Մարկեսի կենսախնդության ամանորյա այս փնջից իմ ընտրած առաջնագիրն է իմ թվով 1259-րդ պատումի, որպես անընդհատ օրագիր։ Հրավերները միշտ դիտել եմ որպես տեղեկացում՝ ազատ պարտավորություններից, վրիպելուց, նեղանալուց։ Գյումրիում, որքան էլ որ ամանորի այս բազմազբաղ օրերին այդքա՜ն ուշադիր եղան իմ ու ընտանիքիս նկատմամբ, շնորհակալ եմ բոլորին, հեշտ չէ երևի Դավիթ Բլեյանի ստեղծագործ ազատության քմահաճույքները սիրով տանելը, նրա համար էլ՝ նույնքան սիրով, աշխատանք դարձրած ամանորյա իմ թելադրանքին տրվելը։ Մեր նոթբուքի հետ կապված խնդիրներ են առաջացել․․․ սա էլ թող լինի գիր ճանապարհին, ոտքի վրա, նկարաշարերն էլ՝ թելադրված ճանապարհի իմ մեկ, երկու, երեք խոսքով, որ հենց հիմա առանձնացան։

— Հա՛, ես ամեն վայրկյան մեծանում եմ,- արձագաքնում է Դավիթը Արմինեի զարմանքին-հիացմունքին․
— Դավի՜թ, էս ի՜նչ մեծանալ ես մեծանում։
Տարեմուտի-նոր տարվա այս օրերին, Գյումրիում, Դավիթը էպոսի ընթացքով-թափով-հրաշքով մեծանում է։
— Տուր նկարեմ,- վերցնում է իմ այֆոնը և կորչում մեր տեսադաշտից։
Վերադառնում է այսպիսի ստեղծագործական ավարով։ Առաջին իր ինքնուրույն ֆոտոշարը հայրիկ-տիարի օրագրում՝ որպես Լուսինե-Մելինե ուուցիչներին ամանորի նվեր։ Այս մի նվերը յուրաքանչյուրդ ունեք, որ մեծացրել է մեր Դավթին։ Շնորհակալ ենք։ Դավթի զարմանալի հասունացման շատ դրվագներ գրի ենք առել Արմինեի հետ։ Ճամփի բան չէ, ճամպրուկի մեջ չի տեղավորվում։

Նկարաշարը՝ Դավիթ Բլեյանի։

Հայ Առաքելաական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում ես չէի եղել։ Ոչ էլ առերես հանդիպել էի Սրբազան Միքայել եպիսկոպոս Աջապահյանին։ Մեր նշանավոր Առաջին Հանրապեության նշանավոր վարչապետ Հովհաննես Քաջազնունու նախագծած շենքը, որտեղ գտնվում է առաջնորդարանը, մասունքի ազդեցություն ունի, հատկապես, որ Առաջին Հանրապետության 100-րդ տարին է 2018-ը։ Ուզեցել եմ միշտ Առաջնորդարանի պատշգամբից նայել Գյումրիի տպավորիչ հրապարակին, և այս ֆոտոշարը իմ շնորհակալությունը թող լինի Սրբազան հորը, ով հայրական ուշադրություն ցուցաբերեց մեր նկատմամբ։

Երեկ ուշ, շատ ուշ երեկոյան, ժամանակը չէր հերիքում, մենք «Բեռլին»-ի՝ իմ աշխատավայր դարձած անկյունում հանդպեցինք երեսուն տարեկան չբոլորած Վարդանյան եղբայրների՝ ճարտարապետ Ավետիքի և նկարիչ Հրաչի հետ. «Ուսումնական Գյումրի 2018» ծրագրի զարգացումներն էինք կոնկրետացնում։ Գյումրին այսպիսի ընդունակ-գրավիչ-խորը գործիչներ ունի, այս էլ երկրորդ նպատակային այցելությամբ հաստատում եմ ես, և սա ավետիսն է մեր նախագծի, որ հղում եմ ձեզ։ Իմ շնորհավորանքը Ալբերտ հայրիկ քանդակագործին, որ այսպիսի ստեղծագործություն որդիներ ունի։

Չեմ կարող հատուկ չառանձնացնել իմ գործընկերոջը, վաղեմի բարեկամին՝ Գյումրիի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանին, նրա ընտանիքը՝ Սորբոնի համալսարանի ուսանող-աշխատող Անիին, Երևանում ինքնուրույն բիզնես ծավալող «էլեկտրոնշչիկ» որդուն, զոքանչ մայրիկին։ Տպավորված ենք։ Լավ է, որ մեր «Ուսումնական Գյումրի» գործը ընկերային հենարան ունի։ Այնքա՜ն բան կա պատմելու․․․ այստեղից և իմ գրի անընդհատությունը։

#1259

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարի լուրերը իրենց մասին լուռ են հայտնում․․․

Աշոտ Տիգրանյանի առաջարկած Հարուկի Մուրակամիի ընթերցանությունն էլ օգնեց, նրա խորհուրդները, ինչպես առաջադրանք դասավորելը․․․ Նախօրոք հայտնի ենթավերնագրերով։ Մուրակամիի մտքերից տեսնես ի՞նչ կիրակնօրյա պիցցա կստացվի։ Ինձ նոր հեծանվային ակնոցով տեսե՞լ եք, Հասմիկ

Ճորտատիրության իրավունքի հաղթահարումը՝ օրվա խնդիր

Իզմիրի հայերը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Իզմիրի Սուրբ Հովհաննես տաճարում Սուրբ Աստվածածնի պատարագին են մասնակցելու  2017-ի օգոստոսի 14-ին … Կապ տեսնում եք Իզմիրի միջազգային ճամբարին կրթահամալիրի պատանիների 6

Ահա, թե որտեղից է սկիզբ առնում իմ մանկավարժությունը…

Աշխարհը փոխող ժպիտ-մանկավարժությունը Ու հիմա այդ ամենակարող ժպիտ-մանկավարժությամբ, կոմիտասյան երգով, պարերգով իմ ընկերների հետ Թբիլիսի եմ գնում, որտեղ դեռ իմ հուշերի մանկապարտեզին եմ հանդիպելու՝ աթոռակներին քարացած նստած, վախվորած ու անհամարձակ