Փախստականներն իբրև քաղաքակրթական դոնորնե՞ր…
Անշուշտ, երբ մարդուն կամքին  հակառակ զրկում են իր բնօրրանից կամ ստիպում  են լքել այն, դա ողբերգություն է: Սակայն եկեք խնդրին  նայենք ավելի ընդհանրական ու խորքային  դիտանկյունից…

Իմ վաղ առավոտվա՝ ընթերցողի համար՝ գիշերվա, աշխատանքը ընթերցողական-գրողական ես շարունակեցի ահա իմ էլ. փոստում եղած հղումով՝ մեր Ադրիանայի «Ճամփորդ»-ական հարթակից նայելով բռնության զարգացման մեր իրականության խնդրին։ Կարդացեք սա իհարկե։

Արևիկ Տատինցյանն է մեր տանը։ Դավթի ամառային նախագծերից մեկը՝ Շուշանի սենյակը գիշերը, տիեզերագիտական միջազգային ճամբար մեկնողի համար լավ տրենաժոր է։ Հետևենք Արևիկին իր երեք բլոգներից որո՞ւմ… Իրենը միայն իրե՞նն է, ինչպես ինքը պնդում է։ Բա մե՞զ… բա մե՞նք…
Շուշանի հետ բոլորով մինչև իրիկնային հանգիստն իմ messenger* հաղորդակով որքա՜ն message** հաղորդումներ փոխանակեցինք…

Արևելքի ճամբարականները կրթահամալիրի Ագարակում են:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանինի և Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի հայրական-անմիջական-անհապաղ արձագանքները, որպես օրհնություն-հրավերներ հուզեցին ինձ այնպես, որ փոխանցում եմ ընթերցողին…

Նունե Մովսիսյանը՝ ինչպես միշտ, անպայման օգտակար դիրքում, ինձանից, հաշվեցի, կրթամշակութային արշավի պատրաստության ժամեր տարավ… Ընկերը ճամփի նաև այսպես է լինում… Հայ երգարվեստի և պոեզիայի երկու ամենաաշուղների՝ Ջիվանու և Ավ. Իսահակյանի այս հանդիպումը, այնքան էլ ենթադրյալ չէ, Նունե ջան, ես կարծեմ մասնակցել եմ… Կարծախը, Ջիվանու ծննդավայրը, ինչպես Ավոյի Արփաչայը, Հառիճը, ինձ համար ուխտի ճամփաներ են, ու ես՝ նրանց ուխտավորը: Կգամ, կպատմեմ: Ծալկա աշխարհով մեր առաջիկա կրթամշակութային արշավին պատրաստվեք բարեխիղճ, ինչպես Սամցխե-Ջավախք. սկսենք պատվելու՝ մարդու-պատվելի գործընկերոջ փնտրումով…

Որ ուսումնական ֆլեշմոբները՝ որպես հեղինակային մանկավարժությամբ ձեռքբերում, մոբիլ ու ստեղծական, ամբողջական ներառական՝ դպրոցի-ընտանիքի, ծանոթի-անծանոթի, սեբաստացու-ոչ սեբաստացու, քաղաքակրթական գործիք է՝  որպես լրացուցիչ կրթություն, ընտանեկան այս աշխատանքի կազմակերպիչներից Յուրա Գանջալյանը հիշեցնում է ժամանակին, ինչպես ճամբարական Մարինե Ամիրջանյանը, որպես 2016-2017 ուստարվա խնդիր… Ե՛վ մանկավարժական նորարարության հունիսի 26-ի բաց ճամբարը, և՛ ընթերցողական-լողափային ճամբարները՝ կրթահամալիրի Բանգլադեշում, թե Սևանի «Ժայռում», ամենուր, որտեղ ճամփորդ սովորող-ուսուցիչն են, որևէ հավաքանիով, սրա, այս պահանջված կապուղու գործածման շրջան են: Ես ասում եմ, իհարկե, արձանագրենք սա որպես ամառային թիվ երկու նախագիծ՝ իր տարողությամբ-հասանելիությամբ, ու իրականացրեք ուսումնական ֆլեշմոբը իմ լիարժեք աջակցությամբ:

Մանկավարժական ճամբարի սեմինար-քննարկումներ
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Լողափային ընթերացարանների վռազ ձևավորումը, որ լողափերում մեր ամառային ընթերցանության կազմակերպումը խթանումը, օրերի հարց է, Մարի Գաբանյանն իր աղջիկներով-տղաներով գրադարանի ստանձնել է սրա համակարգումը-սպասարկումը, մասնագիտական աջակցությունը. ուրիշ էլ ո՞վ… Սա ոգևորիչ դաշտ է ընտանեկան, մասնավոր այլ մատչելի ներդրումների համար…

