Թուրքիան մեծ երկիր է եղել ու մնում. անե՜ծք նրա բոլոր չար գործերին, բայց ճանաչելու-հասկանալու համար միայն մեր այս՝ հայկական դիրքից հայացքը բավարար չէ… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էլ չի օգնի… Ուր էր, որ ցեղասպանության հարյուրամյակի ընթացքի-պատրաստության-հրաժեշտի այս օրերն օգնեին ավելի լավ ճանաչելու մեր օրերի Թուրքիան, մեր հարևանությամբ շարունակ բազմացող-զորացող թուրք հասարակությանը, նրա շատ տարբեր մարդով…

Ես ուշադիր կարդում եմ սրան վերաբերվող մեծ ու փոքր հրապարակումները՝ առանձացնելով օրագիր բերելով այն հրապարակումները, որոնք թուրքական կյանքի խճանկարն են հաստատում… Սա էլ կա, սա երեկ չկար, այսօր կա, սա առաջանում է-կլինի…

Ինչպես գրում է Ստամբուլի «Ակոս» հայալեզու թերթը, Բիթլիսում Վիլյամ Սարոյանի անվան գրադարանի կառուցման առաջարկը արժանացել է քաղաքապետի հավանությանը: Բիթլիսում ներկայումս վերակառուցվում-նորոգվում է Սարոյանների ընտանիքին պատկանող տունը՝ որպես գրողի տուն-թանգարան: Բիթլիսում կա արդեն Սարոյանի անվան դպրոց:

Գերմանիայում երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամկվերահրատարակվի։ Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամփֆ» («Իմ պայքարը») գիրքը նախատեսվում է վերահրատարակել 2016-ին: Նման որոշում են ընդունել Մյունխենում ժամանակակից պատմության ինստիտուտի հետազոտողները: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո դա կլինի գրքի առաջին հրատարակումը, գրում է The Local-ը: Նոր հրատարակումը բաղկացած կլինի երկու հատորից: Գրքում ավելի քան 2000 էջ կլինի: Առաջին 780 էջերին կտպագրվեն 1925-ին գրված գրքի 27 գլուխները: Մյուս էջերում կլինեն հետազոտողների մեկնաբանությունները: «Արդյունքում ոչ թե կքարոզվի, այլ կդատապարտվի ազգայնականությունը»,- հայտարարել է Ժամանակակից պատմության ինստիտուտի տնօրեն Անդրեաս Վիրշինգը:

Իսկ Հայաստանում՝ Սևանում, ուսուցչուհին ծանր մարմնական վնասվածք է պատճառել… աշակերտին. վերջինս կորցրել է տեսողությունըԱվագ դպրոցում,  հենց դասաժամին պարզ իրադրությունը անդառնալի հետևանքների է հանգեցրել.  աշակերտը կորցրել է իր ձախ աչքի տեսողությունը, իսկ ուսուցչուհին հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում, 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ֆիզիկայի դասաժամի վերջնամասում: Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը հարվածել է, որի հետեւանքով  հագուստներով ծանրաբեռնված կախիչն ընկել է աշակերտի վրա, իսկ մետաղյա կռիկներից մեկը վնասել է երեխայի  աչքը: Աշակերտին պատճառվել է ձախ աչքի շրջանի ակնակապիճների հեմատոմա,  սալջարդ վերք, ձախ ակնագնդի ենթահոդախախտ`  տեսաներվի լրիվ պոկում՝ դրսային ուղիղ և ստորին թեք մկանների պոկման ձևով, ինչն  էլ հանգեցրել է ձախ աչքի տեսողության լրիվ կորստի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ընթերցարան

  Երեխայի մոտ սոցիալական հմտություններ (մարդկանց հասկանալու երեխայի ընդունակությունը) զարգացնելու համար ծնողները պետք է ուշադիր լինեն նրա զգացմունքների և մտքերի նկատմամբ: Օրինակ՝ մայրը խաղի ժամանակ պիտի խոսի երեխայի հետ, հարցեր

Հիմա էլ տանկով կրակոցի ներքո

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի հետ եկել էր ինձ օրվա վերջում Մեդիակենտրոնից տուն տանելու… Իր պարտեզում երկա՜ր, մինչև երեկոյան մութն ընկնելը՝ համարյա ժամը վեցը, քնել էր մեծացող մարդը… այնքա՜ն, որ մորաքույր-դաստիարակ

Այլոց հետ մեր մանկավարժությունն ապրելու հունիսը

Շուշան Բլեյանն ավելի ու ավելի բազմազբաղ է, ներառված Վիեննայում… ասեք՝ ո՞ւմ քաշած կլինի… Այսօր առավոտյան վաղ իր ուսանողական գործընկերուհու՝ Թերեզայի հետ Մխիթարյան միաբանության Վիեննայի հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ շարժվեցին Բուդապեշտ. հրավիրված