«Երբ դուք ասում եք, որ պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը, ինչի՞ համար է դա պարտադիր։ Պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար։ Բայց Հայաստանն այսօր անապատանում է, և երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ, որպես պարտադիր տեխնոլոգիական հմտություն, հանրակրթության չափորոշիչների նախագծում այդպես էլ չի արտացոլված։

Ամառ օրով գնացեք՝ նայեք, թե դպրոցական շենքերի շուրջ եղած հողակտորներն ինչ վիճակում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացրած փաստաթղթին։
Ա․Բլեյանի ներկայացմամբ՝ դպրոցում աշակերտի մոտ պետք է ձևավորել վարք, որ հոգատար լինի Հայաստանի յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ, որ այդ պատասխանատվության իրացումը չի կարող չլինել հանրակրթության խնդիր։
«Ավելին՝ 9-րդ դասարանն ավարտած ամեն մի աշակերտ պետք է սերտիֆիկատ ունենա, որ հողագործության, երկրագործության հմտություններ ունի։ Երկրի խնամքն է հայրենասիրությունը»,- ասում է նա։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին, ապա Ա․Բլեյանի խոսքերով՝ այնպես է ներկայացվում, որ կարծես թե Հայաստանը չի ունեցել չափորոշիչներ, որ առաջին անգամն է ներդրվում։
«Իրականում կան գործող՝ 2010թ․ որոշումով հաստատված չափորոշիչները։ Խոսում ենք եղածը փոխելու, լրացնելու մասին»։
Ա․Բլեյանը ԿԳՄՍՆ-ին կոչ է անում հետ տանել հանրակրթության չափորոշիչների նախագիծը և ավելի հասկանալի փաստաթուղթ ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուրը․ a1plus.am
[youtube https://www.youtube.com/watch?v=DA2oDSUHvOQ]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայաստանում «ուսանողի ճգնաժա՞մի», թե այլ գործոններով են բուհերը թափուր տեղեր ունենում. կարծիքներն իրարամերժ են

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանի գնահատմամբ՝ այս տարի պետական բուհական համակարգում բացված շուրջ 17 000 տեղերի փոխարեն 13 000 դիմորդի հայտերը վկայում են Հայաստանում

Հայկական ուրբաթի եթերում կրթահամալիրի տնօրենն է

Տեսանյութը` Կենտրոն TV-ի յութուբյան էջից

Գրքի գողը գող չէ

Սեպտեմբերի 23, Մարդկային գործոն, Արմենիա TV