խումբն ուզեցել է օգտվել, ես մոտակայքում չեմ եղել, ու ինձ փոխարինել է իմ նմանակ-ժառանգ Աշոտիկը՝ Դավիթը Բլեյան․․․ Իմ մազերի ճերմակությունն անհաղթահարելի արգելք է դարձել․․․ Պատմում էր այսօր, կրթահամալիրի ճանապարհին Դավիթը Բլեյան․․․ 

Դավիթը այլ մտահոգություն էլ ունի։ Շատ է ուզում իր ծննդյան օրը՝ այս շաբաթ օրը, նշել Արևմտյան իր դպրոցի նորաբաց վերնատանը. թող Բլեյան հարազատները տեսնեն։ Դե, իր ծննդյան երկուշաբթին ավանդույթի ուժով Ագարակում է․ անփոխարինելի Սոնա Փափազյանը կարողանում է օրը նվեր դարձնել Դավթի ընկերների համար․․․ Այսպիսի ուսումնական նախագիծ՝ հնգամարտի ստուգատեսով, ծննդյան ծիսական խոհանոցով․․․ 

Իմ գիրն այս շրջանում ամենօրյա-անընդհատ է հանրային պահանջով․․․ Տիար-մենթորի, Նոր ուղու ղեկավարի, ՀՀ վարչապետ լինելու բաց հայտ ներկայացրած Աշոտ Բլեյանի բլոգ է՝ պիտի բավարարի հանրության տարբեր խմբերի հարաճուն հետաքրքրությունը։ Ձեզ անհրաժեշտ տեղեկությունն ստացեք իմ բլոգից, ինձանից ուղիղ. ես, ինչպես միշտ, հասանելի եմ յուրաքանչյուրին իմ բլոգով, էլ․ հասցեով, հեռախոսով, ֆեյսբուքով ֆիզիկական միջավայրում հանդիպումով․․․ 

Աստղիկ Բլեյանը գիշերվա երկուսին ուզեց գնալ մանկապարտեզ.
– Գնամ երգեմ… Բասեն բարի… Փաթ-փաթ-փաթիլներ․․․ Ջան-ջան,- երգում է, գնում տոնածառի մոտ․․․ Գնում ենք, զբոսնում ենք մութ Երևանով։
– Քույիկ Շուշա՜նն էլ գա…
Բոլորը քնած են, լավ է, որ աշտարակը Նորքի բարձունքի, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը քնած չեն․․․ մանկապարտեզի տոնածառի ու լողարանի լույսերը վառվում են․․․
– Լողանամ ու երգեմ, տոնածառ ջան խաղամ․․․
Խաղում ենք․․․ Ուրիշ ի՞նչ ավելի կարևոր գործ ունեմ անելու գիշերը ժամը երեքին․․․ Հետո Աստղիկը կովի կաթիկ կուտի ու մայրիկի ծիծիկը բերանին կքնի․․․ Ագահ, համառ․․․
– Ոնց բերել ես, էդպես էլ պահի,- Արմինեն է բողոքո՞ւմ․․․
Տեր եմ, իհարկե․․․ 

Իմ ինքնազգացողության, կենսունակության հարցում գրով չէ, որ պիտի համոզվեք, ես ձեր մեջ եմ սեբաստացի-ոչ սեբաստացի, ձեր տիարը․․․ Շրջանն այս կանցնենք, անցնում ենք միասին, անդավաճան մեր համատեղ կյանքին, մեր հայրենիին-մայրենիին՝ Հայաստան-Արցախ շարունակվող մեր համակեցությամբ, կոնկրետ հոգատարությամբ կարիքի մեջ գտնվողի նկատմամբ, մեր բնականոն զարգացող հեղինակային մանկավարժությամբ․․․ 

– Թութու դնեմ-ը Դավիթի հետ ուզում եմ նայեմ․․․- որ չստիպի Աստղիկը, մեկ է՝ իր ուզածով կլինի, նայենք։ Գիշերով, թե ցերեկով՝ նայենք միասին. ավելի լավ ինչ տարածի իմ բլոգն այս շրջանում․․․ 

Երեկ՝ օրվա վերջում, Մայր դպրոցի Փառատոնային պուրակում հետևում էի Արցախի Ավետարանոցից մեր կենվոր-պարտիզպաններ Միշայի-Արտակի՝ ծառերի էտման աշխատանքներին, որոնց հաճույքով միացել էին Միջին դպրոցի երկարօրյայի սովորողները, Էդմոն Փաշինյանը․․․ Հոգատարությունն էսպես կոնկրետ է լինում․․․ Ինչպես են իրենց զգում մեր կենվոր, սովորող արցախցիները  կրթահամալիրով մեկ՝ Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում, Քոլեջում ու Մայր դպրոցում. հետևեք իմ գրին։ 

Կրթահամալիրի օրացույցով Արևմուտքի, Արևելքի դպրոց-պարտեզների վերնատների նորամուտն է այս ուրբաթ։ Հեղինակային ցանցով մեր չորրորդ վերնատունը կլինի Մայր դպրոցինը. պայմանավորվել ենք Ավագ դպրոցի և Միջին դպրոցի նախագծային խմբերի ղեկավարների՝ կազմակերպիչներ Ջուլիի և Գոհարի հետ․․․ Սկսե՛ք, մի՛ ուշացրեք նախագծումը, առաջարկի մշակումը, որ 2021-ի Ձմեռ պապի զորությունն ու աջակցությունն ունենաք․․․ 

Դեկտեմբերի օրացույցով կա նաև Քոլեջի սեղանատան նորամուտը, որին հրավիրել ենք մեր գործընկեր գինեգործներին՝ 2020-ի գինին բազմատեսակ, համտեսի ծեսով ներկայացնելու համար․․․ Դեկտեմբերի 16-ին է, համեցեք։ 

Գլխավորը կրթահամալիրի խորհրդի դեկտեմբերի 17-ի նիստն է՝ իր հագեցած օրակարգով, կրթահամալիր պետական կազմակերպության տնօրենի ընտրության կարգի հաստատմամբ․․․ Բլեյանի դպրոցի՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման տնօրենի իսկական-բաց ընտրություն կլինի, որին Բլեյանը՝ որպես թեկնածու, չի մասնակցի․․․ Արամազդ Ղալամքարյան խորհրդի նախագահի ու իմ խորին համոզմամբ կրթահամալիրն իր զարգացման այս փուլում, մեծաքանակ իրենց գործի հասուն-ընդունակ հեղինակները, ոչ թե Բլեյան տնօրենի, այլ մենթոր-տիարի աջակցության կարիքն ունեն, որ ստանում են լիուլի․․․ 

Մնացածը, առաջ Աստված, իմ կյանքն է՝ հանուն Հայաստանի Հանրապետության, խոնարհ, որպես ծառայություն․․․ 

#1923

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրիկ, տես, ձմեռ է եկել արդեն

Ինձ հարցնում են՝ ավելի սիրով օրագրի որ շրջանին եմ անդրադառնում՝ անցյալի՞ն, օրվա անցուդարձի՞ն, թե՞ իրագործվելիք ծրագրերին… Օրվան, իհարկե: Բարեխիղճ ու անկեղծ պատում, այո, իմ անցյալ-ապրածի, բայց դա ես անում եմ որպես պարտականություն՝

Օրագիրը՝ կենսապատում, այսպես, օր օրի

Դավիթն ու ես համարյա միաժամանակ ենք արթնանում այսօր. սկզբում ես՝ 04-ին մոտ, հետո լացով-աղմուկով՝ Դավիթը՝ «սովորական ջուր եմ ուզում», ասել է թե՝ աղբրի (ծորակի) ջուր։ Խմում է, բայց չի հանգստանում։

Ուրիշի համար ոչինչ չենք անելու… Մեր կյանքն ենք ապրում…

Դավիթ Բլեյանն ինչ համով-լավ ուտելու բան տեսնում է տանը, ուրախանում է. — Ուզում եմ տանեմ ընկերներիս հետ ուտեմ… Ու տանում է՝ սալոր, խնձոր, ձմերուկ, դեղձ… շոկոլադ… — Քիչ ա, մա՛մ,-