Դավիթ Բլեյանը մերժեց և՛ վարսավիրանոց գնալը, և՛ մեր ընկեր-բարեկամ, Դավթի հին վարսավիր Արտակի՝ մեր տանը մազերը կտրելու սիրալիր ծառայությունը, բայց առաջարկեց բոլորիս ուրախություն պարգևող լուծում՝ Ռուզան մորաքույրը կտրի… Սիրում է երկա՜ր մազեր, նրանով սքանչացող բոլոր քույրիկներն էլ կարծես խրախուսում են դա. չի սիրում, որ «մազերը թափվում են աչքերին, խանգարում»։ Մազերը մշտապես խնամված-մաքուր է պահում՝ ամեն օր լողանում է, հայելու առաջ կանգնելու կայուն սովորություն է ձևավորել. էլ ի՞նչ է պետք։ Մորաքույրը սիրով-վարպետությամբ, մանկավարժական տաղանդով օգտագործեց այս հնարավորությունը և ամրապնդեց իր միակությունը՝ բազում հորաքույր-քույրիկների մեջ… Կեցցես, մորաքույր «Րուզան»… Նորացված Դավիթն այսպիսի տեսք ունի։
Անահիտ Հարությունյան Բզեզին և Լուսինե Փաշայանին երկար հիշում էր Դավիթը… Մարդկային շփումն այդպիսի բան է… Արփի Սահակյանը, որ «Հանրակրթական Դիջիթեք 2015»-ի «Դիջիթեքը ընտանիքում» անվանակարգի պատասխանատուն է, հավանում է Դավթի-Արեգի բլբլոցները և առաջարկում բոլոր սեբաստացի ծնողներին և դաստիարակներին, բոլոր ռանգի մեծերիս՝ ամենատարբեր մեդիամատուցմամբ ներգրավվել բլբլոցա-ազգագրահավաքում… Ես էլ, տիկին Աիդան էլ, իհարկե, օրհնում ենք այս մանկավարժական արշավը, մի տաբուի անվերապահ պահպանմամբ՝ որևէ պատճառաբանությամբ չխախտել բլբլոցների էկոլոգիան, բլբլոցը գրանցել անհապաղ՝ իր անմիջականության-անաղարտության պահպանմամբ… Ես սիրով իմ օրագիրը, Աիդան էլ՝ իր«Պարտեզը» տրամադրում ենք ազգը վեհացնող-զվարթուն պահող այս գործին… Բայց հեղինակային իրավունքի հարցեր որ չծագեն, առաջարկում եմ մեծի պարտականությամբ Արեգի այցը մեր տուն, Դավիթ-Արեգ բլբլոց ընդ բլբլոց ձևաչափով հարցի քննարկում-լուծում անհապաղ… Արփի ջան, հետևիր զարգացումներին, իսկ Նվարդին շնորհակալ եմ 2015-ի Արեգի այս նկարաշարի համար։ Շարունակ մարդկայնացնենք Հանրակրթական Դիջիթեքն էլ, նրան ծնած մանկավարժությունն էլ…
Աբգարյան Մանեն՝ մեր Դպրոց-պարտեզի 3-1-ից, այն տեսակն է, որ թույլ չի տա՝ իրեն մոռանանք… Ո՛չ ճանապարհի հեռավորությունը, ո՛չ բուքը… ո՛չ ռուս-վրացական միջպետական հարաբերությունների անորոշությունը նրան չեն խանգարի… Ահա, թե ինչ է հեռագրում Մանեն իմ հասցեին. «Տիար Բլեյան, բարև Ձեզ։ Արդեն պատմել եմ, որ գնացել եմ Վլադիկովկաս։ Պատկերացնո՞ւմ եք , ճանապարհը փակվել է, մնացել եմ այստեղ ու չեմ կարողանում Երևան գալ։ Բայց ժամանակ չեմ կորցնում, համ էլ խոստացել էի, չէ՞, որ Ձեր բլոգի համար այստեղից նկարներ կուղարկեմ։ Ես եմ նկարել իմ բջջային հեռախոսով։ Հա, մեկ էլ քույրիկիս՝ Նարեին, գրել եմ սովորեցնում, որ դպրոց գա, խայտառակ չլինենք։ Սպասեք, հենց ճանապարհը բացվի կգամ։ Պաչիկներ»։
