Այնտեղ վարազներ կտեսնես աչքի հեռավորությամբ, որ նկարես-տարածես, որ նրանք այքա՜ն վստահ են իրենց զգում, որ կմոտենան առավոտ շուտ դպրական կենտրոնի վրաններին, ու դուք կարթնանաք անծանոթի շփումից… Առավոտյան դպրական կենտրոնի կառուցապատվող, տարածքը շրջանցող ճամփին կհանդիպեք խոշոր նապաստակի, ու մեծ խումբ կաքավներ թը՜ռռ կանեն… Արատեսի վտակն անցնելիս փորձառու աչքի օգնությամբ կհայտնաբերես կարմրախայտերը սառնորակ  ջրում, ու ամբարտակի տեսախցիկը կգրանցի արջին՝ պար գալիս, քոր անելիս… Ու ողջ տարածքում՝ կիլոմետրեր վեր ու վար, ջրում, մարգագետիններում, չես հանդիպի որևէ աղբի, վնասված ծառի․․․

Դու Արատեսում ու նրա դպրական կենտրոնի բլոգում կարող ես հետևել այս վայրի բնությանը, կենտրոնի սեպտեմբերյան ուսումնական պատրաստություններին՝ ողջ թափով, որպես կրթահամալիրի աշխատողների և սովորողների նախագծային աշխատանք, բաց, յուրաքանչյուրի համար, առանց խտրության՝ Եղեգնաձորից, Մալիշկայից, Շատինից…., ուսանող, ուսուցիչ, թե պարզապես՝ Արատեսի նոր վերածննդի աջակից-բարեկամ։

Բաց, մաքուր, սրտաբաց, լեցուն գործերով… Արատեսի դպրական կենտրոնում աշխատանքային ջոկատի օգոստոսի 9-12-ի եռօրյայի ջանքերը բեկում բերեցին նախագծին․․․ Դպրական կենտրոնի նախագծող Սլավա Մուրադյանը խոստովանեց՝
— Ես այսքա՜ն հաճույք չէի ստացել չափագրումից․․․ շաբաթվա աշխատանքային բոլոր օրերին՝ Արատեսում, թե կրթահամալիրով մեկ… Բացի իմ սուրբ օրվանից՝ շաբաթից, խնդրում եմ, այդ օրը մեր նախագծային հեքիաթային հանդիպումների համար է, մնացած օրերը ինչ ասեք՝ կանեմ։
Պայմանավորվեցինք. առաջիկա աշխատանքային ջոկատի հավաքագրումը հե՛նց այս գրով հայտարարում եմ։

Արատեսի դպրական կենտրոնում ընթացող բարեկարգման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Երեքշաբթի կլոր սեղանի շուրջ ներկայացնում ենք դպրական կենտրոնի նախագծով աշխատանքները օգոստոսի։ Իսկ աշխատանքային այցերը կրթահամալիրի աշխատողների համար ամենօրյա գործուղումային ռեժիմում են. Արատեսի դպրական կենտրոնը՝ մեր դպրոցը բնության գրկում, կրթահամալիրի մասնաճյուղն է, ես, տիարի պատասխանատվությամբ, ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Արատեսում՝ գլխավորելով նախագծային աշխատանքները, որ անընդհատ են… Հենց հիմա Արատեսի դպրական կենտրոնում շինարարական բրիգադը շարունակում է նախագծով աշխատանքները․․․

