Արմինեից էլ հոգատար մա՜րդ քո կողքին… Ամեն ինչ արեց. էս տեսակ՝ մաշկով օրը ապրող մարդու համար ավելի ու ավելի դժվար կլինի, ու իրիկունները՝ հանգույցով, գորդյա՞ն… Լավ է, որ քունը դեռ կա, որպես միջոց. ու լուծումը տեսեք, առտու ժամը չորս, երեք-չորս բաժակ գոլ ջուր՝ կիտրոնով-մեղրով, լուսավորված գրասեղանին աշխարհի իմ անկյունի՝ օրագիրը-պատումը, որպես երեկն ավարտելու-նոր օրը սկսելու թերապիա… «Մատյան Սաջջադի» գրքի 3-րդ աղոթքով, հա, հենց այդպես վերնագրված՝ Ողջույն Աստծո հրեշտակներին…

Եվ հոգին, որ պահպանում է քողը քո սրբազան իշխանության: Եվ հոգին, այն գաղտնի հրեշտակը, որ գաղտնի աշխարհից է: Քո ողջույնը նրանց և այլ հրեշտակների, որ գտնվում են  Քո երկինքներում և պահապանն են Քո առաքելությունների… Տեր Աստված, երբ ուղարկում ես Քո ողջույնը հրեշտակներին ու մարգարեներին և նրանց ես փոխանցում նաև մեր ողջույնը, ողորմած եղիր մեր նկատմամբ: Քանզի Դու ես բարությամբ բացել մեր լեզուն նրանց նկատմամբ, և Դու ես ողորմածը և ամենակարողը:

Մեր մանկավարժությամբ, լսեցեք, սովորողի-սանի-ուսուցչի-մանկավարժական աշխատողի ինքնավարության-ինքնուրույնության հետևողական զարգացումը՝ «ինքնավար-ինքնուրույն» երկանդամին ապավինելը, այլընտրանք չունի: Ես չգիտեմ: Եվ մեր միջին դպրոցում, երջանիկ մայրություն Մարգարիտ Սարգսյանին, մենք անում ենք հերթական-հասունացած քայլը այս ճանապարհին…

Մարզական ստուգատես, Հարավային դպրոց-պարտեզ, 1-ին դասարանցիներ:
Ֆոտոշարը՝ Տաթև Մելքոնյանի:

Երեկ, գիտեք, մեր կապով-գործունեության բաց համակարգով տեղեկացված եք, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար-դաստիարակ աշխատողների հերթական-հունվարյան՝ 2018 տարում ամենամսյա, հնգօրյա վերապատրաստումը մեկնարկեց կրթահամալիրում… Նախատեսված 30-ի փոխարեն, այսպիսի պահանջ-պատվեր, ուրախացեք-գնահատական է հանրային կյանքով, 48 մասնակից… Հավասար բաժանված կրթահամալիրի հինգ նախակրթարաններով՝ մեր չորս կրտսեր դպրոց-պարտեզներում և քոլեջի կազմում գործող, նրանք անցկացրին դաստիարակի լաբորատորիայի (համակարգող Նառա Նիկողոսյան) հրապարակած ծրագրով առաջին լիարժեք օրն ու Մայր դպրոցի «Սեբաստիա» սրահում, լսեք՝ ինչեր են պատմում մեր մասին… մարդիկ, որ առաջին անգամ են կրթահամալիրում, որևէ մեկին չեն ուղարկել, իր ընտրությամբ եկել է ճանաչելու-սովորելու… Մեր դպրոց-պարտեզները այսպիսի հանրային գնահատմամբ-պահանջով կան՝ շնորհիվ ինքնավարության-ինքնուրույնության-բաց համակարգի, կներեք, սովորական դաստիարակի-օգնականի, դասվարի-ուսուցչի, կազմակերպչի, գրասենյակի վստահության, նրանց հանձնված, նրանց հարմարեցված միջավայրին, ներսով-դրսով, աշխատողի-սովորողի, սանի ու ծնողի՝ դպրոցի և տան ինքնավար-ինքնուրույն գործունեության… Եվ սա է, որ հիմա, միջին դպրոցում պիտի ստանա զարգացման-դրսևորման ամբողջական, տարիքին-աճին համապատասխան աջակցություն… Մնացածը սուրհանդակի նյութ է, նոր բովանդակություն, որ չի ուշանա:

Մարզական օր Հյուսիսային դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի և Տաթև Աթոյանի:

