Ճամփորդություն-հայրենագիտական մեր թափառումներին հաճախ են հնչում՝

  • մենք («Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը՝ իր որևէ կազմով՝ ուսուցչական, վոկալ, պատանեկան, մանկական) այստեղ երգել ենք, ու պատմությո՜ւն մի, ինչպես երեկ, Եղվարդի Սուրբ Աստվածածնում. այստեղ երգել են մենք, հիշո՞ւմ եք… ինչպես երեկ, Ղարղառավանքում․․․ այստեղ երգել է Սեյրանը…
  • կամ՝ այստեղ մենք չենք եղել, ինչպես երեկ, Քասաղի Աստվածընկալում․․․
  • և հարց-որոշումը՝ այստեղ մենք կգա՞նք երգելու․․․

Արայի լեռան փեշերին։
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի։ 

Իհարկե՛, ոչ մի եկեղեցի-բնակավայր առանց մեր երգի, մեր բերած ուրախության, մեր կապերի չենք թողնի․․․ Իսկ որտեղ չհասցրինք լինել այս անգամ, կլինենք առաջիկայում․․․ Մենք ճամփորդ ենք․․․ թարմ ու թեթև է մեր ճամփորդի հոգին․․․ Ավետիք Իսահակյանի Արփաչայ-Ախուրյանը, ալմաստ վահան Արագածը, Շամիրամ դյութած Արայի լեռը՝ իր Քասաղով, Աժդահակն ու Գեղամա շղթան՝ իր Սևանով, Զանգուն՝ իր Երևանով ու Երևանյան ծովով, Արմաղանն՝ իր Արտանիշ-Մադինա-Գետաշենով․․․ ինձ համար անվիզա մի-մի Ալպեր են՝ մեր պատասխանատվության ներքո։ Այո՛, ես կարոտում եմ բաց երկնքի, բաց անկողնու՝ որտեղ որ մութը քեզ-ինձ, ճամփորդ, վրա կհասնի․․․ Սարոյանի հայտնի հերոսի պես, «Իմ սիրտը լեռներում է․․․»։

Ե՛վ մկրտությամբ, և՛ հարսանիքի-պսակի, ծննդյան, հոգեհանգստի-թաղման, որևէ այլ արարողությամբ ճամփորդությունները, և՛ պարզապես համերգային շրջագայությունները մեր անշարժությունը-մեր կենցաղայնությունը շրջանցելու, հայրենիի մեր թուլացած կապը պնդացնելու համար են, առանց բացառության․ այո՛, ճամփորդությամբ մենք ներառականություն, թեթևություն, սեր, միասնություն ենք հաղորդում-հաստատում․․․

Հարսանյաց ծեսն այս շարքում առանձնանում է իրեն-իրեն. տեսնենք սրա համն էլ, մի անգամ ծեսով-արարողակարգով-ճաշակով-առանց բռնության՝ իր երգով-պարով-խոսքով-գույնով-շնորհքով, առանց ավելորդության, առանց փորի, ցուցադրականության, բաց ու մատչելի յուրաքանչյուրի ուրախության համար․․․

Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի։ 

Կրկնում եմ, երգչախումբը՝ իր մաեստրոյով, պարող հարսանքավոր ծո՜վ սեբաստացիները՝  իրենց պարբաշի Ստեփան Թորոյանով, աչքներիդ առաջ, շուրջ տարի, իմ օրագրերում անընդհատ…. ընտրե՛ք ձեզ հարմար ուրբաթ-շաբաթը, ձեր եկեղեցին, ձեր քահանան, մեղա՜-մեղա՜, սրբազան հայրը, ընտրե՛ք ամուսնուն ու կողքին կանգնեք։ Ծեսն սկսված է, ու դուք՝ սեբաստացի հարս թե փեսա, հարսանյաց ծեսի կենտրոնում եք․․․ Ինքնավստահություն ձեռք բերած ամենանոր սանիկ Օլյա-Մարիամ Մանդալյանը ի՞նչ է մտածում՝ ո՞վ գիտի։  Ո՛չ մի ծախս, ո՛չ մի հոգս․․․ Իսկ մաեստրո Թոփիկյանին ու իր ազգագրագետ-հայրենագետ ուսուցիչ-երգիչներին, իմ սանիկներ Արթուր Շահնազարյանին, Գևորգ Հակոբյանին ես կոչ եմ անում վճռականորեն սկսելու հարսանյաց ծեսի պատրաստությունը․․․