Սա էլ բլբլոցի յուրահատուկ, ինքնավար գոյությամբ ձև է, որ ցավոք այնքան էլ տարածված չէ. հո մենակ Մանե՞ն չէ այս կամ այն ձևով «պատանդ» վիճակում… Բայց կապը սեբաստացի-աշխարհի հետ թթվածնի պես մի բան է… Ինչքա՞ն մնաք քիթը պահած-սկած մարդու վիճակում, լավ, 30 վայրկյան… մեկ րոպե… Առանց քո ազատ ընտրությամբ բնական միջավայրի ինչքա՞ն կարող ես…
Մանե ջան, թև առ, թը՜ռռ, արի՜, Թբիլիսիի մեր նոր գործընկերները չեն հասկանա, որ մինչև Երևանից` կրթահամալիրի Բանգլադեշից մեկնելը քեզ չհանդիպեն… Մի կերպ հասի Վրաստան, նրանից հետո հեշտ է՝ մենք հայ-վրացական հանրակրթական կամուրջները մշտապես բանուկ ենք պահում երկու կողմից էլ… Ցրտերից չվախենաք, չմրսեք ու չմրսեցնեք, էսօր-էգուց տներում բարձր ճնշումով միացրեք բաքսիները…ինչպես մեր դպրոցներում ենք անում… Ինչ կա ափսոսելու, ո՛չ գազատարն է մերը, ո՛չ գազը, չեղած փողն էլ՝ եվրոյով թե ռուբլով հալվում գնում է, պահել չի լինում… Հունվարի 12-ից Նառա Նիկողոսյանի թախանձագին միջնորդությամբ «Տաք ձմեռ՝ ներսում, դրսում, Վրաստանում» ուսումնական նախագիծն ամբողջական գործում է`մահանա չլսեմ, սեբաստացիներով իրականացնում ենք անմահանա կրթություն…
Մեր Չոբանյան Արփիի և Հարությունի, Հովհաննիսյան Արաքսի և Սոնայի, Ղազարյան Գոռի ու Սերժի…. շարունակեք, ծնողները՝ որպես պատվիրատու, կարևորում են նախաձեռնողականության զարգացումը, սովորողի լիարժեք ներառումը ուսումնական-հասարակական գործունեության մեջ ողջ ծավալով…
Հունվարի 12-ից 30-ը՝ որպես կրթահամալիրում 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտական շրջան՝ սովորողների ուսումնական կարողությունների հանրային ներկայացման համար է՝ իր բոլոր փուլերով. «Ես կարողանում եմ» անունը ստացած նախապատրաստմամբ հանրակրթական բնագիտատեխնիկական, մարզական,Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսներով, դրանց ծրագրերով որոշված կրթական փոխանակումներով… Ահա ինչու, անհրաժեշտ եմ համարում, որ ծանոթանաք կրթական ծրագրերի-մանկավարժության կենտրոնինամակին՝ կարդաք-յուրացնեք-մեկնաբանեք-առաջարկեք-գործեք սխեմայով… Սովորողների հետ միասին. միայն ու միայն այդպես. եթե սովորողների հետ, միասին չենք անում որևէ ուսումնական-հասարակական գործը, որտեղից ու ինչպես գիտեք, մեծեր տարբեր կարգի, որ այն սովորողների համար է, որ սովորողի կյանքում պիտանի է լինելու… Ուղղակի մեծերը շուտ են հոգնում սովորողներից և գերադասում են իրենց համար «հեշտ» ու մանկավարժորեն դատապարտելի «ես կանեմ, դու գնա քո գործով զբաղվի, մեկ է՝ քեզնից խեր չկա» գործելու ձևը… Այս հանրային միասնության մեջ է դաստիարակությունը, նրա կոչումը, իմաստը, ուսումը, դպրոցում թե տանը, որպես սովորողի և մեծահասակի կյանք, միասնական պիտի գործվի-ապրվի՝ սկսած լուծելիք խնդրի առանձնացումից, ձևակերպումից, խնդրի լուծման եղանակների քննարկումով, գործիքների ընտրությամբ, փոխօգնությամբ, արդյունքների ու դժվարությունների քննարկմամբ, ուսումնական համատեղ աշխատանքով ստացվածի հետագա կիրառմամբ…