Կրթամշակութային արշավի է պատրաստվում և Քնարիկ Ներսիսյանի «Նոր Գեղարվեստ» նախագիծը, նրա ճամբարային ջոկատը: Կրթամշակութային արշավը՝ որպես մեր մանկավարժության փոխանակման-ուսուցման-տարածման կազմակերպում, ամառային ուսումնական նախագծերով պահանջված-ստեղծված, պատմություն ունի… Դեռ լսելի են, չեն մարել մեր ականջներում Շուշիի ավերակների շշունջներըՆարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ով այնքա՜ն արդյունավետ աշխատեց մեր «Հյուսիսային կողմն աշխարհի առատություն թող ըլլա» համերգ ներկայացման ընթացքում, հուսալի գործընկեր է, սեբաստացի ծնող, ով, ինչպես 2013-ին, տրամադրում է Շուշիի մասնաճյուղը, հարմար հարթակ մեր Բանգլադեշյան պլեներ 2017-ի համար… Պլեներ 2017-ը սրանցով՝ կրթամշակութային արշավներով, ունի իր շարունակություն-զարգացումը, պլեներ 2018-ի պատրաստության մեկնարկը: Անընդհատությունը-անդադրում ուսումնական աշխատանքը, ասված է, ինչպես կյանքը, մեր մանկավարժության կրեդոն է՝ հավատամքը… Թե չէ ի՜նչ ստեղծական ու մոբիլ, ամբողջական ներառական…

«Նոր Գեղարվեստ» աշխատանքային ջոկատ:
Լուսանկարները՝ Աննա Սողոմանյանի:

Իմ ականջներում չեն լռել Մայր դպրոց-խառնարանում Անդաստան-կրթահամալիրի չորս կողմերից համերգ-ներկայացում-հակաբացիլ տոնախմբությունների ձայները-գույները-շարժումները… «Հակաբացիլ տոնախմբությունը» Սուսան Մարկոսյան խմբագրի բնորոշումն է: Մեր մանկավարժությունն այսպիսի հակաբացիլների արտադրություն-առաքում է: Ի՞նչ արտադրություն՝ առանց առաքման. հակաբացիլների այս տարածման գործը, ուզում եք՝ անվանեք առաքելություն, բայց ստեղծումի հետ է, որպես թը՜ռռ… Մենք ունե՞նք սրա հանրային պատվերը։ Մենք մեր ջանքերով ազդում ենք այդպիսի պահանջի ձևավորման վրա։ Մեր մանկավարժության ձեռքբերումների, որպես հակաբացիլներ դրանց տարածման լավագույն շրջան է ամառը, իր տոնախմբություն-համերգ-ներկայացումներով, կրթամշակութային արշավներով, մանկավարժության ճամբարներով, ընթերցողական լողափային ճամբարներով, պլեներներով… ուսումնական ֆլեշմոբներով, իհարկե:

#1076

* messenger — (անգլ.) բանբեր, թղթատար, սուրհանդակ, կապավոր
** message — (անգլ.) հաղորդագրություն, երկտող, ուղերձ, առաջադրանք…
Աղբյուրը՝ անգլերեն հայերեն բառարան, Նելլի Բարաթյան, 2011 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարավի խիզախ հավաքանին մեր

Նախօրոք մանրակրկիտ մշակած պլանով՝ ռազմավարություն-մարտավարությամբ, այս անգամ «Թումանյանական խառնաշփոթ» ծածկանունով, որ հեղինակային մանկավարժությամբ կանոն ունի՝ որպես ուսումնական նախագիծ, կրթահամալիրի Բանգլադեշի Հարավից, մինչև սեբաստացի օրացույցով որոշված ամենշաբաթյա ուրբաթ-համերգի 15։15-ը, марш бросок-ով՝ մեծով-պստիկով,

13 թիվը չարագույժ չէ, այլ իմ կյանքի հասցեներ

Առավոտյան 4-ից 5-ը անցա մեդիայով, կարդացի՝ ինչ է կատարվել 24 ժամում, իմ բացակայությամբ։ Այդ ընթացքում կարդում եմ իմ էլեկտրոնային փոստը, աշխատանքի հետ կապված հատուկ տեքստեր։ Հիմա ես գրում եմ իմ աշխատասենյակում,

Այ էսպես, կադր-կադր…

Այս պահին, առտու 04.00-ին-04.30-ին Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկում ձյուն չի գալիս, Նառա Նիկողոսյան… Քո նշած պահին՝ 00.04, Դավիթ Բլեյանից փախած (այ քեզ ամենախոս-անհոգնել մարդ), քնած եմ եղել… Բնակարանի իմ