Սեբաստացիներ, մայիսի 13-17-ը հեղինակային կրթական ծրագրերով ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքն է։ Մայիսի 8-12-ի օրերն օգտագործում ենք հավաքի խնդիրներին համապատասխան՝ հավաքի նախապատաստությունն ավարտելու համար։

Այդ նպատակով մայիսի 10-ին ոչ միայն աշխատում ենք, այլև կազմակերպում մեր աշխատանքը նախագծերով՝

  • Բլեյան բաց ցանցի գործընկերների հետ հանդիպումներ, համատեղ նախագծերի ամբողջացում, գործընկերների մասնակցության հայտերի ընդունում․
  • մայիսյան հավաքի ծրագրի, հեղինակային կրթական ծրագրի, 2019-2020 ուստարվա ընդունելության, ուսումնական ամառվա մասին տեղեկության տարածում։

Աշխատում ենք այնպես, որ մինչև մայիսի 12-ը ավարտված լինեն.

  • հավաքի նախագծերի, այդ թվում՝ ամենօրյա կլոր սեղանների, հրապարակումը դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներում.
  • դասավանդողների՝ ծրագրի հեղինակների հայտերի գրանցումը,
  • կլոր սեղանների հայտարարությունները, մասնակիցների ցուցակների կազմումը՝ կրթահամալիրի դպրոցների ուսուցիչներ-սովորողներ, ցանցային գործընկերներ, հանրապետության  դպրոցների, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներ, ծնողներ, այլ մասնակիցներ.
  • դպրոցների ենթակայքերում, մայիսյան հավաքի բլոգում՝ աշխատակարգի ամբողջացումը՝ բլոգային, նախագծային ուսուցման բաց պարապմունքներով, կլոր սեղաններով, ներկայացվող նյութերով։

Այն սովորողները, որ ընտանիքին հայտնի, հարգելի պատճառով, սահմանված կարգով մայիսի 10-ին դպրոց չեն գալու, իրենց ուսումնական աշխատանքը կանեն հեռավար, դպրոցի, նախագծի ղեկավարի հետ համաձայնեցնելով անելիքը։ Շնորհակալ եմ Լուսինե Մամիկոնյանին, որ հեռավար կհավաքի գրասենյակների տեղեկանքները հաճախումների մասին և կներկայացնի։

Հիշեցնում եմ, որ «Դպիրի» մայիսյան համարը ևս խմբագրում են Մարիետ Սիմոնյանը, Մարինե Ամիրջանյանը, Հասմիկ Ղազարյանը։

Խնդրում եմ հավաքի ծրագրի, օրացույցի, աշխատակարգերի վերաբերյալ Ձեր առաջարկները, դրանցում նկատված վրիպումները գրեք միանգամից դպրոցների ղեկավարներին և մանկավարժության կենտրոն։

Պարտավորվում եմ մայիսի 12-ին իմ պատահական ընտրությամբ դպրոցների, ուսուցիչների և սովորողների բլոգներում հավաքին նրանց մասնակցության նախագծին ծանոթանալու։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հոկտեմբերը արդեն սկսվել է

Հարգելի գործընկերներ, կրթահամալիրի հոկտեմբերի օրացույցը հրապարակված է։ Նրանում ընդգրկված են այսօր հրապարակում եղած ուսումնական նախագծերը՝ կա՛մ հրապարակված, կա՛մ հրապարակման փուլում։ Հոկտեմբեր ամսվա առանձնահատկությունն է, որ ուսումնական ճամփորդությունները լրիվ լինեն, «Ուսումնական

Յոթնօրյա ծեսի մեջ ենք այսօրվանից

«Իսկական հարսանիք ագարակում» ուսումնական նախագիծ

Հերթապահության մանկավարժության մասին

Կրթահամալիրի դպրոցներում հուլիսի 1-ից սկսել է հերթապահության շրջանը. դպրոցների ղեկավարները հաստատել են աշխատակարգեր, սահմանել գրաֆիկ։ Աշխատանքը կամավորական է, եթե մարդու արձակուրդային շրջանում է: Կրթահամալիրային այսպիսի տնտեսությամբ, շուրջօրյա խնամք պահանջող մեծաքանակ բույսեր,