Չափահաս մարդը՝ երևանցի ուսուցիչը, կանգնած Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկին, չգիտի, քայլելով  մինչև մեքենաների ճանապարհով կիրճի աջ շրջադարձը, չի տեսնում՝ ո՛ր կողմում է Զանգուն։ Կիրճը-գետը ծածկել են մի տեսակ հետևողական քաղաքաշինությամբ՝ Պռոշյանով մինչև Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի անցումը․․․ Երբ մարդը կանգնած էր Զանգվի բարձունքին, պատկերացնո՞մ եք, ի՜նչ քաղաքային տեսարան կունենայինք, եթե բաց լիներ կիրճը, ոչ միայն երջանիկ մի քանի հարյուր բնակիչների-ընտրյալների համար Այգեձորի, այլև ողջ Երևանի, բոլոր երևանցիների համար։ Ո՞վ օրը-շաբաթը գոնե մեկ անգամ չի անցնում ոտքով-տրանսպորտով Բաղրամյան-Պռոշյան-Պարոնյան-Լուսավորիչ փողոցներով․․․

Ինձ համար այսպիսի քայլքը՝ երկուսից-չորս ժամանոց, աշխատանք է ակտիվ, տասնյակ տարատարիք սովորողի-աշխատողի-ծնողի-ինձ անծանոթ մարդու հետ ուղիղ շփումով։ «Զանգու» բլոգում տեսեք այս քայլքերը՝ որպես տնօրեն-տիարի մոբիլ-ստեղծական ազդեցիկ գործիք։ Շնորհակալ եմ  Քնարիկ Ներսիսյանին, «Հյուսիսափայլին»․․․ Է՜յ գիտի Արմինե Թոփչյան, որքա՜ն կմեծանար Զանգու հայտնագործողի իմ թափը-ազդեցությունը․․․ Կոլումբոսի պես մի մարդ եմ՝  շատ-շատերի համար նոր Զանգու-աշխարհ, Երևան-աշխարհ, մերձակա աշխարհ հայտնաբերող, կապող-յուրացնող-գործակցող․․․

Արևելյան դպրոցի դասավանդողները Ամարաս վանքում, ԼՂՀ:
Լուսակարները՝ Նառա Նիկողոսյանի:

Ինչո՞ւ չի կարելի այս քայլքերը դարձնել բաց, սեբաստացի, ոչ սեբաստացու համար, մենթոր-տիարի պարապմունքները․․․ Ա՜յ Ելենա Խոդիկյան, Զանգուն, իմ պարապմունքը-քայլքը կշահեին, ու քո ծննդյան օրը կդառնար ոչ սովորական՝ քեզ նման-քեզ  արժանի, եթե նշեինք քո հարազատների մասնակցությամբ, ճամփորդությամբ-քայլքով-բրդուճներով, Զանգվի ափին։ Նախաձեռնեք այսպիսի քայլքեր, շրջանավարտ 2017, կրթահամալիրի դպրոցի որևէ նախաձեռնող խումբ-քայլք։ Ես ամենահուսալին-օգտակարը երևի այս թափառումների-քայլքերի մեջ եմ, իմ հայրենիի ճանաչումը, իմ հեղինակային հայացքը-վերաբերմունքը փոխանցելու այս վիճակի մեջ․․․ Էն էլ այսպիսի հանրային աջակցության-ուրախության-հանդիպումի միջավայրում․․․ Իսկ իմ առաջարկները-լուծումները-դիտարկումները դարձրեք առանձին տեսանյութեր, օգուտով և՛ ինձ, և՛ ձեզ համար․․․ դարձեք «Զանգու» բլոգի կենդանի գրադարանի, իմ ու ձեր քայլքի, ժամանակագրության ստեղծողը․․․

Մարդու մուտքին Հրազդան, նրա գինու կոմբինատ-Քանաքեռ հատվածում, թույլ տվեք ասել, հե՛նց ավտոմեքենան է խանգարում՝ Հաղթանակի-Կոմիտաս-Դավթաշենի կամուրջ ավտոմայրուղով, որ մի հատվածում՝ մինչև Կիևյան կամուրջ, երկկողմանի է, ավտոճանապարհը՝ աջ ափով-ձախ ափով, իր կամրջային անցումներով․․․ Իսկ համատեղելի՞ են այսօրվա խնամված (հանրային) Զանգվում ոտավորն ու մեքենավորը, մեքենայի ու Զանգվի միջև կիլոմետրանոց քարե պարիսպը, դրանից աջ ու ձախ՝ ուտուշխմուշի քարուբետոնե օբյեկտները։ Իհարկե՛, ոչ։ Մեքենան պիտի դուրս բերվի Զանգվի կիրճից, մարդն անարգել մոտենա գետին, հայտնվի նրա ափին, որ գետը դառնա մարդունը, որ գետի-մարդու հանդիպումը լինի ողջ ծավալով-ձևերով․․․ օրը 24 ժամ, առանց մարդու գրպանի ակնկալիքի․․․ Զանգուն գրպանում փող չունեցող, փողը մոռացած մարդու համար պիտի լինի, թե չէ` ի՞նչ հանրային տարածք, հենա, կա, էլի․․․