Ինչո՞ւ այսքան քիչ թվով սովորողներ էին մասնակցում ձմեռային մանկավարժական դպրոցին, սիրելի Նառա Նիկողոսյան, Սուսան Մարկոսյան և դպրոցների ղեկավարներ, ուսուցիչ-կազմակերպիչներ… Չզարմացա՞ք…Քանզի դրանք մանկավարժական աշխատողի՞ն են ուղղված… Ինչո՞ւ մեկուսի… Ես ահա առաջարկում եմ մեր Օրացույցովուսումնական մանկավարժական ճամբարները բացել նաև սովորողների ու ծնողների համար. ում հարմար է, թող մասնակցի լիարժեք կամ իր ընտրած չափով…
«Շրխկան» համույթում, որում ընդգրկված են մեր բոլոր 2-5 տարեկանների տասնհինգ խմբերի դաստիարակները՝ այդ թվում երաժշտական, դաստիարակների օգնականները, Աիդա Պետրոսյանն ու Մարինե Մկրտչյանը կարողացել են բեկում առաջացնել… Իսկական խաղի՝ մեծ երաժշտական խաղի մասնակից եղա, իսկ «Շրխկանի» ուղղակի շշմելու ազդեցությանը խմբում տեսեք՝ նույն մթնոլորտն էր տիրում նաև այդ տեսանյութում, ջա՜ն…
Մարմնամարզական մեծ դահլիճում՝ Դավիթ Ֆահրադյանի սաները՝ 1-3-րդ դասարանների դասվարները, հաճույքով էին մարզվում-խաղում… Դասվարը նաև մեր 6-9 տարեկանների հանրակրթական մարմնամարզության ուսուցիչն է և պիտի տիրապետի այդ գործին նույն կերպ, ինչպես մայրենիին, մաթեմատիկային…, տեխնոլոգիաներին, այդ թվում` թվային ու դիզայներական… Հակառակ դեպքում չի աշխատի որպես դասվար… Բեկում է պետք, որ արդարացի լինենք. որևէ խտրականության, այս սկզբունքի անարդարացի-ընտրողական վերաբերմունք չեմ հանդուրժի… Ահա քեզ և բնական ընտրության ճանապարհը, ուսուցչի ատեստացիա կոչվածը՝ ուսուցչի ստուգատեսային—նախագծային գործունեության արդյունքները… Ահա ուսուցիչ-դասվարը բատուտի վրա, մարմնամարզական գորգի, գերանի, սա էլ՝ «Արվարձան» հանդիսությունների կենտրոնում, մեր մյուս դահլիճներում նրա թատերական-համերգային ելույթները, սա էլ՝ բնագիտատեխնիկական-մաթեմատիկական-շախմատի-բնապահպանական ստուգատեսներում նրա լուծած խնդիրները, ահա «Դպիրում», իր ուսումնական բլոգում նրա հոդվածներ, տեսա-, ռադիոնյութերը… Սրան ավելացրեք նրա սաների անհատական մասնակցությունը ստուգատես-ուսումնական նախագծերին, դրանցից յուրաքանչյուրին ուսուցչի ունեցած մասնակցությանը՝ ուղղակի- անուղղակի, որպես համակարգող թե կոնկրետ աջակից…
– Գժությո՜ւն…,- կբացականչի Նազենի աստղ Հովհաննիսյանը…
Եթե երկու կյանքով ես ապրում, մեկը՝ իբր ուսումնական (պետական ծրագրով անգիրի դպրոցը), մյուսը՝ իբր հեղինակային (արտաուսումնական)՝ ստուգատեսներ, մեդիաուրբաթ-համերգներ, ձմեռային-ամառային դպրոցներ, էդ զոռին ո՞նց կդիմանաս… Երկատվածության հաղթահարման բեկումնային տարի է`անկեղծ-բարեխիղճ-հրապարակային գործունեությամբ…Լսո՞ւմ եք, սեբաստացիներ, բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք՝ Վլադիկովկասում թե Չինումաչինում…
Մի կյանք, մի կրթական ծրագիր, մի վարք… Այսպիսի միաստվածության տարի է 2015-ը: