Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյիգրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի.«Մտքերը սերմեր են, որոնցից աճում են ինչպես՝հիվանդությունները, աղքատությունը, մենակությունը, վախերը, անհաջողությունը, այնպես էլ՝ երջանկությունը, հաջողությունը, առողջությունը, հարստությունը, հավատը և սերը»։

Կաղամբն ինձ համար, ինչպես գազարը, սպիտակ խնձորը, կարող եմ արթնանալուն պես, օրը մի քանի անգամ խրխրթալով ուտել: Երբ մտնում եմ մեր կրտսեր դպրոց-պարտեզներ, անցնում բաց խոհանոցներով և տեսնում մաքրվող-կտրտվող առողջ, գեղեցիկ սպիտակ ու կարմիր այս զույգը, անտարբեր չեմ կարող անցնել: Կաղամբը մաքրող-առողջացնող է, միշտ համոզված եմ եղել, բայց այսքա՜ն բժշկական, չգիտեի… Չգիտեի նաև, որ մանուշակագույն կաղամբն ամենաօգտակարն է, քանի որ 7 անգամ ավելի ուժեղ է, քան սպիտակը:

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մարմնամարզական օրվա ուսումնական կարգը սեբաստացիական է. կուզեմ, որ այն, որպես ստուգատես, ամիսը մեկ, ինչպես համերգ, լինի, երբ յուրաքանչյուր աշխատող մեկ մարզական-առողջարարական խմբում է, պարբերաբար, շաբաթը մեկ օր պարապում է: Աշխատող տղամարդկանց – վարժարանի մի խումբ սովորողների ֆուտբոլային խաղն ու, ահա, այս կադրերը՝ մեր կին ուսուցիչների, կարող եմ նայել ու նայել… Զմայլանք, առողջության-գեղեցկության-ստեղծականության աղբյուր… Օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով ամենաշատը ես կանգնում եմ մարմնամարզական մեծ դահլիճի առաջ. անհամբեր եմ՝ այս մեծ մասնագիտացված սրահի լույսի-ջերմության-տանիքի հետ կապված աշխատանքների մեկնարկով…

Հիմա, երբ հաստատված են 2015թ. կրթահամալիրի աշխատողների պարտադիր սոցիալական ապահովություն ստանալու փաստաթղթերը, իմ ուշադրությունը համացանցում գրավեց այս հաղորդումը և տեսանյութը: Կարդացեք, դիտեք: Վստահ եղեք, որ կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը, «Մխիթար Սեբաստացի» արհմիութենական կազմակերպությունը 2015-ին առավելագույն ջանքեր կգործադրի փոքր-ինչ, բայց նկատելի բարելավելու ձեր, սեբաստացի ուսուցիչներ բոլոր կարգի, առողջությունը, ֆիզիկական ինքնազգացողությունը… Երբ նայում եմ օրը մի քանի անգամ Մայր դպրոց մտնող-վերադարձող դասվար-դաստիարակ-կազմակերպիչ-գրասենյակների-ուսկենտրոնների ղեկավարներին, ծիծաղում եմ. տեսնես հայհոյո՞ւմ են, թե՞ շնորհակալ են այս մարտական-շարժուն վիճակի համար: Հեծանիվի խոստումը, դրա իրագործումն այսօր քննարկում էինք ոտքի վրա Առնոլդ Բլեյանի հետ. հեծանվաճանապարհ, կայանատեղիներ, հեծանվային պարապմունքներ… Հասմիկ Նալբանդյան ջան, անդրադարձեք անհապաղ, ինչո՞ւ սրանք ինքնավարության-ինքնակազմակերպման ընթացքում չեն, ինչո՞ւ է դառնում իմ ոչ միայն նախաձեռնությունը-աջակցությունը, այլև…

Իմ օրվա գիրը՝ 258-րդը՝ 2014-ի հունիսի 17-ից հաշված, առողջապահական ստացվեց ոչ միայն նշանակությամբ (ազդեցությամբ), այլ, նաև, բովանդակությամբ: Հինգ նշաններ մեր մարմնի վրա, որոնք կփրկեն մեր… կյանքը: Թող ամեն մեկը որոշի նրանց փրկարար ազդեցությունը, բայց ես հորիցս սերտած մի դասն ամենահաճախն եմ հարկադրված լինում կրկնել, այնքա՜ն շատ են ու ավելանում են հարազատների առողջական խնդիրները. «Ամեն մարդ իր բժիշկն է, եթե դու քեզ չսկսես բժշկել, ուրիշը, բժիշկը դա ինչպե՞ս անի»: Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորին՝ գրող-կինոգետ Դավիթ Մուրադյանին լավ քայլեցրի Գեղարվեստով` կրտսերների թևից ավագների, տանիքով, մանկական-պատանեկան աշխարհներով… Լիարժեք մի կյանք` որպես ամբողջություն… Ես սիրում եմ այս ուղևորությունները հարազատ-անծանոթի հետ, ով դրա միջոցով հայտնագործում է մեր մեծ աշխարհն իր համար, ստանում բուժիչ մի կուրս… Կկարողանա՞մ իմ օրն ամբողջությամբ նվիրել մեր պարտեզներին-բակերին…

Հետ չե՞ն մնում մեր կանաչապատման-բարեկարգման աշխատանքները… Ի՞նչ վիճակում են մեր գյուղտեխնիկան, այգեգործական պիտույքները, պարտիզպանի ծառայությունը… Էհե՜յ, գարուն է, ու կրթահամալիրի մեծով-պստիկով պարտիզպանի հոգսերի մեջ ենք առօրյայով՝ տանը, պատշգամբում թե մեծ ու փոքր բակերում…

Բոլորին ավետում եմ՝ իմ օրագիրը կարդացող-չկարդացողին, հիմա, երբ եկել է գարունը, որպես փաստ կատարված, մենք սեբաստացի պարտիզպան ենք՝ մեր այգեգործական նախագծերով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ծիրանի պաշտամունք ունեմ, և մեր Բանգլադեշի հանրապետության դրոշը պատկերացնում եմ ծիրանի նման, ծիրանագույն

Ես, գիտեք, ծիրանի պաշտամունք ունեմ, և մեր Բանգլադեշի հանրապետության դրոշը պատկերացնում եմ Դավիթի դիզայնով՝ ծիրանի նման, ծիրանագույն: Դավիթն էլ է ծիրանի նման, ծիրանագույն թվում ինձ… Խրախուսենք, սովորեցնենք մեր երեխաներին հունիսին, հուլիսին առավոտ,

Նոր գինին նոր տիկերի մեջ

Ուրբաթ առավոտյան մեծ խցանում առաջացավ մեր աչքի առաջ, մեր տանը, առավոտյան ժամը 8-ից սկսած, երբ թվում էր, մենք ընտանեկան սեբաստացիական եռյակով պատրաստ էինք տանից դուրս գալու… Արմինեն ոգևորված էր. —

Ուսումնական պլանը պիտի անհատականացնել

Այն ժամանակ, երբ կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցի շրջանավարտներն ու ուսուցիչները  «Փարվանայում» էին իրենց հասակակիցների հետ, Մալաթիա-Սեբաստիայի վարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ, Գեղարվեստի ավագ դպրոցը գտել էր պատշաճ-մեկուսի միջավայր՝ սովորողներով-ուսուցիչներով-ծնողներով միասին լինելու երեկոյան,