Երբ…

Գնում ես ամպերի միջով,
Եվ հանկարծ լեռան կածանում
Անձրևի տակ՝ ծաղկած բալենի:
Քիթո

Մրգատու ծառը, հատկապես, բալենին Բանգլադեշում, այստեղ ապրել-աշխատելու-լինելու իմ 30 տարով գիտեմ, իրեն լավ է զգում… Բա նրա սպիտակ ծաղի՜կը. ծաղկա՛ծ բալենի, հրաշք ես: Թող դառնա-հաստատվի մեր անսահման կրթահամալիրի կանաչ խորհրդանիշներից… Հյուսիսում ձգվող արևմուտք-արևելք, թե ուսումնական Ագարակի արևելք-արևմուտք շարքերով… Սպասեք ծաղկած բալենու Արևելք-Խառնարան շարքին…

Եթե… չընդհատենք պարտեզապուրակային գործունեությունը սկսված ողջ շաբաթը, ողջ կրթահամալիրով… Եթե հինգ տարեկանները ոչ միայն հացը՝ գնդած լավաշը թխեն Ագարակում, այլև կենդանիների խնամքի շարունակական նախագիծ սկսեն կենդանաբան Կարո Մանդալյանի հետ, եթե տերարիումի ստեղծման նախագիծը դառնա Ագարակի նոր տարվա նվերը կրթահամալիրին, եթե կրթահամալիրով մեկ այսպիսի նախագծեր՝ որպես ամանորի  նվերներ սկսեն շրջանառվել…

Բալենիներ. ծառատունկ Հյուսիսային դպրոցում:

Շաբաթ օրվա վերջում մասնագիտական խմբով Ագարակում համոզվեցինք, որ մեր շները իրենց ընդարձակվող-բարելավվող պայմաններով են դիմավորում 2018 թիվը։

Դասարան TV. ա՜յ քեզ զարգացում, «Սեբաստացի TV»-ի ճյուղավորո՞ւմ… Իսկական հանրակրթական TV… Այս շաբաթ մեզ հետ էին Գյոնջյան Արմինեի 3-րդ դասարանցի Նարե Ղազարյանն ու Միքայել Իսախանյանը, իսկ հաջորդ շաբաթ մեզ հետ կլինեն համադասարանցիներ Մարիաննան ու Ռաֆայելը… Ես բաց չեմ թողնում և Հյուսիսային դպրոցի Կարինե Խառատյանի «Գնացք TV»-ի հաղորդումները… Հետաքրքիր է այս տաղավարների, հեղինակային հեռուստահաղորդումների զարգացումը պատկերացնել «Սեբաստացի TV»-ի շրջանակում… նրա տեխնիկական-մասնագիտական աջակցությամբ… Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք տարեմուտին նորացնում-արդիականացնում մեր «Սեբաստացի TV»-ն՝ mskh.am-ի կինո-ֆոտոն…

Առաջին դասարանցիների լողի պարապմունք կրթահամալիրի փակ լողավազանում:

Ուշքս գնում է այսպիսի պարզ լուծումների՝ մարզախաղերի վրա, երբ խմբասենյակ-անպատ-անշեմ-թափանցիկ-սրահը ցուցադրում է իր ողջ ռոդարիական զինանոցը։ Տեսեք՝ Հյուսիսում՝ 2-4 տարեկանների Օլյա-Սաթենի աշխարհում ի՜նչ ուրախություն է… այսօրվանից հինգ տարեկանների «Նոյեմբերիկ» ստուգատեսն է. լայն դաշտ է բացվում այսպիսի պարզ լուծումներով ուրախությունների համար։ Ես թերթեցի Մանուշակի «Մեդիամոլորակը»… Լավ է, բայց այնքա՜ն բան ունեմ ավելացնելու, օրինակ՝ այսօր սկսվող հինգ տարեկանների ֆոտոպլեներ-նախագիծը… Ի՞նչ նախագիծ է, որտե՞ղ կարդաս, ծանո՞թ է սրան մեր կինո-ֆոտո մասնագետների եռյակը, ինչպե՞ս են ներգրավված… Կհանդիպենք, իհարկե. արձակուրդը մեծացնում է իմ ազատության աստիճանը, իմ ընտրելու հնարավորությունները…

Ողջո՜ւյն, Դուրո՛ւ Օրս Թուրքիայից… Ի՛նչ պարզ-հեշտ է, երբ միջպետականից, պատմական-համազգայինից անցում ես կատարում միջմարդկային-միջանձնային հարաբերություններ… Ողջույն, և սկսում ենք իրար հետ ապրել-աշխատել, և հարյուրավոր տարիների հայ-թուրքական պատմականը սկսում է որպես ներդրում աշխատել… Ինչպե՞ս մեծացնել-բազմապատկել միջմարդկային շփումը հայերի-թուրքերի-վրացիների-ադրբեջանցիների-իրանցիների… «Հրանտ Դինք» հիմնադրամի նման տասնյակ ու տասնյակ հիմնադրամներ եթե ստեղծված լինեին ու խրախուսեին-կազմակերպեին այսպիսի հումանիտար շփումը… եթե, կրթահամալիրի նման, սրան լծվեին նաև կազմակերպություններ-հաստատություններ՝ պետական ու ոչ կառավարական…

Մաքուր համայնք. Հյուսիսային դպրոցի երկրագործների նվերը համայնքին:

Եթե… իմ 1213 գրերի վերնագրերը հավաքվեին իրար տակ կամ իրար կողքի, տպագիր՝ կտրտվեին որպես քարտեր, ստեղծականության ի՜նչ ռոդարիական դաշտ կբացեին հորինելու-երևակայելու համար… Մեկ էլ տեսար՝ կծնվեր և իմ այս գրի վերնագիր… Թե չէ ահա օրվա պատումը սպառեց իրեն, ու գիրը մնաց առանց վերևի։

[youtube https://www.youtube.com/watch?v=4bVlzKViMzI]

Մեդիախմբագիր` Արմինե Թոփչյան

#1214

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոց-պարտեզների տարածումը Երևանում և մարզերում կօգնի լուծելու շատ հարցեր. հավելված #1

Հեղինակային կրթական ծրագրի տարածելի ձեռքբերումներ։ Հունիսի 14-ի օրագրի հավելվածը։ Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված է դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը՝ նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդելը, որտեղ գործում են՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր,

Ապաֆետիշացնող տարի դարձնենք 2015-ը

Ճրագալույցի պատարագն ավարտվեց. Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս... Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս, Այսօր արեւն արդարութեան, աւետիս, Երեւեցաւ ի մէջ մարդկան,

Խաչվող-չխաչվող ճամփաներով. հետ-առաջ չկա…

Նվերն այսպիսի է լինում ծննդյան. «Հարգելի՛ տիար, Աստղիկի բլոգը պատրաստ է»,- մատուցում է ինձ Դավիթ Բլեյանի ուսուցիչ Լուսինե Փաշայանը… Հիմա, երբ Դավիթն իր սենյակում քնի մեջ է, Աստղիկը (Արմինեն հենց