Հետո հասկացա Մելինե Մարտիրոսյանի նման, որ ես հորինել չգիտեմ․․․ ինքնագլոր է, ինքնախոս-ինքնահոս. սկսում ես, ու մի սահմանափակում կա՝ ծավալը, որ երկարատև մի ժամանակի, չորս և ավելի տարվա պայմանավորվածություն է․․․

Բանջարաբոստանայինով մի ընդունելություն եղավ երեկ մեր տանը, եղբայր-քույրիկ-աղջիկ-փեսա-թոռնիկների խիստ ընտրությամբ… Ծավալուն չլիներ, աման-չամանը, տանել-բերելը, եփել-թափելը տեղ չզբաղեցներ, իսկ Արմինե հարսիկը, սիրված, ծոցվոր… կենտրոնում աշխարհի։

Սիրելիները մեր որքան աննկատ-թեթև եկել էին, այդպես էլ․․․ չքվեցին․․․ Մաքրել-հավաքելու բան չկա, Տաթևի բերած տորթն էլ այնքա՜ն համով-չափով-ճաշակով, ինչպես միշտ, որ հալվեց, ի՜նչ մնաց առավոտյան մեր չորսի համար։ Արմինեն ամեն ինչից Աստղիկին բաժին է հանում՝ բերանում մնացած իր համով․․․

Դավիթը փուչիկով խաղ սկսեց մի, երբ վերջին անգամ տան դուռը փակվեց, մնացինք չորսով, ու չորսիս համար մի ներկայացում․․․ La bohemé երգով ցուցադրություն-համերգը․․․

Դավիթ Բլեյանի խաղը ընդհատել չէր կարելի, ոչ էլ նկարել․․․ Ա՜յ քեզ կորուստ․․․ Սա դերասա՞ն է դառնալու, կոմիկ, ըստ Արմինեի, թե՞ նախագծող-շինարար է, վարպետ, որ երեկվանից չի ընդհատում իր նախագծած քաղաքը։ Եկան-գնացին, Վահանի հետ կռվեց, միայն Նազենի կրտսերին ներս թողեց, նախագիծն ընդարձակեց, գյուղական Siroon ավանով, աշտարակով, որ Վահանը փշրեց, լացեց․․․ Այսօր էլ թե՝
— Վարպետ ամեն մի գործի համար մի՛ ասեք, վարպետ՝ շինարարին են ասում․․․

Ու նոր անցում է կատարում, հետևից հասեք․
— Ինչո՞ւ Վահանը ջահել տատիկ ունի․․․
— Ո՞վ է Վահանի ջահել տատիկը,- խոսեցնում է Արմինեն։
— Դու ես։ Եթե հայրիկը Վահանի պապիկն է, ուրեմն դու էլ տատիկն ես․․․ логично, логично.
— Հայրիկը քո հետ ուշ պիտի ամուսնանար, որ գոնե մեծանայիր ու տատիկի տարիքի դառնայիր…

Դավթի նկարապատումը՝ Արմինե Աբրահամյանի։

Մեկ էլ՝ անցում․․․
— Մա՜մ, դու Մարիետ-Սուսոյին սիրում ե՞ս․․․,- Դավիթը հիշում է, չի մոռացել, մայրենիի ուսուցիչ մայրիկի՝ համակարգչի դեմ նստած-կլանված աշխատանքի շրջանը․․․
— Բա ո՞նց չեմ սիրում, իմ ավագ ընկեր-ուսուցիչներին…
Ինչքան էլ Արմինեն սրտանց ներկայանա՝ իր կյանքում անփոխարինելի-որոշիչ մայրենիի-մանկավարժության ուսուցչական անբաժանելի զույգ Մարիետ-Սուսանով․
— Բա ինչի՞ իրանք не жалеют խեղճ, հղի կնոջը․․․ Ինչի՞ են էդքան շատ աշխատանք տալիս․․․
Հետո փուչիկ խաղալով.
— Թե՞ հայրիկն է էդ ամենը մտածել-մոգոնել․․․

Առավոտյան, ցնցուղի տակ, մեկ էլ․
— Պա՜պ, Վահանը ոնց որ գազան լինի։ Ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ պրծնելու ես դրա ճանկերից․․․
— Դավիթ, երեկ ընդամենը մի մեքենա չի՞ տարել Վահանը․․․
— էն էլ ջարդված էր, դրա համար եմ տվել․․․
Արջուկ Վահանը իր քաղաքն է մտել, չի մոռանում։
— Է՜հ, Դավիթ ջան, դու Աստղիկից վախեցի, էդ ամենագնաց բլոճից, կոկորդիլոսի ճուտից․․․
Դավիթը լողավազանում է, երկա՜ր ու լուռ․․․

