Նախաամանորի աշխատանքային օրացույցում կարևորում-առանձնացնում ենք, որ մանկավարժական տարեմուտի ճամբարում՝ դեկտեմբերի 28-30-ը, Ձմեռ պապը ներկայացնի-հրապարակի-հանձնի «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակներ։ Հաստատված ավանդույթով նա կշարունակի մրցանակներ հանձնելը նաև 2021-ի հունվարին՝ ամբողջական նախագծային-ստուգատեսային-ճամբարային ուսումնական երկրորդ շրջանում։ 

Ձմեռ պապին օգնելու համար պետք է լրացնել ձևաթուղթը։ Սրանով յուրաքանչյուր սեբաստացի՝ մանկավարժական աշխատող, թե սովորող, կրթահամալիրի 2020-ի ուսումնական գործերից կարող է առանձնացնել իր կամ այլ սեբաստացու նախագծերից մեկը, երկուսը, երեքը… Հայտի հիմնավորման համար անհրաժեշտ է նշել. 

  • հեղինակայինը նախագծում, նորարարությունը, արդյունքը. 
  • 2021-ին դրա շարունակությունը, զարգացումը, 
  • այլոց համար կիրառելիությունը։ 

Հայտերն ընդունում է Ձմեռ պապի գրասենյակը՝ «Դպիր» մանկավարժական հանդեսի խմբագրական խորհուրդը՝ գլխավոր խմբագիր Մարիետ Սիմոնյանի հետ։ 

Չհիմնավորված, չնկարագրված նախագծերը Ձմեռ պապին չեն ներկայացվում։ 

Ձմեռ պապի ընդունած նախագծերը դեկտեմբերի վերջին, հունվարին «Դպիրում» ներկայացվում են հոդվածով։ 

Աջակցենք Ձմեռ պապին, ուրախանանք մեր ձեռքբերումներով իրար հետ, իրար համար. և Ամանորի հրաշքը ավելին կլինի բոլորիս համար, Ձմեռ պապի մրցանակով սեբաստացիներն ավելի հայտնի կդառնան նաև մեդիայում։ 

Ձմեռ պապի գիտությամբ՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Յոթնօրյա ծեսի մեջ ենք այսօրվանից

«Իսկական հարսանիք ագարակում» ուսումնական նախագիծ

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ. հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են

Սուրհանդակ բոլոր կարգի սեբաստացիներին․․․

Պայմանավորվենք. մրսել ձմռան ողջ շրջանում, համարենք վաղվանից սկսվող, չի կարելի. տանը, թե դպրոցում, գաղջ օդում երկար թողնել մեզ չի կարելի. կրթահամալիրում մեր տանն ենք ու չենք կարող որպես տնեցի չգործել.