Վերջին մեդիաուրբաթ համերգ-ներկայացման հերոսուհին՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանցի Ռոզա Խաչատրյանը՝ իր տեսանյութով, որոշեց և՛ իմ օրագրի վերնագիրը, և՛ գլխավոր խոսքը: Մարմարյա սրահում ընդհանուր բաց պարապմունք-համերգը (տևողությունը 45-60 րոպե) վարած սովորողներն ինչպե՞ս են պատրաստվել (ինքն ու իր դասընկեր Դավիթը), ինչպե՞ս անցավ, ի՞նչ ստացան, ի՞նչ տվեց այդ ուսումնական աշխատանքը սովորողներին. ինքնուսուցում և ինքնագնահատական… Անպայման նայեք տեսանյութը… Եվ ամենուր մենք կանք՝ Արմինե Թոփչյանը, Դիանան, ծնողները, ես, բայց միշտ երկրորդ պլանից. առաջին պլանում ողջ ընթացքում Ռոզան և Դավիթն են: Ուսումնական աշխատանքի կարողությունները նրանք դրսևորեցին ակնհայտ… Եվ տեսե՜ք, աշխատանքը շարունակելու ներքին պահանջմունք դարձավ:

Չորս տարեկան մեր Արեգ Պարսիլյանը իր խմբասենյակի մի անկյունը վերածել է ֆոլգա-թատրոն-մենապատումի. սա հայտնի ստվարաղթղթի թատրոնի հեղինակային-անհատական տարբերակն է: Շշմելու ներկայացում է: Ափսո՜ս, որ երկրորդ պլանում արդյունավետ գործած անձինք՝ Նվարդ մայրիկը, Տիգրան հայրիկը, Աիդա տատիկը, դաստիարակը… ուշացնում ենդպիրյան, թե՝ «Պարտեզ» ամսագրի պատումը՝ ինպես առաջացավ թատրոնն այս… Ես յուրաքանչյուր հեղինակի՝ ծնողի, ուսուցչի, սովորողի (ինչպես Ռոզան 4-րդ դասարանցի), ով որևէ կարգով մասնակցում է հեղինակային կրթական ծրագրի մշակմանը, կազմակերպմանը, տարածմանը, չեմ հոգնի ուսումնական պատշաճ պատում պարտադրելուց` մանկավարժական ամսագրում, բլոգում… Ի՞նչ է նշանակում` ի́նչ պատմեմ… ծուլության, աշխատանքը կիսատ անողի գործելաձևն է՝ մերժելի, իհարկե: Իմ ասածը ծայրից-ծայր վերաբերում է թումանյանական ստուգատեսի շաբաթում սովորող-ուսուցիչների ուսումնական-գործնական բազմազան դրսևորումներին՝ տանը, թե դպրոցում ստեղծած, մեկը մյուսից անմիջական, բազմազան, հետաքրքիր, գտնված լուծումներով, կենդանի մանկավարժությամբ, ապրեցնող թումանյանական աշխարհի գրավիչ խճանկարով… Կեցցե՛ք… Հիմնական դպրոցի Գոհար Սմբատյան և 2-4 տարեկաններ, Նոր դպրոցի 2-4 տարեկաններ և Նելլի Արղության , Դպրոց-պարտեզի Աշխեն Թադևոսյան և 6 տարեկաններ, Աշոտ և ընտանիք՝ Մելքոնյան Տաթևի,Թումանյանի՝ Երևանի թանգարանը նվաճածներ… ի՜նչ լավ է, որ մի թվարկումով սպառել չի ստացվում… Գրելու շրջանն է հիմա, որ մեր մանկավարժությունը մշակվի որպես մեթոդական լուծումների ամբողջություն: Մարիամ Գևորգյանն «Էթիկետ» ռադիոյի այսօրվա հաղորդմամբհիմնավորեց իմ՝ մեր կրթահամալիրի, բանգլադեշցիներիս առանձնահատուկ-ընտանեկան վերաբերմունքը մայրենիի միջազգային օրվա՝ փետրվարի 21-ի կատարմամբ: Ես չգիտեի, Մարիամ ջան, շնորհակալ եմ:

