Անձրևը՝ գարնան-մայիսի, շաբաթ, թե կիրակի օրվա, ինչպե՞ս, ինչո՞ւ հետաձգի ուսումնական օրացույցով որոշված սովորողների-ուսուցիչների նախագծային գործերը, ասենք՝ ուսումնական ճամփորդությունները․․․Ի՞նչ, այդքան հաճա՞խ է  անձրևով օրը Հայաստանում-Երևանում-Բանգլադեշում, որ խույս տաս հետաձգելով․․․ Ինչո՞ւ խույս տաս, որ թափառումով-քայլքով-ճամփորդությամբ անձրևի վայելքը չունենա՞ս, որ պատրաստված չլինե՞ս քո հանդերձանքով նաև անձրևի տակ գործելուն․․. Պարզ-հարմար անձրևային թիկնոնցները գլխարկներով, որ ձեռքերը ազատ լինեն, ինչո՞ւ այդպես էլ հարգի չեն մեզանում․․․Ո՛չ ցուրտը, ո՛չ անձրևը, ո՛չ կիզիչ արևը․ միայն «բարխա՞տը» եղանակի․․․ Այդպես տարուց հայ մարդուն «դզող» քանի՞ օր կմնա․․․ Մեր կյանքը-ուսումնական տարին, օրը կկիսվի․․․ Ես համաձայն չեմ, ու առիթ է, լսում եմ ձեզ․․․

Անահիտ Եղյանն այս անգամ Ռոզա Գսպոյանի հետ իր Զանգու-Մարմարիկ-Ջրառատ ճամփորդությունը իհարկե՛ չհետաձգեց, ու ես էլ իմ որոշումը՝ շարային ստուգում անցկացնել, իրագործեցի։ Մեր 4-5-րդ դասարանցիներից կազմված խումբը Հյուսիային մի պարկում շարվեց իմ հրահանգով՝ մեջքով-ուսապարկով դեպի ինձ․ բոլորն են հարմար ուսապարկով-հանդերձանքով․․․ Ապրե՛ք, գոհ մնացի։ Հաջորդ անգամ ոչ միայն ուսապարկի պարունակությունը կնայենք, այլև՝ ով արագ-կոկիկ կհավաքի այն․․․

Հարց ու փորձով լավ կարծիք կազմեցինք նաև ուսումնական ճամփորդության-նախագծի պատրաստական՝ տնային-դպրոցական փուլի մասին․․․ Ո՞ւր են գնում, ինչո՞ւ․․․ Ի՞նչ են անելու ձեռք բերածի հետ․․․ Մնաց ճամփորդ սեբաստացիների անհատական- խմբային բլոգները առաջիկայում նայել․․․ Ի՞նչ արեցին, տեսան, սովորեցի՞ն, ի՞նչ փոխանցեցին, ի՞նչ շարունակություն են նախատեսում նախագծով, ինչ են գրել-նկարել․․․

Արևելյան դպրոցի ճամփորդությունը Քարաշամբ:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Չհետաձգվեց ոչ միայն մեր 9-րդցիների բանակումը Սևանի «ժայռ»-ի ռազմամարզական ճամբարում, այլև վերջին պահին միացան նոր մասնակիցներ։ Կեցցե՛ Մարթան Ասատրյան, որ ընդառաջեց․․․ Մանկավարժությունն այդպիսի բան է՝ և՛ կարգի մեջ, և՛ կոնկրետ՝ անհատական-ընդառաջող-խրախուսող միշտ։ Մեր խումբն էլ նախագծային՝ հեծանվով-արկածով 4-5-րդ դասարանցի հեծանվորդների մի խմբով, Տաթև Աթոյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հասմիկ Պողոսյանի և սեղանի թենիսի նոր մարզիչ Հասմիկ Սիմոնյանի առաջնորդությամբ, հեծանվային երթով՝ Սեյրանի բարձունքով, Հրազդանի կիրճով-թունելով-անցումով մասնակցեցինք «3+» հրատարակչության նոր գրքի շնորհանդեսին Մաշտոցի պուրակում․․․ Ես ոչ միայն վերջնականապես ազատվեցի իմ ձախ ձեռքի՝ կրթահամալիրի խորհրդանիշը դարձած ֆիքսատորից (բայց այն մշտապես ինձ հետ է՝ իմ հեծանվային պայուսակում՝ իմ անձրևային թիկնոցի հետ), այլև, ուշադի՛ր,  հեծանվի-ձիու-նավի՝ բարձունքի վրա եմ, նոր արկածների ետևից․․․ Հասե՛ք։ Հրազդանի ձորն ու Բանգլադեշը հեծանվային կապով այնքա՜ն հարազատ են․ ընդամենը ինձ պես լավ ճանաչեք կիրճը երևանյան ու կենտրոն-թունելով-կիրճով-Բանգլադեշ-կրթահամալիրի ցանկացած մեր դպրոցից գրավիչ-անվտանգ-հարմար կլինի և՛ հեծանվորդի համար, և՛ թեթև վազքով․․․

