Դեկտեմբերի 25-29-ը կրթահամալիրում

Հանրապետությունում դեկտեմբերի 25-ից մեկնարկող սովորողների ձմեռային արձակուրդը չի խանգարի, որ մեր սովորողներին տեղափոխող տրանսպորտը բոլոր երթուղիներով սովորականի պես առավոտյան անի իր ուսումնական երթը դեպի կրթահամալիր։ Ի՞նչ անի սովորողը տանը, եթե դպրոցում իրեն սպասող այսքան գործեր կան։

  • «Դպրոցը ամանորի բաց լաբորատորիա» նախագծի ընթացքից գոհ եմ. ազդեցությունները՝ լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, փոխում են դպրոցներն ու շրջակայքը, փոխում են մեզ, տրամադրություն դառնում ոչ միայն մասնակցի համար, այլ նաև կրթահամալիր մտնող յուրաքանչյուրի՝ վերապատրաստվողներ, ծնողներ, հյուրեր…. Դեկտեմբերի 25-28-ը նախագիծն իրեն վայել ամփոփում կունենա դպրոցական-դասարանական-խմբային տոնական հավաքներով։
  • Իհարկե, դեկտեմբերի 25-28-ը 2017-2018-ի ուսումնական առաջին շրջանի արդյունքների ամփոփման շրջանն է, բայց այդ օրերին ենք թողել նաև 2017-ի անհատական ձեռքբերումների ներկայացումը՝ որպես տարեմուտի՝ 2017-ի ելքի ու 2018-ի մուտքի ստուգատես։ Ի՞նչ ավելի հետաքրքիր տոնական-արձակուրդային ընթերցարան կունենա յուրաքանչյուր սեբաստացի, քան սովորողներից՝ սկսած մեր 2-4 տարեկաններից, աշխատողներից յուրաքանչյուրի, խմբային-ակումբային այդ պատումները, ի՞նչ տեսադարան-ձայնադարան, քան տարեմուտի ստուգատեսի ուսումնական-տոնական հաղորդումները մեր դասարանական ու խմբային TV-ների, «Սեբաստացի» TV-ռադիոյի ստեղծագործական խմբերի։
  • 2018-ի հունվարը գալիս է իր օրացույցով՝ ուսումնական ճամբարների-նախագծերի անկասելի-անդիմադրելի հոսանքով. դրանց պատրաստվելը, դրանց մեջ յուրաքանչյուրիս անհատական մասնակցության ճշտումը, պայմանավորվածությունները, ճամբարային նախագծերը  դեկտեմբերի վերջին օրերի ամենակարևոր գործն է։
  • Ամանոր է Երևանում. տոնական ծրագիր կա, որ 2018 հոբելյանական տարվա նախօրյակին իսկական մեր գործը չէ՞, որ միասին, խմբով մասնակցենք։

Համեցեք, այս ծով գործի մեջ ի՞նչ խաբար է երկու շաբաթ տանը մնալը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեդիա միջավայրի նորացում՝ սեբաստացիների, կրթահամալիրի բոլոր շահառուների համար ժամանակավոր սահմանափակումներով

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ դասավանդողներ, դաստիարակներ, կազմակերպիչներ, այլ մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ Այսօր Կենտրոնում կայացավ խորհրդակցություն, որտեղ  կրթահամալիրում ինտերնետ կապի որակից ձեր արդարացի դժգոհությունների հիման վրա ձեռք բերվեցին ինտերնետային ցանցի նորացման-արդիականացման աշխատանքի

Լողավազան-լաբորատորիան պատրաստ է հունվարյան նախագծերին

Կրթահամալիրի ծածկած լողավազանը, որը Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում է, 2017թ. հունվարի 9-ից գործում է որպես կրթահամալիրի ինքնուրույն ծառայություն (կրթական օբյեկտ):

Առաջ դեպի ռազմա-մարզական գարնանային խաղեր

Ուռա՜ ու ջա՜ն. ռազմա-մարզական գարնանային ամենամյա բաց խաղերը մեկնարկում են՝ մարտի 29-ի պաշտոնական բացումով, մարտի 30, 31-ի խաղերով։ Պատասխանատու այդ գործի նախապատրաստմանն է ուղղված սեբաստացիներիս՝ մարտի 23-ի մասնագիտական զարգացման հավաքը։