«Ես սեբաստացի եմ» ինքնանկար-կոլաժների պատրաստման աշխատանքներ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Սիվիլնեթի ուղիղ եթերով ուշ-ուշիով հետևում եմ Բերդավան գյուղի ընդվզումին՝ իրենց համագյուղացի, 34-ամյա Կարեն Ղազարյանի ազատման պահանջով․․․ Ադրբեջանի դատարանի դահլիճից․․․ Մի ձև կա՝ մարդկանց փոխանակում՝ Հայաստան-Արցախում գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գտնվող հայաստանցիների․․․ Առանց չափելու, կշռելու, համեմատելու… Ինձ հետաքրքիր է յուրաքանչյուր բերդավանցու խոսքը, դիտարկումը… Այսպես խնդիրը՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, մարդկայնանում է… բացահայտ դառնում, թե չէ Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպանի հանդիպման մեջ, ՀԱՊԿ-ի քարտուղարի համար պայքարում մարդը՝ Հայաստանում, Ադրբեջանում, թե Արցախում մի տեսակ կորչում է, պիտի հորինես․․․ Չե՞նք ուզում այլևս հորինել… թաքնվել․ մեր խնդիրն է։ Մարդը սահմանամերձով քաղաքականանում է, հետաքրքիր դառնում։

Սիվիլնեթի ուղիղ եթերն ընդհատվում է Արևմուտքի դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբասենյակի նորոգումով, իմ բջջային կապի միացումներով․․․ Վարպետ Պետոն պիտի հասցնի, կիրակի է, Զառա տեխնոլոգը ստիպված է միջամտել։ Խնդիրը շեմն է, նրա վերացումը․ ամբողջական ներառականությունն ամենաթափանց է։

Կրթահամալիրի ստեղծագործական խմբի մասնակցությունը Գյումրու Երիտասարդական պալատում տեղի ունեցած «Siroon» խորագրով ցուցադրություն-տոնավաճառին։ Լուսանկարները՝ ՏաթևԱբրահամյանի։

Իսկ Դավիթը երկրորդ նուռն է ուզում։ Փուչիկ-գնդակի խաղով տարված՝ կանչում է․
— На здоровъе! Հայրի՜կ, փոշմանեցի, էլ չեմ ուզում։ Մաքրել ես, լավ ես արել։ Դու կեր…
Հետո ավելացնում է՝
— Մա՜մ, ուզո՞ւմ ես համակարգչից-հեռախոսից կտրվես։ Փուչիկ առ, գնդակ առ ու քո համար խաղա։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1498

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրախ-անկեղծ հաջողություններով մեկմեկու…

Մտահոգ-անկեղծ դժվարություններով մեկմեկու… Ու միշտ՝ ամբողջական ներառական…. «Ազատություն» ռադիոկայանում, մինչ իմ ուղիղ եթերը րոպեներ ունեի։ Մի վատ բան կա լրատվական-վերլուծական ինձ սիրելի այս միջավայրում՝ օդափոխությունը. այսպիսի անշարժ-ծանր-չթարմացվող օդում կարելի՞ է

Արաքսից այն կողմ էլ մեր կյանքն է…

Է՛լ կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների սաների աշնանային վազքի անդրանիկ մարաթոն՝ բազմամարդ-դիտարժան, է՛լ 2-5 տարեկանների օր՝ թոնրում հացթխումով (հրեն, իմ հացն էլ Գեղարվեստում պահ տված), է՛լ բուռն փորձեր-յուրացում կրթական կասկադի վաղվա (այսօրվա)

Դեպի վեր ճերմակ հեքիաթներ են․․․

Վերնագիրը միքս ստացվեց։ Թերթում էի արատեսյան ճամբարի բարեխիղճ-ծավալուն ամփոփումը Տաթև Աբրահամյանի, մեկ էլ Հասմիկ Գրիգորյանին հանդիպեցի՝ իր փափուկ ձյան տեսանյութով, վերնագրով․․․ Վերցրի։ Հետո Մարթայի հերթական փախուստը իր ընկեր-պատանիների հետ, Չարենցով, դեպի վեր․․․ մինուս 46-ի աշխարհ․․․ Արփի