Ի՞նչ էր մտածում 24news.am-ի լրագրող Աննան, երբ իր առաջ՝ տաղավարում, ես պատասխանում էի իր հարցերին։
— Երեխա ունենամ, որ երկու տարեկանից բերեմ Բլեյանի դպրոց… Այնպես ուզում եմ, որ ձեր միջավայրում, ձեր մանկավարժությամբ մեծանա,- խոստովանեց Աննան իրեն զարդարող անմիջականությամբ։
Թող Աննայի սրտով լինի, ինչպես ինձ հետ իր զրույցը, որ կայացավ իր բարեխիղճ հետևողականության շնորհիվ. ես ավելի ու ավելի դժվար եմ ոչ մանկավարժական եթերի տրվում։ Հայաստանում այսպիսի՝ մանկավարժական զրույցներ, ցավոք, կազմակերպում են միայն սեբաստացի սովորողներն ու ուսուցիչները…
Իսկ Ձորափի փողոց ես հասա հեծանվով իմ՝ շոգ ու կրակին քաղաքի միջով անցնելով, ջուր դառնալով։ Իմ զրույցն էլ քաղաքական թեմայով հո թրջված մարդու մտքեր չէի՞ն… Ախր ընթերցողն իմ գրի չի խոսում, չի արձագանքում. ի՜նչ իմանաս…

Կասկադի բարձունքից Մարթա Ասատրյանի ուղիղ եթերը՝ Ստամբուլի Կենտրոնական վարժարանի սովորողների սրտի խոսքը, որքա՜ն անմիջական-խորքային-հուզիչ էր… Երեկ մեր համերգ-տոնական ուրբաթի կենտրոնում կրթահամալիրում հիմնական կրթության ծրագիրն ավարտող բոլոր 106 իններորդցիներն էին, ոգևորիչ-կենդանի միջավայր. ես հասցրի մի քանի միտք փոխանակել Ստամբուլի Կենտրոնականի երիտասարդ ուսուցիչներ Լիզեթի, Դիանայի, Մարիայի հետ։ Որքա՜ն արագ իրար հասկացանք, որքա՜ն կարևոր են մեր այս ուղիղ-բաց շփումները՝ կրթական փոխանակումները մեր հայրենակիցների հետ… Ես սիրով կմասնակցեմ նրանց հետ կլոր սեղանին, մեր հյուրընկալ սեբաստացի ընտանիքների մասնակցությամբ։ Տեսեք՝ երկու տարում Փարիզի, Ստամբուլի հետ ձևավորեցինք կրթական բաց, ընդարձակվող ցանց, որով շարունակում է մանկավարժություն-հայրենագիտություն… մարդկություն հոսել՝ իր բացահայտումներով, արձագանքներով ողջ կյանքի համար։

Լողազգեստների ցուցադրություն Հյուսիսի նախակրթարանում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Կա մտահոգություն, որ որպես մեր գործից-պատասխանատվությունից բխող պահանջ, Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրը մենք մեր ստեղծած կրթահամալիրի բանգլադեշի բաց միջավայրում ներկայացնում-ցուցադրում ենք այլոց՝ Երևանով, Հայաստանով մեկ, մեր համայնքային ու պետական իշխանությանը պարտադրում փոխել վերաբերմունքը մեր ուղիղ շփման ներքո գտնվող միջավայրի, հողի նկատմամբ… Հունիսի 1-ին ես այլ ասելիք չունեմ, ավելի կարևոր, քան հունիսի 5-ին կրթահամալիրով մեկ ստուգատեսը՝ մեր շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրով։ Մենք ինքներս մեզ ու իրար պիտի պարտադրենք ամառային ոռոգման կարգապահություն, պարտիզապուրակային գործունեության ռեժիմ, որ մեր բազմաբնույթ ուսումնական ճամբարներում մարդը՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, դառնա երկրագործը արևով-ջրով-խնամքով առավել թավիշ դարձող մեր անմիջական շրջակա միջավայրի… Էս անկատար, բզկտված, բաց թողնված ոռոգման ցանցերով Սևանի ջուրն է վատնվում… Երկրագործի, խղճի քննություն ենք հանձնում յուրաքանչյուրս…

Ովքեր չէին տեսել, ուղիղ եթերով իմացան, որ այսօր սկսեցի ճանապարհելով՝ ստամբուլցի-սեբաստացի մեր հայրենագետներին՝ Սևան-Դիլիջան՝ Մարթա Ասատրյանի, Էմանուել Ագջոյանի հետ, և մեր միջին դպրոցի հետախուզական-ճանաչողական-նախագծային խմբին Մադինա՝ Ստելլա Մնացականյանի, Վարդի, Մենուայի, քանդակագործ Ալիսի, Միքայելի ուղեկցությամբ։ Չհասցրի ճանապարհել նաև Գութանասարում մասնագիտական զարգացման պարապմունքի գնացող խմբին. դե, խումբը հայտնի մանկավարժ, իմ սանիկ, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանն է ղեկավարում։

Կրթահամալիրի Միջին դպրոցի նախագծային խումբը՝ Մադինայի ճանապարհին։ Լուսանկարները՝ Ալիս Գևորգյանի

Իմ գիրը այսօր կարող էիք և չկարդալ, բայց իմ բլոգում՝ որպես ինքնուրույն տեքստեր կարդացեք երկրագործ-պարտիզպան սեբաստացիների հունիսի 5-ի ուղերձը և «Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում» հունիսհինգյան ստուգատեսի հրավերը։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1675

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչխ թե մինուս երեսուն…

Երբ մենք ենք՝ ջերմեռանդությամբ մեր․․․ Մենք-ը ավագ դպրոցի Մարթա Ասատրյանի նախագծային խումբն է՝ Շիրակից կրթահամալիրի բանգլադեշում ստացած  ջերմեռանդությամբ վերադարձած։ 

Մնաց՝ Աստծու տարիքը իմանանք…

Ամենաշատ ճամփորդող ազգը՝ երկրով և արտասահմանում, ըստ կանադական այս հետազոտության, Ֆինլանդիայի քաղաքացիներն են՝ միջինում տարեկան 7 անգամ, հետո 6-ական ճամփորդությամբ՝ ամերիկացիները, շվեդները… Սա՝ միջին տարեկանն ու միջին քաղաքացին։ Հայաստանցիներն այս հետազոտությունում

Տարի առանց ակնոցի՝ ակնհայտ, առանց մահանայի

Ես, գիտեք, ակնոց չեմ դնում ո՛չ օպտիկական, ո՛չ արևային, ո՛չ դեկորատիվ… Երբևէ փորձ չեմ արել: Սիրում եմ ակնոցով խաղալ՝ որևէ մեկի, երբ սեղանին է… Կալանատանը, 2000-ին, հանկարծ իմ տեսողությունը վատացավ,