Ոտքից, գլխից, թե սրտից է խոցում մեզ…

Հայաստանում Իրանի կրթության և մշակույթի կենտրոնի փոխնախագահ Փարսին Քազեմինի այցի մասին պատմել եմ իմ երեկվա գրում… Եվ տեսեք՝ իմ գրասեղանին Փարսինի նվիրած երեք գրքերն են բաց՝ իրանական կենտրոնի հրատարակած, երեքն էլ՝ հայերեն թարգմանություններ պարսկերենից, իսկական ուսումնական ձեռնարկներ… Պարսիկ կին գրող Փարվին Էթեսամիի այս գրքույկը ինձ համար նոր լեզվաշխարհի-նոր մարդու հայտնագործություն է, այնպիսի, որ առանձին բանաստեղծական տողեր դառնում են-կդառնան իմ գրի սկիզբ-գլխագրեր…

Պայմանավորվածությունները մեր բոլոր ավելի մեծ հարգանք են ենթադրում մեր յուրաքանչյուր գործընկերոջ հանդեպ, որ 2018-ում մեր գործը կես քայլ առաջ ընկնի խոսքից կամ գոնե կես քայլով ետ մնա… Թե չէ՝ կստացվի Կոմիտասի նկատածը՝ «Բերնեն ականջ շա՛տ կարճ է. բանեն փաստ՝ շատ երկար»… երկար ու անհաղթելի ճանապա՞րհ… Այդպես նոր տարի չի լինի: Իմ էլ. փոստին, իմ օրագրին, իմ  ու ձեր գրագրությանը, մեր հարաբերություններին-պայմանավորվածություններին, բոլոր կարգերի-տարիքների սեբաստացիներ, ես այսպիսի չափումով-պահանջով եմ վերաբերվում… Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի բլոգում կարող եք ծանոթանալ Իրանի մշակույթի կենտրոնի հետ իրականացվող, այո, ընթացքի-պատրաստության մեջ, ուսումնական նախագիծ-առաջարկներին… Լրացրե՛ք դրանք ձերով, հայ-իրանական հանրակրթական կամուրջների ստեղծմանը մասնակցելով…

Բնագիտական փորձ «Ծիածան». Հյուսիսի 5 տարեկաններ։

Սեբաստացի մանկավարժական աշխատողի՝ ուսուցչի, իր արածի հեղինակ-պատասխանատուի-հանրային գործչի երեք գիծ, որպես գործընկերության պայման-հիմք առաձնացնում եմ… Մանկավարժությամբ՝ մտքի, կուլտուրայի, մարդկայնության փոխանցման գաղափարով-առաքելությամբ համակված լինելը, ստեղծականությունը և ամեն կոնկրետ դեպքում կոնկրետ սովորողի-երեխայի շահերի պաշտպանությունը… Անի Նավասարդյանը շարունակում-հաստատում է mskh.am-ի առաջին էջ բերված մեր երեկվա նամակագրությունը ու լրացնում այն ավագ դպրոցի Դավիթ Դանիելյանի գործի պաշտպանությամբ… Հատկապես, որ Անին միայնակ չէ… Հակադրել չստացվի. մեր երեկվա-աշխատանքային իրիկունի քննարկումն է՝ ձեզ հայտնի տրիոյով, գումարած Մարիետ Սիմոնյանը, ում այս կարծիքը-դիտարկումը ուսանելի եմ համարում, երեկվա իմ մտահոգության շարունակությունը, սովորողի-երեխայի, մանկավարժության մասին է իմ խոսքը, ու մարդու օգտին ոչ մի փաստարկ-դիտարկում դուրս չպիտի մնա… «Լավ մանկավարժական խոսակցություն է սկսվել: Հավաքենք ամբողջական տեղեկատվություն այդ սովորողների մասին, լսենք կողմ ու դեմ կարծիքներ, ունենանք ամբողջական պատկերացում յուրաքանչյուրի մասին և այն սովորողներին, որ իրենք իրենց մեր կրթական ծրագրից արդեն դուրս են թողել, ասենք հաջողություն: Դա առողջացման ճանապարհ է…» :

Կառուցողական խաղերի ֆլեշմոբ Հարավային դպրոցում։
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։

