Լելա Ճինճարաուլին՝ Ախալքալաքի թիվ 3-րդ դպրոցի տնօրեն մեր գործընկերը, որ 2017-ին, խիտ-սպասված կապերով հաստատեց-բացահայտեց իրեն, յուրահատուկ դիտողականությամբ-հոգևորով-ազնվական մի կին, փորձության ենթարկեց իմ օրացույցը-օրագիրը… աշխատաժամանակը… երկու օրով։ Զանգ՝ գալիս եմ… Բարով եկավ։ Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության, հոգևոր հովիվ հոգեշնորհ հայր Բաբկենի ծառայության հետ կապված փոփոխությունը (վերջնակա՞ն արդյոք) այդքա՜ն անձնային ընդունի, փոթորկվի-անհանգստանա մարդու համար այն չափով, որ վերցնի ու իրիկունով հասնի Երևան, փորձի Երևանից գնահատել կատարվածը, փոխանցի ինձ-մեզ կատարվածի ճիշտ թե արդար չլինելը… Այսպիսի՜ վրացուհի, մեր կողքին… Համեցեք, վայելեք մեր այս տեսազրույցը. շնորհակալ եմ Քնարիկին, Գեղարվեստին, որ գնահատեցին Լելային, որպես Տիկին ընդունեցին Գեղարվեստի հարթակում-կացարանում, ներկայացրին…

Տեսագրությունը՝ Քնարիկ Ներսիսյանի:

[youtube https://www.youtube.com/watch?v=t3Bc8rbzlJk]

Ավելացրեք սրան և իմ ֆոտոշարը Սեյրան բարձունքից՝ Հրազդանի աջ ափից, Երևանյան լճից:

Լելային իմ գրում, իմ կյանքում դեռ կհանդիպեք. երեկ ուշ երեկոյան նա բարով վերադարձավ Ախալքալաք, գրեց, հուզեց… 365 օր անընդհատ այդ խստաբարո քաղաքում հեշտ չէ այսպիսի նուրբ-փխրուն կնոջ համար. որքա՜ն տոկունություն, սեր կա մեր Լելայի մեջ…

Իմ տեսապատումը, որով Մարգարիտ Սարգսյանի ասած «կինոյի տիարը», Թոփչիկի ասած «սիրուն տիարը» խաղաղ ու ստեղծագործ-փոփոխվող կրթահամալիրի Բանգլադեշն է ներկայացնում թափառումով, Արմինե ուշադիր-ընդունակ ընկերոջ հետ շարունակեմ… Հատկապես, որ այս օրերին իմ-ձեր կյանքում հաստատված ուսումնական աշունը նստակյաց գրողի ո՛չ տեղ է թողնում, ո՛չ կերպար… Տեսապատումն է քայլող-ընթացքի մեջ անհանգիստ-խռովված Տիարի արտահայտվելու ձևը…

Միացում Յուրի Բախշյան այգուց

[youtube https://www.youtube.com/watch?v=FXd8JICUjhA]

Եթեր կրթահամալիրի ուսումնական ագարակից

[youtube https://www.youtube.com/watch?v=p51w0qgWqaU]

#1196

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր Ուսուցիչը կանչեր իր եկեղեցին, դպրատունն իր, որպես Անլռելի զանգակատուն

Բանգլադեշից՝ հենց կրթահամալիրի Մայր դպրոցից կամ Սուրբ Երրորդության եկեղեցուց Շերամի փողոցով, Չորրորդ գյուղով, ղռերով, Սասունիկի ճամփով, Քասախի կիրճով որ վեր կենաս ու քայլես Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ուր հանգչում

Ոչ միայն ժամանակ կա, այլև իսկը ժամանակն է․․․ ծաղկեցնելու

Իմ օրագրի հաշվիչին սկսել եմ կրկին հետևել, խեր լինի։ Այսօրվա իմ օրագրապատումը իմ բլոգում հայտնվում է 1446-րդ անգամ․․․ Հոբելյանական 1500-րդի հաղթահարումը, որ Արատեսի ո՜ր սարերի ետևում էլ լինի թաքնված, մեկ

Լավ լուր է, թող ճախրի…

Չգիտեք՝ իմացաք, իմացաք՝ տարածեք․․․ Լավ լուր է, թող ճախրի։