Սոնա Փափազյանը գրում է․
Հարգելի տիար Բլեյան, բարի օր։ Ուզում եմ տեղեկացնել, որ հայ- ֆրանսիական ճամբարը իր անմոռանալի եռօրյան ավարտեց Սևանի «Ժայռ» բազայում։ Շնորհակալ ենք Ձեզ ամեն րոպե, վայրկյան զգացվող ու  անհատնում աջակցության համար։ 
Հ.Գ. եթե հնարավոր կլինի, ֆրանսահայ մեր ընկերները ցանկություն են հայտնել նաև Արատեսի դպրական կենտրոնը տեսնել։ Կարծում եմ` աշխատանքային խմբով մեկնելը լավ հնարավորություն է նաև կամավորական  գործի, ինչու ոչ, նաև ֆրանսահայ բարեկամության հաստատման` արդեն Վայոց ձորում։ Արատեսի մեր դպրական կենտրոնի տներից մեկի պատի հարդարանքը, միջավայրի խնամքը լավագույնս կամրապնդեն մեր երիտասարդ, բայց արդեն ամուր հիմքերի վրա կառուցված բարեկամությունը։ Ձեր թուլտվությամբ և աջակցությամբ, կցանկանայի ինքս ուղեկցել պատանիներին Արատես` Ալինայի և  միջին-ավագ դպրոցի  մի քանի սովորողի, աշխատանքային ջոկատի հետ։ Կանխավ` շնորհակալ եմ։
Հ. Գ.  Մենք ասելու և անելու շատ բան ունենք…
Հայ-ֆրանսիական բարեկամության ճամբարը Սևանի «Ժայռ» լողափում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Սիրելի Սոնա և հայ-ֆրանսիական ճամբար, Սևանի «Ժայռ»-ում ձեր եռօրյա ճամբարային հավաքը՝ իր ուղիղ եթերով, տպավորիչ էր։ Նամակ-առաջարկը՝ Արատեսում Փարիզի մեր հայրենակիցների հետ ձեր միասին ապրելը շարունակելու, որպես աշխատաքային ջոկատ, ողջունում եմ։ Դուք ունեք իմ առավելագույն աջակցությունը։ Հիմա ես Դավթի, Շուշանի, Արևիկի հետ շարժվում եմ Արատես՝ Սմբատ Պետրոսյանի աշխատանքային ջոկատին տեղում աջակցելու համար։ Լինենք կապի մեջ։

Իմ էլ․ փոստում է նաև Մարթա Ասատրյանի հաղորդումը Ստամբուլի մեր հայ գործընկերների հետ համատեղ սեպտեմբերյան ճամբարի մասին։ Իմ գիրը այս շրջանում, մինչև սեպտեմբերի 4-ը, լավագույն տեղն է 2018-2019 ուսումնական տարվա օրացույցով ուսումնական նախագծերի հայտերը ներկայացնելու համար։ Սկսե՛ք։

Հարգելի տիար Բլեյան
Սեպտեմբերի 3-7-ը կրթահամալիրում կլինեն Ստամբուլի Տատյան վարժարանի սովորողների և դասավանդողների 30 հոգանոց խումբը:

Կցում եմ ընդունելության ծրագրի նախագիծը, որը կազմել եմ քննարկելով Ստամբուլի կողմի, Մարալի հետ: 
Լիլիթը ուղարկել է նախորդ նամակները, որոնց վրա կաշխատեմ, որ ուղարկենք: Նախահաշիվն այնպես եմ կազմել, որ իրենք վճարեն տրանսպորտային ծախսերի համար:
Տիար ջան, քանի որ սովորողները տարիքով փոքր էին, և հրավիրելիս նշել էի, որ հյուրատուն ունենք, տիկին Ալիսը խնդրեց, որ այս անգամ բացառություն անենք և սովորողները միասին մնան, քանի որ ծնողներին արդեն այդպես էին ասել:
Մեր սովորողները իրենց ընտանիքներում ընթրիքի կհրավիրեն, արդեն պայմանավորվել եմ բոլորի հետ

Խնդրում եմ Ձեր նկատառումները:
Հարգանքով՝ Մարթա

Կրթահամալիրի սովորողների և դասավանդողների խումբը Ստամբուլում:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի արխիվից:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

My Diary Note as a Reflection and a Platform for Blog Based Teaching

My Manifesto of General Education, published on March 13, has had reflections. It is good that the Educomplex Development Plan with its seven wonders is being publicized on our students’

New Wine into New Wineskins

I was hardly able to get to the concert… I managed both to enjoy the concert and to accept lots of congratulations and thanks… See what a perspective investment is

This is a Pilgrimage, not an Experience or just Another Pedagogical Experience with Davit

Diary notes from pilgrimage tour in Jerusalem: September 30: arrival at Tel Aviv Ben Gurion Airport, and then leaving for Jerusalem. We were accommodated at Jerusalem Tower Hotel, and from