Շաբաթ ցերեկը մտերմիկ աշխատանքային միջավայրում, կրթահամալիրում, Սուսան Մարկոսյանի, Նառա Նիկողոսյանի, Գևորգ Հակոբյանի, Աիդա Պետրոսյանի…. Աշոտ Տիգրանյանի հետ, լավ է, կենտրոնացել ենք մայիսյան ստեղծագործական հավաքի, «Տիգրան Հայրապետյան» օրերի հասարակագիտական ստուգատեսի օրինակով, ստուգատեսների՝ որպես սովորողի-ուսուցչի ուսումնական հետազոտական աշխատանքի, սեբաստացիների հեղինակած կազմակերպման բարելավման, ստուգատեսների հաղթողների խրախուսման, պարգևատրման՝ ուսումնա-հետազոտական գործունեության շարունակական խթանման միջոցների քննարկման վրա: Մարտի 9-ի, ինչպես միշտ՝ բաց վարչական խորհրդի հարցերին արդեն այսօր, մինչև իմ վերջնական որոշում կայացնելը, կարող եք ծանոթանալ, առաջարկել: Ծանոթացե՛ք, փոխե՛ք ձեր առաջարկով, ինչո՞ւ չեք անում:

Հանրակրթական Դիջիթեք 2015-ի հավաստագրերը մեդիամիջավայրում ամենուր են՝
կայքերում, բլոգներում, ֆեյսբուքում, էլեկտրոնային հասցեներում…

Ողջակիզում Չարենցով՝ մարտի 13-ին… Ու Չարենցի գեղարվեստի պարգևած շարժումը պար կդառնա, որ նույն օրը Մարմարյա սրահում լինի պարատունը «Կարին»-ի հետ:

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՛գ գա —
Անդարձ է կարոտը երգիս։
Չարենց «Ողջակիզվող կրակ» շարքից

Իսկ այս շաբաթ երեկոն Նազենի աստղ Հովհաննիսյանի հետ նախատեսված էր. ես, Արմինեն ու Դավիթը պատրաստվել ենք օրվան. մտերմիկ-հարազատական իդիլիա-միջավայրում, անշտապ, գլխավորը` որ մարդկային վայելքին անգամ պատահարը չի խանգարում: Բոլորս պահքի մեջ ենք ու պահոց սեղանը զարդարում է մեր բնակարանը: Ես ուշադիր եմ. սեբաստացի ուսուցիչների, պատանիների մեջ էլ ավելանում են պահեցողները. Նարեկ Սահակյանը, հանուն սեբաստացիների սննդի կազմակերպման` նշանավոր դարձած հայցի մեջ կարևոր տեղ է հատկացնում պահքի մեջ գտնվողների և չգտնվողների հավասար վիճակի ապահովմանը: Նազենին, որքան էլ նշանավոր, բազմազբաղ` միշտ խնամված է, թարմ, գրավիչ-հեղինակային լուծումներով… Նազենին միշտ հետաքրքրված է կրթահամալիրով, մեր հոգսերով, գործնական տրամադրված՝ իր հեղինակությամբ, կապերով, իր մասնակցությամբ կոնկրետ օգնելու քեռու, Գոռի, Սերժի առաջադիմության դպրոցի ընթացքին… Ինձ կոնկրետ կարևոր է իր վարած նոր հեռուստանախագիծը՝ «Ամենախելոք»-ը, մենք լսում ենք միմյանց. հեռուստանախագիծը այնպես է մտածված, կազմակերպված, որ առաջիկայում իրադարձություն կդառնա…

Մեր Անի Հովհաննիսանի նվիրած գնացքը, պարզվում է, մարտկոցով անձայն երթևեկելով` կարողացավ շաբաթ երեկոն Դավթին ու իր աստղ քույրիկ Նազենիին օրորել նաև…

Վերադարձել եմ «խավարի վրայով» ցատկածի պես: Այսպես, 18-20 տարի հետ` 1995-1997թթ, խավարի՞ վրայով, թե՞ դեպի խավար, խավարից խավար… Էլ ի՞նչ ցատկ, ի՞նչ վերադարձ եմ կատարում ես… Շարունակեմ, ավարտեմ պատմությունն իմ ականատեսի. խոստացել եմ՝ 2015-ին կիսատ ոչինչ չի մնալու, «որ անկատար, դրժած թողի…»:

