Հենց գնահատելու համար 2016-ին մեր կրթահամալիրային նյութական միջավայրում կատարված փոփոխությունները, այս անգամ՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ, երկժամյա պտույտ ենք կատարում կրթահամալիրի Բանգլադեշով… Անշտապ քննարկում է կրթահամալիրի մշտական բարեկամ հայտնի մասնագետի հետ, ում քաղաքաշինական էսթետիկական-մանկավարժական հայացքներն իմ կողմից արժևորվել են, ազդել մեր լուծումների վրա… Կարևոր է այսպիսի մասնագետ-բարեկամի դիտողությունը-առաջարկը՝ անվճար-անգին ներդրումներ մեր ներուժի մեջ, կառավարիչ-տիարի մասնագիտական զարգացում… Ահա ինչու՝ հասցրեցինք ծրագրվածի կեսն անել ու պայմանավորվեցինք այս սկզբունքային նշանակության աշխատանքը շարունակել նախատոն-ավագ հինգշաբթիին… Ոգևորիչ է ճարտարապետի գոհունակությունը կատարվածով, իր գնահատման համակարգով առավելագույնին արժանանալը…
— Մա՜հ,- ասաց ճարտարապետը…
Արևելք-արևմուտք ճառագայթով կրթահամալիրի բաց միջավայրի զարգացումը, այսպիսի «մահացու» կանաչապատումը  (Յասունարի Կավաբատան գործածում է «ցավեցնելու աստիճանի» որակումը), լանջային-ռելիեֆային լուծումները, ասֆալտ-բետոնի, հենապատերի, ճաղավանդակների վերջնական հաղթահարումը, կարկասային շենքերի ստացված առավելությունը՝ պատերից ազատ՝ արևի լույսի թափանցումը արևելք-հարավով-արևմուտք, նաև նկուղներ…
— Ձեր շենքերը սկսել են թռչել, նկատե՞լ եք…
Այսպիսի՜ գնահատական, որ մեր բարեկամը խնդրեց փոխանցել… Հաճույքով:

Ավագ շաբաթվա աշխատանքները Միջին դպրոցում. երեքշաբթի։
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։

Լավ է, որ մեր խորհրդանիշ Ռոքսի-Միկիի սերունդն այսքան արագ մեծացավ, որ Ատին Գեղարվեստում ու Դանը Քոլեջում  սկսել են շենքերի պահպանություն իրականացնել, Ռոքսիին մնաց Ագարակի հարևան Դպրոց-պարտեզը… Մի այլ մասնագետ-բարեկամ սկսել է ցեղական շների վարժեցման հմտություններ փոխանցել Գեղարվեստի-Քոլեջի-Դպրոց-պարտեզի աշխատողներին, սովորողներին… Կարելի է ավելի արագ տարածել արվածը կրթահամալիրով մեկ, երբ ունենք այսպիսի բարեխիղճ մասնագիտական աջակցություն:

Մենք, իհարկե, կմասնակցենք համաքաղաքային հայտարարված շաբաթօրյակին՝ որպես սովորողների և ուսուցիչների նախագծային աշխատանք, կրթահամալիրում, նրա սահմաններից դուրս, Երևանի բակերում, բնակավայրերում, հանրային տարածքներում… Սրանով պիտի հետևողականորեն հաղթահարենք շաբաթօրյակների՝ խորհրդային շրջանից կենսունակ ձևական-ուրիշի համար ցուցադրական մոտեցումը… Քաղաքն ունի մեր՝ սեբաստացի բնակչի, քաղաքացու կարիքը, և շաբաթ օրը միասին քայլ առաջ ավելի բարեկարգ-կանաչող-մաքուր քաղաք ունենալու ուղղությամբ: Սիրով, իմ պաշտոնի-գործչի ողջ ուժով կաջակցեմ յուրաքանչյուր մեծ ու փոքր նախագծի…

