Ահա, նրանք եկել և ավերում են ու չե՞ն թողնի էլ ոչինչ՝ ո´չ դրախտը մեր գեհեն, ո´չ հեքիաթը մեր դյութիչ… Այսպիսի հիմար-անօգնական-տանուլ տված-անիմաստ վիճակ ունեցել եմ տարիներ առաջ, երբ ցուցադրվում էին Հին Ջուղայի մշակութային հուշարձանները բուլդոզերով հարթեցնող-սրբող տեսարանները: Հիմա. «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման գրոհայինները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով 10.000 գիրք. գրադարանի բակում իսլամիստները խարույկ են սարքել Իրաքի (Միջագետքի) մշակութային ժառանգությունը հանդիսացող գրքերից ու ձեռագրերից, դրանց մեջ՝ մշակութային, փիլիսոփայությանը, պատմությանը նվիրված հազվագյուտ նմուշներ… Զինված ծայրահեղականներն օրերս Թել Հորմուզում հրկիզել ենքրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկը, տասնյակ ու տասնյակ տներ, առևանգել առնվազն 100-ի չափ քրիստոնյաների… Ճանաչենք մեզ կաղի տեղ դրած նոր Լենկ Թեմուրին: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասում 2013 թ.-ից գոյություն ունի, փաստորեն, որպես չճանաչված կիսապետություն. 2014 թ. հունիսի 29-ին իրեն հռչակել է որպես համաշխարհային խալիֆություն՝ սիրիական Ռաքքա կենտրոնով: Ահա թե ինչպես միջնադարյան պատմական հորդաների նման ամերիկացիների ազատած՝ Սադամ Հուսեյնի Իրաքում «Ալ Ղաիդան», իսլամիստական 11 խմբավորումների միաձուլումից ստեղծեց «գեհենի» խալիֆություն… Դրա դեմն ո՞վ և ի՞նչ գնով է առնելու, և այս ավերման մոլուցքն ի՞նչ տարածքներ ու ժառանգություն է կլանելու…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թշնամիներից ազատվելու ճանապարհը՝ փաթեթով…

Ջեկ Ման կամ Մա Յուն՝ «Alibaba Group» ընկերության հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ մարդն է… Երաժիշտների ընտանիքում ծնված, անգլերենի ուսուցիչ և պետական ծառայող աշխատած այս մարդը, ի վերջո, ստեղծեց «Alibaba»-ի պես հսկա՝

Կտակի ողջ զորությամբ գործելու երկիրը

Մեր շուրջը, մեր դպրոցական բակերում, մեր ճանապարհին տեսնում-ճանաչո՞ւմ ենք, ինչպես Կարինե Պետրոսյանն է ասում, գարունն ավետող առաջին ծաղիկները՝ մանուշակը, անմոռուկը, հասմիկը, զանգակը․․․ Հեծանվով անցնում էի Քոլեջ-արհեստագործականի և նորատունկ անտառն ու

Գիր կրկնակի մեռելոցի երկուշաբթիի, որ կոչեմ ապրողաց…

Ինչո՞ւ կրկնակի մեռելոց՝ գիտեք. այսօր հողին ենք հանձնում իմ եղբայր Թաթոսին… Այսքանը. ավելին կարդացեք իմ  գրերում՝ «Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու», «Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր