Ուրիշ ի՞նչ պիտի կամենաս-փոխանցես մի հարթակում, որտեղ գտնվում էի ես՝ Մարդամեջ 2021 սոցիալական նորարորության հավաքում առցանց, լսելի իմ շուրջ, ծանոթ-անծանոթ, համակրող-մերժող, պարզապես մարդկանց․․․ Երբ քաղաքում Նիկոլով-առանց Նիկոլ հայաստանցիները հանրահավաք-քայլերթից հետո դիրքավորվում են․․․

Բաղրամյան փողոցի վրա, Ազգային ժողովի շենքի շուրջ, շենքի ներսո՞ւմ․․․ տներում, քաղաքով մեկ․․․ հավաքատեղիներ ստեղծած, պլանշետ-էկրանների առաջ․․․ Հիշեցնում եմ հայտնի Կառլսոնի՝ տանիքում ապրող մեր ընկերոջ պահանջն անդադար՝ հանգիստ, միայն հանգիստ․․․ Երբ աջից-ձախից, մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս հայտարարություններ, սպասված-չսպասված, հուսադրող-անհանգստացնող, ազդեցիկ ու ոչ այնքան, իշխանական, քաղաքացիական-քաղաքական բոլոր մակարդակներում՝ անհատական-խմբային-հավաքական, կառավարման մարմինների․․․ Ու բոլորն անձնուրաց, անկեղծ, ժողովրդի համար, ժողովրդի անունից, հանուն արդարության ու վասն հայրենյաց․․․ 

Հանգի՜ստ, միայն հանգիստ․․․ 

Երեկ ես իմ սեբաստացի ընկերների անունից ունեցա Մարդամեջի հավաքում նախատեսված իմ ելույթը՝ որպես Միջավայր, նորարարություն, ստեղծականություն երրորդություն կազմող մեր սեբաստացիական փորձի-հաջողությունների հեռավար փոխանցում Եվրասիա համագործակցության հիմնադրամի՝ Հայաստանի, Արցախի 80-ի չափ ինֆոտներին։ Ընդունվեց, շնորհակալ եմ։ 

Իմ սրտով չէ, բայց շաբաթ-կիրակիին թողեցի իմ խոստացած «Երևակայությունը, ստեղծագործությունը, դպրոցը» հրապարակումը։ Դե, գիտեք, էլի․․․ երևակայությունը մեզանում շարունակում է մնալ աղքատ ազգականի վիճակում, կսպասի․․․ մեր կյանքի լուծումները միշտ պարզունակ են, որի հայտնի ձևը հենց զոռն է, առճակատումը․․․ Իսկ մեր շարժիչով հերոսը, վերևից կանչում է՝ հագիստ-միայն հանգիստ․․․ Բարդը համերաշխության՝ ներհայաստանյան համաձայնության սատարման ճանապարհով գնալն է․․․ Այսօրվա իմ օրացույցում և՛ առավոտյան ամեն ուրբաթի ժամերգությունն է Սուրբ Երրորդությունում, և՛ Քոլեջի ուսանողների հետ նրանց նախաձեռնած քայլքը Օշականով, և՛ ուրբաթ 15։15-ի ամենշաբաթյա ներկայացումը մարմարյա սրահում, և՛ սեբաստացի կրթական համայնքի արևելյան խմբի հետ իմ հանդիպումը․․․ Բոլորն էլ՝ անհետաձգելի․․․

#1997

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ գրքամոլիկն ու ամառը հանդիպում են․․․

Միշտ էլ հանդիպում են նրանք, հանդիպել են, բայց այս ամառն ուրիշ է․ նրանք ոչ միայն որոշել են ընթերցողական նախագծեր անել, ավելին՝ տարածել, ավելին՝ մշտական կապի մեջ լինելով։ Դիանա Տատինցյանի նման

Տոն, որ կյանքն է մեր հեղինակած, ահա մեզ մեկ է դարձնում…

Մեր հինգ տարեկան Ավետ Չամսարյանն ու ես, իր նախաձեռնությամբ նկարվեցինք։ Տոնից, որ քո կյանքն է վաթսուն թե երեսուն տարի, չես փախչի. մենք փախչողը չենք… Ես ձեզ երկա՜ր՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից,

Կրթահամալիրյան Բանգլադեշի նոր քարտեզի մասին է իմ կիրակնօրյա գիրը․ շատ սիրեք ու շատ ճամփորդեք․․․

«Տեր Աստված, այսօր երեկոյան ես քեզնից խնդրում եմ, որ դու խորացնես և ամուր դարձնես իմ գիտակցությունը քո ներկայությամբ, որպեսզի ես ապրեմ աշխարհում, բայց չպատկանեմ նույն այդ աշխարհին»… Հենրի Նուվենի  «Քո