Կրթական (մշակութային) փոխանակումները, որպես նաև ճամփորդությամբ ուսուցման՝ գրավիչ-մատչելի-ներառական-խթանող, մեր հեղինակած մանկավարժությամբ կարևորված, ծավալվող նախագծային ուսուցման ուղղություն է… Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը տեղեկացնում է մայիսին-հոկտեմբերին նախատեսած Ստամբուլի հայկական Տատյան վարժարանի կրթական փոխանակման նախագծի պատրաստության ընթացքի մասին և ճիշտ է անում, ճիշտ ժամանակին… Թվում է՝ ո՜ւր մայիս-հոկտեմբերը, ուր մենք՝ մեր բազմազբաղ-խելառ ընթացքով հունվարի, բայց ոչ… նախագծային-ճամբարային ուսուցման մեր շրջանը նաև այսպիսի նախագծերի հանրայնացման-կազմակերպման կոնկրետացման-մասնակիցների ներգրավման փուլ է… Տեսեք, փութաջան-ծրագրված գործողություններով կրթահամալիրի կրտսեր պատանիների խումբը՝ իր Հասմիկ Թոփչյան, Մարալ Կարապետյան ղեկավարներով, առաջ է տանում «Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար 2018» ուսումնական նախագիծը, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը նույն փութաջանությամբ պատրաստվում է այս տարվա հուլիսի «Վիեննայի տղաներ» հանրահայտ միջազգային փառատոնին… Սրանով, այս նախապատրաստական կոչված շրջանով, որը ես հետևողական պատրաստություն եմ կոչում, ջնջում են սահմանը բուն ճամփորդական օրերի՝ Ստամբուլում կլինի, Թբիլիսիում, Իզմիրում, Վիեննայում, Գյումրիում թե վաղը-մյուս օրը՝ Թեհրանում, և մինչճամփորդական նախագծային շրջանների միջև… Ահա ինչու, պատրաստեք կլոր սեղան՝ թուրքերենը ընտրած սեբաստացի սովորողների, կրթական այս փոխանակմամբ այլ հետաքրքրվածների մասնակցությամբ, սիրելի Մարթա և Էլեն Քոքչյան…

Ամանոր 2018 սկավառակի ձայնագրություն. Հյուսիսային դպրոցի ճամբարականներ:
Լուսանկարները՝ Հասմիկ Մաթևոսյանի։

Գյումրիի մեր այսօրվա այցը և՛ ճամփորդություն է, և՛ «Ուսումնական Գյումրի» նախագծով կրթական նոր փոխանակման պատրաստության ժամանակ… Ուսուցումը չի կարող զանց առնել անընդհատությունն ու վերածվել ժամանակ ու այլ միջոցներ մսխող, այդպես էլ մարդու կյանք չդարձող միջոցառումների՝ մի տեսակ ոչ քո-մեր, այլ ուրիշների համար… Ինչպես ասում են. «Պետք է լինել մի քիչ նման միմյանց հասկանալու, բայց մի քիչ տարբեր՝ միմյանց սիրելու համար»… Ինձ օգնություն մեր հեռավար ուսուցման սովորող Արթուր Հովակիմյանից, որ հիմա ապրում է Մոսկվայում… Ջանի Ռոդարիի հուշումով, նաև վրիպումը որպես հօգուտ մարդու փաստարկ բերեմ ես…

Իմ աշխատանքային այցը այսօր Գյումրի, ծավալով-օրակարգով տիարին արժանի է, ու վրացերեն լեզվի ակումբ-դասընթացում ընդգրկվելու հերթական հայտը լավ նշան է… Ավարտեմ Փարվինի գրքույկի վերջին չափածոյի վերջին տողերով.

Առանց թևերի անհնար է թռչել,
Ճախրելուց բացի կա նաև ընկնել:

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
Առաջին լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի
#1273

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ուխտ ունեմ՝ միշտ դեպի լույս․․․

Նոր շեշտադրում իմ գրում 1500-րդ հոբելյանական․․․ Ջա՜ն․․․ Ինձ թվում է, նախնիք այլ կերպ են շեշտադրություն ունեցել։ Հնագույն եղանակների, անհայտ շարականների տաղաչափությունը շատ հետաքրքրական է, որ բավական պարզեցավ ինձ համար, որովհետև

Ես եմ ստեղծում իմ հեքիաթը․․․

Թե հեքիաթն է մեզ կանչում… Բանգլադեշում, ամեն օր, հունվարյան ուսումնական ճամբարում՝ իմ որպես ճամբար գործող կրթահամալիրում, դպրոցում, ջոկատում, իմ ընտրած, ստուգատեսում, ճամփորդություններով-խաղերով-բաց-պարապմունքներով․․․ Ուռա՜․․․ ձյուդոյիստ Նարեկ Կարապետյանն էլ՝ 2020-ի պատերազմում տանկիստ

Քաղաքում Դալմայի ուրվակա՞նն է…

Երբ տարիներ առաջ թափով սկսեց Ծովակալ Իսակովի և Լենինգրադյանի փողոցները կապող, այսօր Մոնթե Մելքոնյան անունով, արագընթաց ճանապարհի շինարարությունը, արդի շինարարական տեխնիկան մտավ Երևանի Դալմայի նշանավոր պատմական այգիներ, ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… գնացքների սուլոցի