Այս օրերին «բեկում» ասելով՝ արձանագրում եմ, որ Արատեսի դպրական կենտրոնը, ինչպես մեր բոլոր մասնաճյուղերը, վճռական ազատվեց ցանկապատերից։ Մեկ միասնական, բաց-թափանցիկ-բնակելի տարածք՝ Արատեսի վանքից, գետին հակառակ, վեր՝ մինչև հյուսիսի առաջին, և վանքից վար՝ գետի ուղղությամբ, մինչև հարավի առաջին կացարանը․․․ Տղաների մեր խումբը՝ Էդմոնդը Փաշինյան, Արմանը Սահակյան, Մենուան Հարությունյան, Սմբատը Պետրոսյան, երկրագործական-սեբաստացիական մոբիլ-ստեղծական հավաքանի, համերաշխ ու անդադրում, մի բառով՝ կեցցե՜․․․ Դպրական կենտրոնի բարձունքը, որի նվաճումը խնդիրն էր ջոկատի, գրավվեց, ճանապարհը մաքրելով-բանուկ դարձնելով յուրաքանչյուրի համար, որպես միջնաբերդի աշտարակ, Հերմոնի փեսա, ծնունդով եղեգիսցի զինվորական Ռադիկի ասելով՝ որպես Արատեսի աստղադիտարան․․․

Արևմտյան դպրոցի ամառային պարտեզի տրամադրությունը:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ոչինչ, որ բոլորի անունները չտամ․․․ աղջիկներ, ուսուցիչներ, սովորողներ, տղաներ, բարեկամներ․․․  Հուզիչ էր իրենց ղեկավար Հասմիկ Մարգարյանի հետ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի ներխուժումը նախագիծ՝ համեղ ձմերուկով, որ շեֆ խոհարար Անուշի աչքից չի վրիպում, ձորի անմահական սալորով. մեզ ո՞նց կարող են մենակ թողնել, նաև իրենց դպրական կենտրոնն է բոլորիս Արատեսում․․․ Շնորհակալ եմ Եղեգիսի համայնքին՝ Արթուր ղեկավարով-Դավիթ տեղակալով, Գայով ու համերաշխ, երիտասարդ  աշխատախմբով․․․ սիրով ու շնորհքով աջակցելու համար։ Ինձ համար կարևոր էր եկեղեցուց քիչ ներքև, ադրբեջանաբնակ նախկին գյուղի ակումբի շինության-տարածքի գործառույթի որոշումը. Արատես-պանդոկ թող լինի… Զբոսավարի իմ աուդիոպատումը՝ Անուշի-Սմբատի հետ, դպրոցի ճամփին, խանդավառ Արթուրի ավտոբուսում․․․ հասա՞վ օրագրի ընթերցողին։ Եթե ոչ՝ ասեք, հոգ չէ, ես միշտ ունեմ իմ բլոգի պատումի-գրի շարունակականությունը․․․ Ինչ որ այսօր չեմ ասել՝ կասեմ վաղը…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1439

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

ՎԳԻԿ-ի քննասենյակից. ընտրություն կյանքի աղբյուրի ու ռոբոտացված մեխանիզմի միջև

Մերի Շարոյան, Մոսկվայի ՎԳԻԿ-ի (Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտ) քննասենյակից, փշաքաղվեցի քո տեքստից, տեղս չեմ գտնում գիշերվա 4-ի, 5-ի արանքում… սովորական ջուր եմ խմում, գրասեղանիս՝ «…  ի՞նչ կապ ունի կրթահամալիրն այն բանի հետ,

Նաև փորձության ժամին, փորձառության առաջ… միասին

Արմեն Խաչատրյանը, երեք ու կես տարեկան Արեգ Խաչատրյանի հայրն է. Արեգը հիմա Քյոլնի կլինիկայում է, հայրիկի ու մայրիկ Աննայի հետ, ու մեր գործուն աջակցությամբ, Քյոլնի հայտնի բժիշկ Ֆրանք Բերթոլի վարպետությամբ, ինչու-ինչպես հրաշք

Որպես իմ երեքշաբթիագիր. առա՜ջ, գիրս

«Բուն» TV-ում իմ 2014թ. մայիսի 31-ի տեսազրույցն անպայման նայեք: Իմ այս օրագիրը սկզբում ես մտածում էի անել տեսազրույցների շարքի ձևով՝ որպես ժամանակակից հանրամատչելի մանկավարժության գրավիչ եթերապատում… Խնդիրը մեկն է՝ մեզանում կենդանի