«Երևանի ժամանակով», 2022թ. հունիսի 12

«Իշխանությունը ոչ թե պետք է ինքնահիացում ունենա, այլ պետք է մտածի ավելի մեծ թվով մարդկանց օգտակար լինելու մասին: Իշխանությունը կա´մ պետք է հաշտություն հաստատի, կամ ցույց տա, որ օխտը կորածի մինն էր, ուղղակի աղմկարար: Ես ներքաղաքական կյանքը կարգավորելու այլ ճանապարհ չեմ տեսնում, քան իշխանության և ընդդիմության հաշտությունը: Այդ հարցում հանրությունն էլ պետք է գործոն լինի, պետք է ավելի կտրուկ արձագանքի այս երկուսի քայլերին: Հանրությունն իր գործողությունները պետք է կառուցի ոչ թե վրեժի, այլ հեռանկարի վրա»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նրա խոսքով` հանրությունը չի կարող չկողմնորոշված մնալ, այն վաղուց պետք է ունենար իր պահանջները. «Եթե մեր հանրությունը պահանջատեր լիներ, վերջին 10-20 տարին այսպես չէին ընթանա, էլ չեմ ասում, որ անկախության գաղափարը կգնահատվեր: Թե չէ մեր հասարակությունը դարձել է դատախազ, ինքն իրեն հայացք չի ուղղում, «գյալաջի» է անում, որից ոչ մի օգուտ չկա: Մեր հանրությունը պետք է օր առաջ ուշքի գա, այլապես բոլոր հնարավոր ժամկետները մսխվել ու վատնվել են»:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև մեր հանրակրթության խնդիրներից. «Այն ժամանակը, որը տրվում է պարտադիր 12-ամյա կրթությանը, կրթության ձևական, տափակ, ժամանակ խլող, կեղծ եղանակներին, ես կփոխարինեի ակտիվ, ոչ ֆորմալ կրթության եղանակներով, կհամակցեի առկա, առցանց, հեռավար կրթության ձևերը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

[youtube https://www.youtube.com/watch?v=7p5bqfxsjDk]

factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վտանգավոր է, երբ երեխան ժամը 8-ին արթնանալու փոխարեն արթնանա ժամը 7-ին

Տպավորություն է, թե ՔՊ-ական իշխանությունը որոշել է ամեն հնարավոր բան անել, հասարակությանը զայրացնելու և ոտքի հանելու համար: Բացի այն, որ այս իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և անվտանգ Հայաստանը դարձրել

Սկսենք, մեր գործը նորից սկսենք

«Կանչ», 25 հուլիսի, չորեքշաբթի, թիվ 30, 2001 Կրթությունը սիրո, ահա ինչու՝ խիզախության գործ է: Հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը՝ արձակուրդային համարվող շրջանը, կրթահամալիրի գործունեության այսօրվա պատասխանատուների հետ վերածեցինք քննարկման ժամանակահատվածի: Շահագրգիռ

Հերոսը, կամ ում նմանվել

Ո՞վ է այսօր հերոսը: Ինչո՞ւ նրա նախատիպը առասպելական ծագում ունի: Ինչպե՞ս է հերոսը հանդես գալիս որպես ժամանակների միջեւ կամուրջ, որպէս արժեհամակարգ եւ հասարակական պատվեր: Քրիստոսին նմանվելու քրիստոնեական արժեհամակարգը ինչպե՞ս է