28․09․2018թ

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարի սովորողները տունդարձի՝ դեպի կայանատեղի ճանապարհն անցնում են քայլքով, կրթական պարտեզի Սարալանջով։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=T-I4zI0K6xk]

Հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ (ի դեպ՝ նրա ծննդյան օրն էր այսօր)․ քայլքով շրջայց կրթական պարտեզի Սարալանջով, Բաբաջանյան փողոցով, քննարկում Սարալանջի նախագծի, հետիոտն անվտանգ անցումների լուծումների մասին։

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Անվտանգության ուղղությամբ աշխատանքները հետևողական շարունակվում են։ Նախապատրաստվում ենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ հաջորդ շաբաթվա հանդիպմանը։

#1469

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչ արձակուրդային խոհեր ու ոչ ժամանակավոր լուծումներ․․․պարտադրված

Արձակուրդն իհարկե, կասեցնում է իմ օրագրի անընդհատությունը․ սկսում է գործել նոր ռեժիմ․․․ Բան չմնաց․ նոյեմբերի 1-ից ես, իմ պաշտոնը ու օրագիրս կհանդիպենք սեբաստացի-ոչ սեբաստացի ընթերցողին անընդհատության ընթացքով մինչև 1000-րդ գիրը։

Կրկնակի ազատման խորհուրդ

Ուղևորություն, որ չի ավարտվում, նորամուտներ սկսվող… Ես, իմ երեկվա օրը՝ սրանց արանքում, ու իմ գիրը՝ թվով 1148-րդը, սկսեց գրվել երեկ երեկոյան, Տաթև աղջկաս ուղարկած այս տեսանյութով… Սպասված, ամեն օր, քանի՞

Մեր ստեղծած գեղեցիկ աշխարհների Հայաստանը

Բլոգի հեղինակ մեր վեցերորդցի Սվետ Մելքումյանի (ներիր, ամենակարևոր ձայնն աշխարհում կարճելու համար, համարենք որպես գրական անուն, Սվետլանա) «Գրքերով բացվող ճանապարհ» հրապարակումը և գրող արձակագիր-բանաստեղծ Արմեն Շեկոյանի խոսքը «Հրապարակի» մշակութային էջում միաժամանակ