Այսօր երկու պատարագների արանքում, մեկը՝ առավոտ 09։30, Երուսաղեմի ղպտիների եկեղեցում, մյուսը՝ 15։00, որպես հայոց Երուսաղեմի հոգևոր դասի շքերթ-հրավառություն Սուրբ Հարության տաճարում,  Արմինեի ու Դավթի հետ հասցրեցինք Սիոնում Դավիթ Մարգարեի քաղաքային թանգարան դարձած ապարանքը գրավել․․․ Սա այն Սիոնն է, որի նվաճումը այդքա՜ն փառքի արժանացրեց Դավիթ թագավորին․․․ Լավ շրջեցինք, դիտարան-աշտարակներից հիացանք Երուսաղեմի թաղերով, կտակարանային բարձունքներով, վայրերով․․․ Ամրոց-ապարանքն այնքա՜ն դիտարժան-ծավալուն է, որ փոխեց Դավիթ Բլեյանի սառը վերաբերմունքը մարգարե իր անվանակցի նկատմամբ․․․

— Պա՜պ, ուզում եմ իմանամ, ո՞նց նվաճեց Սիոնը, ո՞նց հա՛մ մարգարե դարձավ, հա՛մ թագավոր, հա՛մ երանելի․․․

Շատ բան ես էլ կուզեմ իմանալ, և ոչ միայն հայտնի մարգարեների մասին․․․ Նրանք ուսումնասիրված են իրենց գործած-չգործածով, իսկ, այ, Գրիգոր Շղթայակիր Երուսաղեմի պատրիարքի մասին, որ 18-րդ դարում հրաշագործ եղավ, փրկեց կորստից, իր նմանը չունեցող հանգանակությամբ պարտքերի տակից հանեց Երուսաղեմի հայոց կալվածքները-սրբավայրերը․․․ Կա՞ սրան հավասար մեկը և դեռ՝ շղթայակիր․․․ Սուրբ հայրերից այսօր հետաքրքրվեցի-իմացա, որ Երուսաղեմը Շղթայակրից հարյուր տարի առաջ ունեցել է նմանատիպ մի պատրիարք։ Թող հետաքրքրասեր ընթերցողն արձագանքի։

Հայացք Երուսաղեմին՝ Դավիթ թագավորի Սիոնի ապարանքից

Կուզեմ իմանալ՝ ինչո՞ւ հայոց պատրիարքարանի տասներկու եկեղեցիները օտարների առաջ բաց են-մատչելի  միայն ընթացող ծեսերի (պատարագ, ժամերգություն, արարողակարգ) ընթացքում․․․ Այս ինչո՞ւ-ն ես փոխանցեցի Երուսաղեմի Հայոց Պատրիարքին․․․ Պատասխանի հանգստությունն ինձ անհանգստացրեց․․․ Մեզ նմանների գոյությունն արդարացված է լուծումներով, ոչ Դավիթ Բլեյանի ասած «պա՜պ, հավեսդ չունեմ» շարքի։

Իսկ հանրային-մտավոր մակարդակում ծանո՞թ ենք հայոց Երուսաղեմի խնդիրներին։ Իմ կենսագրությամբ մեկի համար անգամ հայոց  Երուսաղեմը հայտնագործություն է, իսկական արտասահման։ Գիտե՞նք, գործո՞ւմ ենք մեր անելիքով։ Ինչպե՞ս մասնակիցը դառնանք Հայոց Երուսաղեմի վերածննդին, նրա այսօրվա համազգային առաքելության կատարմանը․․․ Հայոց Երուսաղեմը դրա համար պիտի բացվի, ճանաչելի դառնա իր ուխտավորներին, որոնք կփոխանցեն հայրենակիցներին ո՛չ միայն հիացումը, իրենց տեսած-բացահայտածը, այլև խնդիրները։ Ուրիշ ինչպե՞ս դրանց լուծումը կարող է ձեռք բերել համազգային նշանակություն։

Օսմանցիներն իշխել են ամբողջությամբ Երուսաղեմում-Իսրայելում-Պաղեստինում,  ուշադիր՝ ամբողջ չորս դար 1517-1918թթ․, ու մենք չե՞նք կորել, պահպանել ենք մեր հոգևոր արժեքների զգալի մասը։ Մեր կորուստները նկատելի եղան 1917-ից հետո, երբ Երուսաղեմում տիրում էր բրիտանական իշխանությունը։ Մեր կորուստները չեն պակասում նաև այսօր․ խնդիրը միայն նյութական-գույքայինը չէ։ Շատ ավելի զորավոր, այսօր կարելի է լինել նաև ունեցածով։ Սա արդեն ուրիշ թեմա է, որը ես իմ օրագրում չեմ շրջանցի։