Դժվար, բայց 1996-97-ին զույգով հեռացան Հրանտ Բագրատյան վարչապետն ու Վանո Սիրադեղյան Ներքին գործոց նախարարը… Տեր Պետրոսյանն իր 1996թ. կասկածելի ընտրություններով այնքա՜ն խոցված էր՝ ուժազուրկ լինելու աստիճանի, որ դժվարացավ, չկարողացավ, Վազգեն Սարգսյանն էլ այնքան էր զորեղ, ասում են, որ չթողեց նոր կառավարություն ձևավորի… Արմեն Սարգսյան վարչապետը Հրանտ Բագրատյանին  փոխարինած անսովոր, այլ մենտալիտետով, մերժելի եղավ Վազգենի և իր ուժային շրջապատի համար… Լեռնային Ղարաբաղի հանրապետության ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանի նշանակումը Հայաստանի վարչապետ ազդարարեց ոչ այնքան նոր կառավարության մեկնարկը մեզանում, այլ ՀՀՇ իշխանության ավարտը, որը սպասվածից ավելի արագ եղավ՝ արտահերթ ռեժիմով: 1996-ին Տեր-Պետրոսյանն այնքան խոցված էր, որ գործուն չէր, ես սրանում համոզված եմ եղել միշտ` 1996-ից, իր ընտրության բաժակաճառից սկսած, տանկերով Վազգեն Սարգսյանի մայրաքաղաքի կենտրոն զբոսանքով շարունակած, 1998թ. փետրվարի 3-ի հրաժեշտ-հրաժարականի-մահախոսականի բովանդակությամբ ավարտած: Այս բովանդակության մասին` ավելի ուշ… Հիմա՝ գիտե՞ր Տեր-Պետրոսյանը, որ հանձնում է ոչ միայն իր գործադիր իշխանությունը, այլև օրենսդիր մարմնից դուրս է մղում պատրաստված քաղաքական գործիչների ընդունակ մեծ խումբ` առաջացնելով վակուում, որի հետևանքները հաղթահարել այդպես էլ չի լինելու: 1996-ի հոկտեմբերին ես ազատվեցի ՀՀ լուսավորության նախարարի ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, այսպես, մի որոշումով, երբ ես Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Հայաստանի պաշտոնական պատվիրակության ղեկավարի պարտականություններ էի կատարում, հայոց լեզվով ուսուցմամբ կրթության կազմակերպման խնդիրներ էի լուծում ռուսաստանցի մեր գործընկերների հետ: Ազատման լուրը Սոչիի սրճարանում ստացա, սուճ խմելիս, հայտնի մի հայրենակցից…

Կրթահամալիրի կրտսեր հայրենագետների խումբն Իվետա Ջանազյանի ղեկավարությամբ
թափառումներ է սկսել Հրազդանի կիրճում

Պաշտոնից ազատման ես սպասում էի, ինչպես ողջ կառավարության փոփոխության, բայց ոչ այսպես… երկար տարիների ՀՀՇ քաղաքական գործընկեր-ընկեր Հրանտ Բագրատյանից … Հրանտին թվաց, թե իմ, Շահեն Պետրոսյանի ու էլի մի քանի հայտնի գործիչների պաշտոնազրկումը նախաձեռնելով` կկանխի իր ազատումը, նոր կառավարություն կունենա.. Չունեցավ: Ես վերադարձա կրթահամալիր, շնորհակալ եմ միշտ սպասող վերաբերմունքի համար` շարունակելով համատեղել, վստահ եմ այսօր ասում, անհամատեղելին՝ կրթահամալիրի ամենաազատ տնօրենի ու «Նոր ուղի» կուսակցության ամենախոցելի ղեկավարի պարտականությունները: Մեկտեղելի չէին սրանք: Միևնույն ժամանակ Հայաստանում 1995-ի խորհրդարանական, 1996-ի նախագահական, սրան հաջորդած տեղական իշխանության չընտրություններով (նշանակումներով), երբ հրացանավոր մարդիկ` Վազգեն Սարգսյան սուպեր անձի ցուցակով, գրավեցին Երևանի թաղապետերի (համայնքների ղեկավարների) պաշտոնները, Հայաստանով մեկ քաղաքապետեր-գյուղապետեր դարձան, հրատապ դարձավ իշխանության օրինականության վերականգնման-հաստատման խնդիրը: ՀՀՇ իշխանության կուսակցությունից ընդդիմություն դարձած, «լուսանցքում», բայց ակտիվ-լսելի-հրապարակային գործող քաղաքական միավորների՝ «21-րդ դար» (Դավիթ Շահնազարյան), «Ժողովրդավարական հայրենիք» (Էդուարդ Եգորյան), «Նոր ուղի» (Աշոտ Բլեյան), «Լիբերալ դեմոկրատական» (Վիգեն Խաչատրյան) (կներեք անճշտության-բացթողումների, հետուառաջի համար, հիմա ես պատմում եմ բանավոր, հիշելով, մտքումս մնացած արխիվով) ղեկավարներով հասկանում էինք, որ Ռոբերտ Քոչարյան վարչապետի փաստը, նրա կառավարության գործունեությունը թույլ չեն տա Հայաստանում քաղաքական լեգիտիմությունը վերականգնել: Ավելին…

