Այսպիսին է ճամփորդ Դավիթ Բլեյանը ինքն իր բնութագրմամբ։ Պրահայի Կառլովո մեստի փողոցի 6-րդ հարկի մեր կացարան-բնակարանի պաշգամբից՝ սքանչացնող տեսարան՝ Պրահան՝ Եվրոպայի ամենահին մայրաքաղաքներից մեկը, քո առաջ բացվա՜ծ․․․ Իսկ ամեն ինչ այնպիսին է, ինչպես պիտի լիներ-պատկերացված էր մինչև մեկնելը, այս դիրքը գրավելը․ Ստեփան եղբայր ուղեկցողից սկսած, Զվարթնոցի Վիեննայի օդանավակայանով, Վիեննայի-Պրահայի երկաթուղային կայարաններով, օդանավով ու գնացքով․․․ Պրահայի տրամվայներով, մեզ դիմավորող Շուշանով-Թերեզով, նրանց Վիեննայի կացարանով, առաջին տպավորությամբ տրանզիտի Վիեննայով, որ այնքա՜ն դժվար-յուրահատուկ է Դավիթն արտաբերում (եզակի բան, ու Շուշոն հումորով-համառությամբ շտկում է․ կստացվի իհարկե), Վիեննա-Պրահա գնացքի պատուհանից փռված Եվրոպայով՝ Բռնոյի նշանավոր Սուրբ Պողոս-Պետրոսի  տաճարով, Սվիտավա գետով ու նրա առափնյա բնակավայրով, Պրահայի Վլտավա գետով-կամուրջներով․․․հարյուրամյա պուրակներով․․․ հին Պրահայով, մեր լուսավոր-պարզ-հարմարավետ բնակարանով ու նրա սեփականատեր Կամիլիայով, մեր շենքի առաջին հարկի մարկետով ու մինի խանութով։ Պարզապես իմ թվարկածները, որ կային որպես պատկերացումներ, հիմա փաստեր են իմ գրում՝ սիրով արձանագրվող․․․

Իմ, Արմիենի ու Դավթի Երուսաղեմի ուխտը վկա՝ ամենագոյության փաստը, Դավթից ավելի անաչառ ու դիպուկ չես լինի՝ Շուշոն է մեր ճամփորդության շարժիչը-երաշխավորը, Ամենաշուշոն․․․ Արմինեն կրկնե՞ց՝ Շուշոյի հետ չես կորչի․․․ Եվ, Եվրոպա՛, դու ուրիշ ես հիմա Շուշանի ուղեկցությամբ․․․ Դե, Դավիթն ու Շուշոն գետափին, թե կամրջի վրա․․․Սուպեր․․․

Դավիթ Բլեյանի օրագրից.
— Գնացքը առաջ է գնո՞ւմ, թե՞ ետ․ Պրահայից հետո կվերադառնա Վիեննա․․․
— Ինչի՞ է էսքան ուշ․․. Ինչի՞ անտառի կենդանիները չեն երևում․․․ որովհետև կենդանիները ամենախորքո՞ւմ են․․․
— Գետը, գետը․․․ ի՞նչ է անունը․․․ էս մեկինը․․․ Չէ, պա՜պ, սրանք գետեր են․․․
— Եթե այս ոստիկանը չլիներ, ի՞նչ կլիներ, պա՜պ․․․
— Ես էլ գամ քույրիկի մոտ Վիեննա՝ սովորելու․․․ Ի՞նչ պիտի անեմ դրա համար, պա՜պ․․․
— Աչքերս կիսաբաց-կիսախուփ, գլուխս քո ծնկներին-ուսին՝ քանի՞ մղոն ճանապարհ անցանք Եվրոպայով, պա՜պ․․․
— Ի՞նչ ես մտածում, պա՜պ․․․Էս կողմ նայի, պա՜պ․․․ մտածում ես, թե Բանգլադեշի ավտոտնակից քանի հեծանվատունիկ դուրս կգա՞․․․ Արի կարապները հաշվենք․․․
— Պա՜պ, Շուշոն գերմաներեն գիտի՞ (գիտի), անգլերեն, վրացրերեն, ռուսերեն․․․ չեխերե՞ն․․․
— Պա՜պ, որ մենք չենք խոսում, Շուշոն հասկանո՞ւմ է․․․

#822

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փաշինյան Արփին է եկել՝ սեբաստացի չորրորդ Փաշինյանը….

Արդեն համալսարանական Մարիամ-Աշոտ Փաշինյանների ականջը կանչի Խաչատուր Աբովյանի Դորպատ-Տարտուում, Շուշանը թող ֆիլմեր նկարի իր Միջին դպրոցում, իսկ Արևելյան դպրոցի պարտեզ արդեն երեք տարեկան Արփին է մուտք գործել ու մնացել Նելի

Խաղաղության-հաղթանակի մի մանիֆեստ

Այս օրերին հնչեցին հարցեր, իսկ ես իմ օրագրի ընթերցողների հետ պայմանավորվել եմ անպատասխան չթողնել որևէ կերպ ներկայացված հարցը… Այս երրորդությունը՝ հայրենիքը, լեզուն, կրոնը (դավանանքը եկեղեցական), անկորուստ փոխանցման ենթակա է… Ես

Ինչպե՞ս են մարդիկ սովորում իրար լսել… Երգելի՞ս…

Էլ ինչպե՞ս. ինձ հետաքրքիր է… Ինչպես շա՜տ հետաքրքիր էր, թե ոնց է Դավիթը Բլեյան իր վեց տարեկանների խումբ-դասարանի, Մարինե-Մելինե ուսուցչական զույգի հետ Արևմուտք-Արևելք ճառագայթով կրթահամալիրի Բանգլադեշով անցում կատարելու, Մայր դպրոցից