Երուսաղեմի ծաղկոցները

— Վաթսունմեկ թիվը ուշ է գալի՞ս, պա՜պ․ քոնը շուտ եկավ` չիմացա՞ր․․․
— Ոչի՜նչ, պա՜պ, թվերն անվերջ են։ Ի՜նչ լավ է, պա՜պ, որ անվերջ են։
— Ուզում եմ թվերի մասին էլի խոսեմ։ Արի հաշվենք ու խոսենք, հա՞, պապ…
Իմ պատասխանների կարիքը, հասկանալի է, Դավիթը չունի, չի էլ սպասում։
— Վաթսունմեկից հետո ո՞ր թիվն է գալիս, պա՜պ։

Չե՛ք հավատա, ես եղա Քրիստոսի բոլոր չորս բանտերում. չգիտեի-ուշադիր չէի եղել, որ չորս բանտերում նա անցկացրել է մինչև խաչելությունը մի օրից էլ պակաս ժամանակ։ Շտապում էին։ Չգտան-չտեսա՞ն Մարդու որդուց ազատվելու այլ ուղի, քան անմահությունը․․․ Այնքա՜ն կույր, որ չտեսան ցնցոտիների մեջ Աստծու որդուն։ Իսրայել կառավարող թագավորը՝ շրջապատված բազում իմաստուններով-գուշակներով-դատավորներով, ու այսքա՜ն կույր՝ դահճի նման։

Մի հարց հնչեց այս օրերին․ իմ ճամպրուկում եղած գրքերի մասին էր հարցը․․․ Հայտնի դարձնեմ․ իմ հատուկ ընտրությամբ՝ Նոր կտակարանը՝ արևելահայերեն, Հարություն Թոփիկյանի նվիրած ճամփորդական «Նարեկ»-ը և «Հեքիաթների աշխարհում» մի ժողովածու։ Ուխտի օրերին ես սկսեցի կարդալ Դավթի համար՝ քնելուց առաջ, առանց որի, մեր հերոսը չի քնում, մի էջ Կտակարանից, մի հեքիաթ, մի պատմություն, արանքում՝ հարցե՜ր-հարցե՜ր․․․ մինչև աչքերը փակվելը։ Նարեկի հերթն էլ կգա։ Տեսե՞լ եք` ոնց է քնում․ նայելու տեսարան․ ֆսսոցը չի լսվում՝ մեծի պես․․․

Վերջում՝ մեր ուխտի վերջին օրվա՝ հոկտեմբերի 10-ի ծրագիրն եմ հրապարակում․
08:00` մեկնում Բեթղեհեմ․ Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան Մսուրում։
Այցելություն Հայոց վանք, Կաթի քարայր։

#812

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թեժ ամառ՝ լողացող պատշգամբներով…

Կիրակին իր մերձակա՝ ամենասեբաստացիական հունիսյան շաբաթով՝ մանկավարժական, լողափնյա, կրթահամալիր մուտքի, իջևանյան-արշավախմբային, Սևանի ու Արատեսի ճամբարներով, ամառային դպրոցով, փառատոնային մեկնարկով… այսպիսին պիտի լիներ՝ աշխատանքային, հագեցած, իհարկե, հեռավար… Տիար տնօրենն առցանց է

Այս ամառը, աշունը, ձմեռը խրոխտ անցնելու շրջան է…

Որ գարունը կգա, չի ուշանա… «Խրոխտ»-ը կորել էր, երեկ սոցցանցով եկավ վերնագիր դարձավ, ոչ որպես «դուխով»-ի փոխարեն, ես եղել և մնում եմ կենդանի լեզվի կրողն ու ջատագովը: Պարզապես բառարաններ քիչ

Մի՛ անցիր ու մի՛ շտապիր. խնդիր է՝ հիմա լուծիր…

Սեբաստիա-Բագրատունյաց անցումի ճանապարհային կամրջի վրայի մեծ պաստառը՝ «Մի՛ անցիր», թվում է՝ ինձ չի կանգնեցնում, ես հեծանվով եմ, արագություն հավաքած, ձեռքով աջ եմ անում և վստահ դուրս եմ գալիս ծովակալ Իսակով,