Այդպես էլ եղավ: ՀՀՇ վարչությունը՝ իր Վանո Սիրադեղյան նախագահով, ԱԺ  պատգամավորական ֆրակցիայով, մեզանից վատ չէր հասկանում սա, բայց… ՀՀՇ-ն ավա՜ղ, Տեր-Պետրոսյանին ուղիղ ենթակա կառույց էր, հատկապես «Հանրապետություն» պատգամավորական դաշինքում՝ հեշտ կառավարելի… Ավա՜ղ…

Տիկնիկաստեղծ Դավիթն ու Անին.
«Լավ-հավես առիթ էր՝ Դավթի հետ ծանոթաընկերություն սկսելու»

Կիրակին, ինչպես կիրակի, սկսվեց Դավիթ Բլեյանով, որ այսօր էլ երկա՜ր քնեց, սենյակից-սենյակ, մահճակալից-մահճակալ անցումով, իր նշանավոր դարձած հարցով.
— Հիմա, որ կիրակին եկել է, ուզում է, որ Դավթի համար ի՞նչ լինի… հայրիկ…
— Մենք պիտի այցելենք Տիգրան Հայրապետյան ծնած մայրիկին՝ տիկին Ֆրիդային, գնացքով: Մենք մեր փաստացի միակ մայրիկ-քույրիկ, երկուսը՝ մեկում, զարմանալի Նեկտարին կշնորհավորենք…

 2-4 տարեկանների այսպիսի շնորհավորական բլբլոցներ
Աուդիոնյութը՝ Նելլի Արղությանի

— Ես մայրիկի ծաղիկն եմ-, հայտարարում է Դավիթ Բլեյանը:
— Մայրիկի պահապան շունը,- լրացնում է Աշոտ Բլեյանը:

Շնորհավորեմ սիրով ու առատաձեռն…

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես-մայրիկատոն. այսպիսի դրսևորմամբ-համադրությամբ

[embedplusvideo height=”170″ width=”230″ editlink=”http://bit.ly/1EsxMUw” standard=”http://www.youtube.com/v/WbZ3VPdBG-s?fs=1″ vars=”ytid=WbZ3VPdBG-s&width=240&height=170&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1437″ /] [embedplusvideo height=”170″ width=”230″ editlink=”http://bit.ly/1EsxPjl” standard=”http://www.youtube.com/v/0aZ83_2rBqY?fs=1″ vars=”ytid=0aZ83_2rBqY&width=240&height=170&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep6397″ /] [embedplusvideo height=”170″ width=”230″ editlink=”http://bit.ly/1EsxTj4″ standard=”http://www.youtube.com/v/hxGxr9M_7SM?fs=1″ vars=”ytid=hxGxr9M_7SM&width=240&height=170&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep8090″ /]

Հունիսը՝ իր «Արտ-միջավայրով», փառատոն-պլեներներով, սարերի ետևում չէ… Սկսենք նախագծումը կիրակիով, թափառումով…

Քամին միայնակ է
Եվ այն, ինչ շատ է ուզում,
Ավելի հեռու է քշում:
Սպասող մարդու օրագիր» շարքից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իրավունք՝ որոշելու, թե ով ես դու…կամ Հոքինգից մինչև Կամենդատյան

Քեզ կգովեն կամ կհայհոյեն, կնվիրեն կամ կդավաճանեն: Քանի դեռ նրանք իրավունք ունեն որոշելու, թե ով ես դու կամ ինչպիսին ես, դու չես կարող ինքդ քեզ գտնել: Վերցրո՛ւ նրանից այս իրավունքը,

Լրացում թ. 304 սենյակից

Առողջագետ ընկերներով հիմա մենք թ. 304 սենյակում ենք։ Կոկիկ, խնամված, ճաշակով, հիգիենիկ միջավայրում։ Ամեն ինչ հարմար է՝ հնարավոր կարճ ժամանակում առողջությունը վերականգնելու համար։ Մնում է, որ մեր մասին մտածողները այնքան

Արագ, արա՛գ անցեք, որ չուշանաք, որ չշտապեք…

Կարգով, իհարկե։ Շատ, շատ բան է պահանջում, որ ավելի արագ փոխվի, հենց միայն բաց, անպարիսպ պուրակներով սկսվող, պուրակի մեջ հայտնված դպրոցի-փողոցի, ներսի-դրսի սահմանները ջնջած ուսումնականի կազմակերպումը։ Սկսենք մեքենայի, հեծանվի, ավտոբուսի