«Գետը քաղաքում» նախագիծ, շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ:
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Հյուսիսային Հռենոսի հովիտում ես եղել եմ 1995 թվին, նախարարի կարգավիճակով ու․․․ երկրագործությունը-խաղողագործությունը-գինեգործությունը-պանդոկի մշակույթը՝ որպես Երևանի Զանգուն մարդունը դարձնելու ուղիղ ճանապարհ ․․․ մտքիցս դուրս չի գալիս․․․ Իմ իմացածը սա է։ Եվ Զանգվի արևմտյան-արևելյան լանջերին խաղողի դարավանդների մնացորդները թույլ չեն տա շեղվել այս ուղիղ ճանապարհից․․․

Միայն այսպես, և մարդ-զբոսաշրջիկն էլ կգա կիրճ, թե չէ… ուտուշ-խմուշը վանող է։

Այսօր Հրազդանի հանրային տարածք ներկայացող «Մանկական երկաթուղի» անվանումով միավորի մասին իմ առաջարկները՝ հունիսյան գրերում, երբ վերսկսեմ, ավարտեմ անցյալ տարվա «Ուսումնական հունիս» նախագծով սեբաստացի ճամբարականների հետ իմ ուսումնասիրության առաջարկները․․․ Այսօրվա տեսքով այն իրոք, Հրազդանի կիրճի հանրային տարածքի մի իմիտացիա է, որը իր այս անշարժ, առևտրային մի «ամթոխած»-իբր մանկական օբյեկտ հիշեցնող տեսքով չի կարող մնալ․․․ Ի՞նչ կտա Երևանի Հրազդանի կիրճը-հանրային գոտի նախագիծը «Մանկական երկաթուղու» վերակառուցում-ընդարձակումը․․․ Վանո Սիրադեղյան քաղաքապետի նախագծով կենդանացած այգում քսան տարում ի՞նչ էական փոփոխություն է կատարվել… անգամ ավերակ շինություններին մոտեցող չկա. ավելի վտանգավոր են դարձել։

Արևմտյան դպրոց-պարտեզը Գարգառ համայնքում:
Ֆոտոշարը՝ Սոնա Փափազյանի:

Գլխավոր հարցին դեռ պիտի պատասխանենք, իսկ ուզո՞ւմ ենք, որ մարդը, սովորական մարդը, ընտանիքով, զույգով-խմբով Զանգվի կիրճ գա՝ երբ ուզում է, Երևանի որ կետում որ գտնվելիս լինի, թե՞ այս կոնսերվացված-կիսաբաց-կիսափակ վիճակը ձեռնտու է և՛ քաղաքային բյուջեին, մենք ստիպված կլինենք ուսումնասիրել 2017-ի քաղաքային ծախսերը սրան ուղղված, և՛ Հաղթանակ-Կիևյան-Դավթաշեն կամուրջների միջև ձորը բռնած ուտուշ-խմուշի սեփականատերերին, որքան էլ որ դրանք մասշտաբով-թափով տարբեր են․․․ և՛ հասարակությանը՝ ձորի-գետի նկատմամբ ունեցած իր պատկերացումներով, ձորից ինչ-որ բան փախցնող խմբերի՝ «էսպես էլ մնա, լավ ա » ներշնչումներով․․․

Կիրակի-տոն է. առանց ընթերցարան չենք թողնի ընթերցողին.

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
# 1033

Explore More

Տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը, ուրիշ բան չփնտրեք…

Լավ է, որ  «Մխիթար Սեբաստացի»-ում նորից blog.mskh-ին հանդիպեցինք, այնտեղ՝ նորից Սիրանույշ Ասատրյանին՝ միշտ նոր-հավերժական «Ինչ է սերը» մտածումներով… Է՛լ Էրիխ Ֆրոմ, է՛լ Օշո… սեփական փորձառությո՞ւն, Սիրանույշ… Իհարկե: Միայն դա ինձ

Երկու իրադարձություն մեկ օրում

Դավիթ Բլեյանն այնքան մեծ է, որ իր խմբի հետ, ընկեր Կարինեի ու Մելինեի ուղեկցությամբ այսօր ժամը 12.00 այցելելու է Երևանի խամաճիկների թատրոն՝ «Շունն ու կատուն» դիտելու։ Դավիթը, գիտեք, անգիր է

Ու կարոտը թևերիս, որ երբեք քեզ չհասան․․․

Սա, որպես վերնագիր-սկիզբ, առանց որի չի լինում։ Ո՜նց էի մոռացել իմ օրագրի, իմ օրվա անընդհատ-ծիսական բլոգապատման մասին․․․ Մտահան էի արել․․․ Լավ է, բլոգումս բոլոր 1344-ը, նաև վերջինը, մարտի 31-ի, «Ինչ