Վրաստանի առաջին դեմոկրատական հանրապետության 100-ամյակին նվիրված՝ վրաց հայտնի դաշնակահարուհի Նինո Բաքրաձեի երեկվա մենահամերգը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը այն էր, ինչ պետք էր… Ամերիկայից հատուկ այս համերգի համար Երևան ժամանած երաժիշտը հիացրեց-հանգստացրեց։ Շնորհակալ եմ Հայաստանում Վրաստանի դեսպանին ու իր տիկնոջը այսպիսի հնարավորության համար: Հայդնի ստեղծագործության այս կտորն էլ իմ ընտրությամբ ու Արմինեի սիրալիր մատուցմամբ՝ հատուկ ընթերցողի համար։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Իմ երեկվա մասին, մինչև Արևմուտքի դպրոց-պարտեզի Աշխեն Թադևոսյան-Լուսինե Բարխուդարյանի դասարանի ծնողների հետ հետաձգված հանդիպումը, միջին  ու ավագ դպրոցներում օտար լեզուների ուսուցման խնդիրներով իմ նախաձեռնած Կլոր սեղանը, ես ենթադրել-պատմել էի իմ երեկվա գրում… Պարտիզապուրակային գործ մասնագիտության 2018-ի ավարտական աշխատանքների դիպլոմնիկների, պետական որակավորման հանձնաժողովի անդամների, այս մասնագիտության ուսուցման արդյունքներով ու հեռանկարներով հետաքրքրվածների երեք ժամ տևած քայլքը կրթական պարտեզի Հյուսիսի բարձունքից, կրթական կասկադի Արևելյան բարձունքներով,  Սարալանջով կրթական պարտեզի Արևմուտքով, իմ ենթադրությունն արդարացրեց-հաստատեց-փաստական դարձրեց… Եվ Ագարակում՝ ուսումնական գյուղացիական տնտեսությունում, պետական որակավորման հանձնաժողովի աշխատանքը՝ բացօթյա նորաստեղծ ուսումնական տարածքում ուսանող դիպլոմնիկների բլոգներում նախօրոք ներկայացրած, կրթական միջավայր դարձրած ավարտական աշխատանքների ամփոփումը, հանձնաժովի նախագահ հարգելի Վահագն Սարգսյանի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառոսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի զարգացման և աջակցության բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսագիտության թեկնածուի հիացմունքը մեր կրթական պարտեզ նախագծով, կթական միջավայրով, դարձան մեր քոլեջի զարգացման համար կարևոր ուղենիշ…

Հեծանվային այց Բանգլադեշի Սիրո և հավատի այգի:

Այս բազմակետը Դավիթ Բլեյանը դրեց առավոտյան իր կերած-հավանած չորս կորիզով ծիրանի.
— Ես ուզում եմ սրանք տանեմ ճամբար, ընկեր Էդմոնդին տամ, որ միասին ծիրանի տնկիներ ստանանք:
Դիլետանտ չերևամ, չխառնվեմ դիպլոմավորված մասնագետ Էդմոնդ ուսուցչի ու իրենով խանդավառ սովորող Դավթի գործերին, բայց ես հետևում եմ պարտիզապուրակային գործնական բոլոր զարգացումներին կրթահամլիրի Բանգլադեշով-կրթական պարտեզով, խնամքի մանկավարժության կենտրոն դարձող մեր ամառային դպրոց-ճամբարներով մեկ…

Ծնողների հետ երեկ սկսված զրույցը այսօր-հաջորդ շաբաթ զարգացում կունենա անհատական ինտերվյու-հանդիպումների ձևով, մինչև հարցերի լուծում, որն է՝ 2017-2018 ուստարվա 1-ին դասարանի փոխանցում 2018-2019 ուստարի, որպես դինամիկ զարգացող բաց համայնք Արևմուտքի դպրոց-պարտեզում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի ղեկավարով-համակարգողով… Գիտեք՝ այստեղ առաջացած երկու թափուր տեղ ունենք երկու ինքնաբացարկով՝ սիրելի դարձած Լուսինեի՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, և միշտ սիրելի Տաթև Աբրահամյանի, որ, կեցցե, կատարել է ուսուցչության ընտրությունը ու տնօրինական գործուղումն ավարտված է համարում՝ նոր ուստարում նոր փորձառությամբ, մայրենիի-հայրենագետի մանկավարժական աշխատանքը որպես հեղինակ վերսկսելու վճռականությամբ:

Հանդիպում ռեժիսոր Սոնա Քոչարյանի հետ:

Շարունակություն ունի նաև օտար լեզուների ուսուցման մասին սկսված կլոր սեղանը, մինչև պատանիների ստեղծագործական-թարգմանական հուլիսյան հավաք…

Մնաց «Փաստ» ԶԼՄ-ի հեռախոսազրույցն իմ լսեք, քաղաքական իմ արձագանքը գեներալմանվելական թեմային, նայեք տեսանյութը, որ Շամիրամ Պողոսյանի ու իմ գործընկերությամբ ծնվեց իրադարձությունների գլխավոր թատերադեմ դարձած քոլեջից, որպես ուղիղ եթեր՝ իմ հեղինակային այլընտրանքը այսօվա «լայվերին»…

[youtube https://www.youtube.com/watch?v=bL7-oCUJMYo]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1413

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ու ցանցային կդառնա նաև ուրախությունը մեր հարսանեկան…

Մարմարյա սրահում մի պահ ինձ թվաց, որ Դավիթ Բլեյանը դառնում է անտանելի ու մինչ պտույտ գործեցի, որ ուսուցիչ Լուսինե Փաշայանի կամ Արմինե մայրիկի օգնությանը դիմեմ (հեշտ չէր, բոլորը ու յուրաքանչյուրը՝

Մուտքը ներսի կողմից

Ես նեղացել եմ Դավթից, չեմ խոսում, չեմ հարաբերվում. խոզ է, առաջվա պես ամեն օր  չի լողում, նվնըվ է… Իրիկունը տուն եմ գալիս, իմ հին բարեկամ Էդվարդ Դարբինյանն ու Սուսան Սաֆարյանը

Իսկ հանդիպո՞ւմ են այգն ու գիշերը… 

Գուցե գիտես դո՞ւ… (Պ. Սևակ) Չգիտեմ՝ իրական կյանքում, նաև մեր օրերում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, հանդիպո՞ւմ են «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյան տնտեսության գիտակ լրագրողը և տնտեսագետ, հայտնի Հրանտ Բագրատյանը, բայց… իմ ֆեյսբուքում