Ավագ շաբաթվա աշխատանքները Արևելյան դպրոց-պարտեզում. օր 2։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Իսկ այս օրերը՝ տոնական-նախատոնական, տաք նոյեմբերի բոլոր օրերն են շաբաթօրյակային։ Թա՛փ հաղորդենք կիսատ-պռատի վերացման մեր ջանքերին։ Ներգրավե՛ք, ավագ ու կրտսեր սեբաստացիներ, ով պասիվ է, կարևորեք ձեր անհատական, սիրով մասնակցությունը կրթահամալիրի շենքերը «թռցնելուն», կանաչ ֆեյշնով մեր միջավայրը հագցնելուն… Մա՜հ… Շաբաթ օրը՝ նոյեմբերի 12-ը, ուսումնական պարապմունքներից ազատ լինելը պետք է լիարժեք օգտագործել մեր կրթական շենք-շինություններն իստակ մաքրելու, տոնին բառիս բուն իմաստով պարզ երեսով ներկայանալու համար… պատուհաններով, դռներով, դեռ մնացած պատերով, կահ-կարասիով անցնել-մաքրել այնպես, որ արևելքից հարավով, արևմուտքից ողջ ծավալով թափանցող նոյեմբերյան կենարար արևի տակ պլպլա մեր միջավայրը, որ, ինչպես Համլետ Խաչատրյանն ասաց, օդը խաղա… Մենք հիմա իրար ավելի ու ավելի շատ ենք հանդիպում մեր Բանգլադեշ թաղի ճանապարհներին, մեր հարավարևմտյան թագավորության լանջերին, ճանապարհներին, հարթակներին ամենատարբեր… Մենք սովորեցրինք անընդհատ ավելի ու ավելի բաց-ներառական, միով բանիվ հարմար-մարդկային մեր աշխարհին, սիրեցինք-յուրացրինք այն… Հողի վրա ապրող մարդու՝ հողի, նրա ծառ ու ծաղկի, կանաչի, կենդանի արարածի նկատմամբ մեր վերաբերմունքը-խնամքը մեր հեղինակային մանկավարժության, հավաստի ցուցանիշն է… Իմ ջանքերը, իմ օրն ավելի ու ավելի շատ է ուղղված հողի ու նրա մարդու՝ մեծ ու պստիկի, այս բնական-պատասխանատու կապի վերականգնմանը, այնպես, որ հողը ծաղկի, շնչի, ծնունդ տա տարին տասներկու ամիս… Մեծով-պստիկով…

Ավագ շաբաթվա աշխատանքները Քոլեջում. օր 2։
Լուսանկարները՝ Էդգար Մալաքյանի (1-ին կուրս)

Տաթև աղջկաս հետ հեռախոսով խոսում էի, ընդմիջումով, երկու անգամ, և լսելի էր ամեն օր երեք ամսական դարձող Վահան որդու «ղու-ղու»-ն… Էնքա՜ն դուրեկան, որ դարձավ գրի վերնագիր… Ու անպակա՜ս լինի այս ապրեցնող ձայնը՝ բոլորիս ականջներից…

Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
# 836

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեքիաթի և իրոքի Հազարանի թևերով

Արևմուտքի դպրոց-պարտեզ աշխատանքային խմբով՝ իմ, Վահրամի, Էրիկի այցը՝  Գոհար Բալջյանի նախօրոք  ծրագրած, ուրախ ու լեցուն եղավ։ Ինչքա՜ն սիրուն-ընդարձակվող է մեր աշխարհը․․․  Սեբաստացի երեխաներն ամենուր կրթահամալիրում շատանում են,  որքան էլ սրա հետ կապված հոգսերը արագ արձագանք են ստանում,  մեկ է, ժամանակը, ինչպես սամում, թռչում է,  ու  լուծումներն  ուշանում են․․․   Համառ ենք, չենք նահանջում․․․  Մայիս ամիսը կիսվում է, օրացույցով-ավանդույթով բաց լողափերի կարգավորումները,  լողավազանների տեղադրումը ուշանում են։  Արևմուտքում վճռական են՝ իրենց գործող ֆուտբոլի դաշտում չորրորդ-հինգերորդ դասարանցիների  համար նոր լողափ ստեղծելու,  իսկ սա նշանակում է այդքան չարչրկված նոր մարզադաշտի կառուցում․․․ զուգահեռ․․․

Նոր Շամիրամ ու Արա Գեղեցիկ․ առասպել և իրականություն․․․

Առասպելի մասին կարդացեք, լրացրեք, թարմացրեք այս հղումով․․․ Իրականությունը դառնում է բոլորիս աչքի առաջ ու բոլորիս մասնակցությամբ, որպես հարսանիք, իսկական, ուսումնական նախագծի ձևով․․․ Ասել է թե՝ որևէ հղումով չեք պրծնի, պիտի

Հեղինակային հունիս, որ մայիսին է գալիս…

Անձրևոտ շաբաթ օր, անձրևոտ-քամոտ կիրակի ու գործերը՝ ճամփորդություններով-լեցուն-ուսումնական… անհետաձգելի: Հունիսն է՝ իր ողջ երկայնքով ամենասեբաստացիականը, մեր 2016-2017 ուստարվա 4-րդ շրջանը, ուսումնական մեր օրացույցով՝ նախագծային-ճամբարային-ստուգատեսային-բացօթյա-ճամփորդական-հայրենագիտական-մարզական… Հունիսյան կազմակերպումն է որոշիչ «Ամառ 2017»-ի