Դեպի «3+» հրատարակչության նոր գրքի շնորհանդես…
Լուսանկարները` Տաթև Աթոյանի:

Պատրաստվե՛ք՝ առաջիկայում երգով-վազքով  անցնենք մեր սիրո ճամփով․․․ Մինչև հունիսը ամենասեբաստացիական, որի մասին իմ վաղվա գիրը կարդացեք։

Էլի մեկ զոհ հայոց բանակում․․․ Ընդունենք որպես փաստ՝ միջազգային-տարածաշրջանային իրավիճակով, Արցախ-Հայաստանի անվտանգությամբ որոշված, հասարակական-պետական մակարդակում ամրագրված իրողություն՝ հայ-ադրբեջանական ստատուս-քվոն՝ իր ռազմական հակամարտությամբ, իր մահացու շփման գծով։ Հայաստանում-Արցախում արդարության հաստատման հրապարակային՝ ցուցադրական հարթակը Հայաստան-Արցախում շփման գիծն է հայ-ադրբեջանական՝ պարտադիր զինծառայության առաջնագիծը, առանց բացառության ժամկետային զառայությունը, առանց որևէ տարկետման, քաղաքացիական գործուն հսկողության ներքո։ Ինչո՞ւ է այս, ինձ համար անքննելի որոշումը-հաստատումը ուշանում։ ՀՀ պաշտպանության նախարա՞րը, ո՞վ առաջիկայում՝ հունիսին, պիտի Ազգային ժողով ներկայանա- հենց ա՛յս օրինագծով վերահսկելի-ամբողջական գործողությունների ծրագրով։

#1045

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մահվան քայլերգ, թե ընթացք՝ երգով, Հրազդանի կիրճով…

Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր, Մոռանալով աշխարհային չարը, բարին, Տրտում կօրնհնենք մի իրիկուն օրերը մեր Ու կնայենք Հարդագողի ճանապարհին․․․ Երևանի գերեզմանոցներին ի՞նչ անուն տաս, ի՞նչ վայրեր են Կարմիր

Ինքնուրույն սկսենք սովորել, որ չհոգնի ընկեր Մարինեն…

Վերջացնենք: Ապրված է վաթսուն տարի: Ստեղծված է մի համեստ գրականություն: Եթե հաշվենք, որ գիտակցական կյանքն սկսվում է յոթ տարեկանից, այդ յոթ տարիներին ավելացնելով գաղթի, փողոցի, որբանոցների յոթ տարիները, և այս

Մի-մի փութ մեղրով չուտվող խոսքեր

Մեր տան խոսակցությունները, որ բերեմ գիր, ա՛յ, իրական կյանք կլինի՝ հեղինակային կրթական ծրագրի ընկալում-իրագործումը անձնային-ընտանեկան մակարդակում… Ինքնապաշտպանությունը տանը դարձնում է ինձ խուլ ու համր… Չեմ տեսնում-լսո՞ւմ… Արմինե Աբրահամյանը, առավոտ շուտ,