Ապրիլի 27.  2017թ.

Գետառի աջ ափից անցումով Զանգվի ձախ ափից աջ ափ, Հաղթանակ կամուրջով, դադարներով-հիացումներով-վայելումով-ապրում սրբազան վայրկյանով՝ բռնկումով ու մահով, «Գետը քաղաքում» նախագծով  աշխատանքային քայլքով հայ-վրաց գործընկերային խմբի հետ Երևանյան լճով, հենց ափով-վերելքով բարձունքի, որ վստահ եմ (ստուգեցի) 20 մասնակցի համար առաջինն անգամ էր, Նորագյուղով՝ աջ ափ Զանգվի, մի հեռանկար, որ, իհարկե, իմ բացահայտումն է, Բանգլադեշի կենտրոնից հեծանվով տան ճանապարհին՝ Սեբաստիա-Բագրատունյացով սրընթաց անցում Զանգվի աջ ափից ձախ ափ, Շենգավիթի կամրջով, Զանգվի ընթացքին հակառակ ընդառաջ դեպի Զանգվաթափում շտապող Գետառ, ի՜նչ իրական պատուհան եմ պեղել, դեպի Զանգուն շտապող Գետառի միլիոն արժեցող աչք, հետո Սևանի փողոցով, մանկություն իմ դեղնածամ-ին ընդառաջով, Սևանի 1-ին 2-րդ 3-րդ նրբանցքներով, զրույցներով, հին-հեռու-հարազատ հարևանների ողջույններով…

«Գետը քաղաքում» նախագծի խճանկարը` Աշոտ Բլեյանի:

Explore More

My Diary Note as a Reflection and a Platform for Blog Based Teaching

My Manifesto of General Education, published on March 13, has had reflections. It is good that the Educomplex Development Plan with its seven wonders is being publicized on our students’

Խոշորացումը քաղաքական նպատակներից ելնելով է արվում, շտապողականությունը դա է հուշում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանն այն համոզմանն է, որ համայնքների խոշորացման գնալով՝ իշխանությունն այս պահին քաղաքական հարց է լուծում:

Ես Հանրապետության հրապարակում եմ

Ասել եմ, կրկնում եմ՝ մենք պետք է պաշտպանենք փողոց-հրապարակը, որտեղ քաղաքացիական խաղաղ անհնազանդությունն է՝ ձեռքերը վեր պարզած։ Հիմա հենց այդ պահն է՝ լինելու մեր պատանի-երիտասարդ սովորողների, մեր զավակների, մեր եղբայրների,