Չի ուշանա և հունվարյան նախագծային ուսուցմամբ ճամբարի արդյունքների հաշվառումը-գնահատումը, հունիսյան նախագծային ուսուցման՝ 2017-2018 ուստարվա չորրորդ շրջանի կազմակերպման նախագիծը, որպես հունվարյան երկրորդ շրջանի մեր փորձի զարգացում: Ահա ինչու՝ հունվարյան ուսումնական շրջանը կարգավորող իմ «Ուսումնական հունվար կրթահամալիրում» վերնագրով սուրհանդակում տեղ էր գտել և հունիսյան պատանեկան ազգագրական փառատոն-ճամբարի պատրաստման նախագիծը… Մանկավարժի շուրջտարյա դպրոցը, դպրոցի ծրագրով նախատեսած՝ նախագծային-նախաձեռնության խմբային աշխատանքի ամենամսյա օրացույցի որոշված կարգով-տեղով, կա՞ անդրադարձ սրան: Ինչո՞ւ այսքան ուշ, այսքան անպատրաստ. որտե՞ղ են ճամբարային մշակումները-մտածումները-առաջարկները-նախաձեռնությունները՝ հունիսյան ազգագրական փառատոնի… որ ես ստիպված չլինեի օրացույցում միջամտություն անել։

Մենք այս հունիսի համար ընտրել ենք ուսումնական ազգագրության Երևան-Աշտարակով-Թալինով-Գյումրիով ճամփորդական հատվածը: Մենք կարող ենք ունենալ արշավախմբային երկու կայան՝ Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում և Թալինի տարածքում կամ հենց Գյումրիում… Այո, հնգօրյա դաշտային-ազգագրական ուսումնական-արշավախմբային գործունեություն՝ երկու օր կրթահամալիրի Բանգլադեշում, երեք օր Թալին-Գյումրի տարածքում, Գյումրիի Սև բերդում, փառատոն-ճամբարի արդյունքների հրապարակային ներկայացմամբ, որպես ազգագրության ուսումնական Տոն: Մենք պատրաստվում ենք 500-ի չափ պատանիների համար ստեղծել շրջիկ, բայց արդիական, մարդուն պատշաճ կենցաղային մշակույթով ազգագրական կայաններ:

Արևմտյան դպրոց-պարտեզի 2.2 դասարանը լողում է:
Լուսանկարները` Լուսինե Փաշայանի:

Հասմիկ Սիմոնյանը երեկոյան հերթական հավաքին պիտի մասնակցեր, այս անգամ թենիսի հավաքականի իր ընկերների հետ, համառեց-հաջողեց, Գևորգի հեծանվով (չքշողի մալը քշողին հալալ է), կպավ իմ պոչին, և երկու ընկերներ, մի հեծանվաերթով, որտեղ ես, Հասմիկը արդեն պատմած կլինի, առջևից եմ ոչ ի պաշտոնե, այլ Հասմիկից ավելի լավ եմ վարում ու լավ մարզավիճակում եմ… Ամենօրյա հեծանվաերթը՝ որպես ստուգատես ու մարզում, իմ հեղինակած թերապիան է, որ տեսեք` 2017-2018-ին շուրջտարյա օրացույցով է գործում, ամառ թե ձմեռ… Ինչ լավ է, արդեն գիտես, պայմանավորվել ես, որ ժամեր հետո՝ ճիշտ 8-ին, մենք հեծանվորդ ընկերներով՝ ես ու Հասմիկը, կանցնենք Խանջյան-Բանգլադեշ-Ծովակալ Իսակով, ինձ համար ավելի ու ավելի աննկատ հաղթահարելի ճանապարհը…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1278

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուղիղ ճանապարհ ու գոհության կյանքի…

Ռուսաստանցի ուսուցչուհիները մերկացել են՝ ի աջակցություն աշխատանքից հեռացված իրենց գործընկերուհու… Այսպիսի հրապարակումները բաց չեմ թողնում. իրավունքի պաշտպանությունը մասնագիտական համերաշխությունը դաշտ են ազատում երևակայության փայլատակումների, թարմ հետաքրքիր-ազդեցիկ լուծումների համար: Իսկապես, ինչպես

Երևանյան օրերի խրոնիկա գիր է…

Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է…

Բացե՛ք մեր-ձեր ճանապարհներն առ Արարատ

«Իմ հայրիկը շատ լավ գիտի Արարատին»,- «Իմ թևավոր Արարատ» նախագծի ղեկավարի՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի Անուշ Աթայանի երկրորդ դասարանցի Հովհաննես Կարապետյանի հայրիկի մասին է խոսքը… Ինչպե՞ս կարելի է լավ իմանալ Մասիսին…