Մեր երեք Սերոբյանների եղբայրներից՝ Արեգը, հինգերորդ դասարանցին, իր ստեղծագործությունների առաջին ժողովածուի հրապարակմամբ որոշեց իմ այս նամակի հերթական, իհարկե, հրատապությունը…

Շաբաթ օրը, գիտեք, ես սեմինար-պարապմունք անցկացրի մեդիակենտրոնում, որ նվիրված էր Հեղինակային կրթական ծրագրի իրավականությանը… կրթահամալիրի դպրոցների և գրասենյակների ուսումնական կենտրոնների ղեկավարների համար… 1973-76թթ., պատմել եմ, Ղազախստանի, Ռուսաստանի մարզերի կորած գյուղերում՝ որպես ուսանող-շինարարներ, բնակելի տներ էինք կառուցում, ժամանակակից անասնագոմեր… Ես հիշում եմ, թե ինչպես որպես մարտիկ, հետո նաև ջոկատի-զոնայի հրամանատար` կքում էի ժամերով, օրերով, ինձ անծանոթ նախագծերի վրա… Պիտի ունենաս պատկերացումը ամբողջի, որի կատարմանը մասնակցում ես. չի կարելի անպատասխանատու լինել, իբր իմ գործը ինչ-որ ձևի կամ բարեխիղճ, քարը քարի վրա ցեխով դնելն է, այդպես են ասում. վերջում ինչ կստացվի` կստացվի, իմ գործը չէ: Քո́ գործն է: Իսկ հեղինակային կրթական ծրագրի նախագծումից սկսած՝ դու ես, քո տաղանդով, քո նվիրումով… Մենք՝ ուսուցիչ թե ծնող, իհարկե, կրում ենք պետական-կրթական ծրագիրը և ինքնահաղթահարման հետևողական խնդիր ունենք հեղինակային կրթական ծրագրի իրագործման ողջ ընթացքում: Բարդ աշխատանք է, գիտեմ, բայց մենք լիազորված (իրավասու) չենք պետական կրթական ծրագրի կիսատ-պռատ տարատեսակը ստեղծելու, ինչ է թե՝ վախենում ենք կամ խիզախելու անընդունակ ենք… Այլոց կարծիքը լսելը պարտադրված ծես է, բայց որպես արդարացման հիմք չես կարող գործածել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց ասեկոսեների իմ օրագիրը՝ որպես տաղ անձնական

Գրող, հրապարակախոս, ասեկոսեների հայտնի սիրահար, պարզապես, Արմեն Շեկոյանի հրավերով «Ասեկոսե»-ի հաճելի տաղավարում էի… Մեր տեսազրույցն իմ օրագրում էլ կլինի՝ դիտեˊք…ինչպես այ հենց հիմա դիտում եք Դավիթ Բլեյանի Թբիլիսիի կառուցման մասին

Կտեսնեք ծերացածին` հարվածեք

Ավելացել են նաև կրթահամալիրի կապերով մարդիկ. լավ է, որ բոլորը գիտեն իմ գործը, և կրթահամալիրի նկատմամբ հարգանքը փոխանցվում է ինձ: Այսպես անբաժան՝ ես ու կրթահամալիրը կանգնած ենք. մեզ մոտենում են

Մեր վարժարանի սաները

Ալբերտ Էյնշտեյնը սա էր կրթություն անվանում: Եթե համաձայն եք, անցեք առաջ՝ 138-րդ գրին իմ բլոգապատման… Մեր սովորողների ծնողները մարդիկ են. հենց դրանով կարող են տարբերվել իրարից ու մյուսներից, ինչպես մեր սովորողները՝ նրանց