«Պատերազմը իրականում ոչ թե ընտրությունն է, այլ մեր մեր անընդունակությունն է, մեր սնանկությունն է, մեր բախտախնդրությունն է: Մենք առաքելությունը պատերազմելը չէ»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ հորդորելով անգամ պատերազմ բառը քիչ օգտագործել:

Նրա խոսքով՝ մենք չենք կարող մեր տարածաշրջանում մենակ հանդես գալ, ամենամեծ պարտությունը մենակ հանդես գալն է: Մենք պետք է ունենանք գործընկերներ:

«Ես ուշադիր նայում եմ Վրաստանի երազանքին, մենք պետք է ամրապնդենք մեր կապերը Վրաստանի հետ»,- նշեց Ա. Բլեյանը՝ հավելելով, որ առաջին հերթին հարևան երկրների մեջ պետք է դաշնակիցներ փնտրել: Նրա խոսքով՝ եվրաինտեգրման գնացող Թուրքիան կարող է աջակցել Հայաստանին. «Ես եղել և մնում են այն կարծիքին, որ թուրքերը, ունենալով մեզ «պարտքեր», պետք է մեզ  օգնեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Ա. Բլեյանի կարծիքով՝ հակամարտությունը լուծվելու է ադրբեջանցիների հետ երկխոսության, քննարկումների գնալու ճանապարհով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գլխավորը՝ համերաշխություն…

Գումարած ազատություն, ինքնուրույնություն, ստեղծականություն, առաջադիմություն… Խոսք Մարդամեջ 2021 սոցիալական նորարարության առցանց հավաքում։  Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի  

Շրջանավարտների հետքերով

  2013-2014 ուսումնական տարի Սեբաստացի TV

Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի դատավարությունների մեջ հասարակության շահը չեմ տեսնում․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ ՀՀ նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դատավարությունների մեջ հասարակության շահը չի տեսնում։