«Սասնա ծռերի» տղաները ռազմագերու կարգավիճակի ընտրությամբ երեկ նախ մեզ՝ ինձ ու ինձ նման հազարներին ազատեցին պատանդի կարգավիճակից, որում հայտնվել էինք մեր կամքից անկախ, 2016-ի հուլիսի 17-ից, երբ հայտնի խումբը մտավ Երևանի Խորենացու վրա գտնվող ՊՊԾ պահակակետ՝ էպոսի նոր շարունակությունը սկսելու, այս միջոցով իրական հերոսներ դառնալու ուղին բռնեց, հայաստանյան հասարակության օրակարգային խնդիրները քաղաքական հարթակներում ձևակերպելու-հանրայնացնելու, դրանց լուծումը կազմակերպելու հնարավորություն ընձեռեց՝ մատնանշելով քաղաքացիական հասարակության համար իր իրավունքների, իր արժանապատիվ կյանքի, Արցախի խնդրի կարգավորման՝ հակաբռնության խաղաղ ուղին… Իմ օրագիրը-բլոգապատումը այդպիսի հնարավորություն տալիս է․ երկու շարք իմ արձագանքների՝ մեկ տարում երևանյան երկու փողոցների բռնկումների՝ Բաղրամյան և Խորենացի, իմ պատմությունը օրագրի ձևով, ժամանակ ունեք, թերթե՛ք… Ես հո ամոթով չմնացի՞… կամ մնացի՞ Նոր ուղի՝ իմ կրթահամալիրի Բանգլադեշի ճանապարհին, ոտքով, թե նժույգի վրա, միշտ ընթերցողի հետ ու այդ ընթացքում իմ նոր հարթակներով-բարձունքներով․ դուք վերջինը գիտեք օրով՝ Սեյրանի բարձունքը․․․ Հետևե՛ք իմ օրագրին ու բարձունքավորվեք, որ չբարդույթավորվեք․․․

Ամառային ճամբարի 8-րդ փուլի մեկնարկ, Հիմնական դպրոց։ 
Լուսանկարները՝ Գոհար Բալջյանի։ 

Իսկ այս ընթերցարանը խնամքով ընտրել, կազմել եմ իմ երկուշաբթի օրվա գրի ընթերցողի համար։ Իմ տարիքն ու ժամանակը չէ իմ օրագրի ընթերցողին պատահական բաներ հրամցնելու․․․

Որքան էլ 2,5 միլիոն կաթոլիկ երիտասարդներ հավաքվել էին ոչ Երևանում, այլ Կրակովում, որքան էլ պապը հայտարարել է հաջորդ ֆորումը Պանամայում անցկացնելու մասին, պապը նաև մերն է, և մենք հետևում ենք մեր ժամանակի հոգևոր առաջնորդի խոսքին։ Իսկ ելույթին ամբողջությամբ կարող եք առաջիկայում ծանոթանալ իմ օրագրում։

#748

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեքիաթի և իրոքի Հազարանի թևերով

Արևմուտքի դպրոց-պարտեզ աշխատանքային խմբով՝ իմ, Վահրամի, Էրիկի այցը՝  Գոհար Բալջյանի նախօրոք  ծրագրած, ուրախ ու լեցուն եղավ։ Ինչքա՜ն սիրուն-ընդարձակվող է մեր աշխարհը․․․  Սեբաստացի երեխաներն ամենուր կրթահամալիրում շատանում են,  որքան էլ սրա հետ կապված հոգսերը արագ արձագանք են ստանում,  մեկ է, ժամանակը, ինչպես սամում, թռչում է,  ու  լուծումներն  ուշանում են․․․   Համառ ենք, չենք նահանջում․․․  Մայիս ամիսը կիսվում է, օրացույցով-ավանդույթով բաց լողափերի կարգավորումները,  լողավազանների տեղադրումը ուշանում են։  Արևմուտքում վճռական են՝ իրենց գործող ֆուտբոլի դաշտում չորրորդ-հինգերորդ դասարանցիների  համար նոր լողափ ստեղծելու,  իսկ սա նշանակում է այդքան չարչրկված նոր մարզադաշտի կառուցում․․․ զուգահեռ․․․

Դեպի հայրենի բարձունքներ. հայացք բարձունքից

Սիրելի սեբաստացիներ, Բլեյան բաց դպրոցի-հեղինակային կրթական ծրագրի օրացույցի  ամենահուզիչ-ոգեշնչող կետերից է Հանրապետության տոնին՝ մայիսի 28-ին հանրապետության բարձունքների նվաճման ամենամյա ֆլեշմոբը՝ անմոռաց մասնակիցներից յուրաքանչյուրի համար։

Ես գրում եմ իմ լավագույն օրվա՝ այսօրվա մասին

Թե ինչքան դեղձ կերանք կրթահամալիրում մի օրում և ինչ եղան դրանց կորիզները՝ ով կհաշվի ու կպատմի… Ինչ կերել եք, անուշ լինի, իսկ այ, կորիզները, որ մեր դեղձենու տնկարանները պիտի դառնային,