• Ցած իջնելիս ծիծաղում է, բարձրանալիս նա լալիս է
  • Ճերմակ դաշտի վրա սև հետքեր է թողնում նա
  • Հոս պուպուզ, հոն պուպուզ, երդիկից`դուրս
  • Ա-ն ու Բ-ն թառեցին, Ա-ն ընկավ, Բ-ն կորավ, ո՞վ մնաց լարին
  • Անգետի մեկը «բողկ» բառը ցանել մտածեց գարնանը: Արդ այս հարցն է մտքումս ծագում. բո՞ղկ, թե բառեր կաճեն այգում

«Հանելուկ ստեղծելիս ի՞նչն է գործի դրվում` տրամաբանությո՞ւնը, թե երևակայությունը»: Սա էլ իմ վերջին հարց-հանելուկը Տաթևիկին: Քո ծննդյան օրը, Տաթևիկ, մի գաղտնիք բանամ, որ ինձ օգնել է գտնել Ռոդարին: Պահմտոցի խաղը, որ Շուշկին շատ է սիրում, կապված է հանելուկների նկատմամբ նույն հակումով` նոր կորած էի, իսկ այժմ կամ: Ես արդեն չկայի, պարզվեց` ահա, այստեղ եմ: Նման «կանխորոշված» վտանգ հաղթահարելու շնորհիվ Շուշանիկի մեջ ամրանում է իր նկատմամբ վստահությունը, աճելու հատկությունը, լինելիության երջանկությունը:

Իմ Հանելուկ-Շուշանիկին, իմ Ձնծաղիկ-Տաթևիկին… թաքնված հայրիկ.

Գաղտնիք է` հանելուկի նման,
Անվերջ է` թվերի աշխարհի պես,
Զրնգուն է, ինչպես մի երգ
Ու հայտնվում, կարծես,
Պահմտոցի խաղում…
Նրա անունն է` Շուշանիկ Բլեյան

11.03.2001թ. մարտին հայտնվում է ձնծաղիկը, ու ծնվում է Տաթևիկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տանկերն ինձ հանգիստ չեն տալիս…

Առաջաբանի փոխարեն Ժամանակակից հայաստանցու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները լիբերալ-դեմոկրատական Հայաստանի էությունը, իմաստն ու պետական կառավարման կոչումը պիտի լինեին: Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները բոլոր մակարդակներում կոչված են, իսկ պետական բոլոր պաշտոնյաները

Նամակներ կալանատնից. 2.07.2000

Ո՞ր թիվն է, տարվա ո՞ր ամիսը, ո՞ր օրն ամսվա… Կոմիսիոն Կարոյին բերել են թիվ 39 խուց, դարձել է իմ լավ հարևանը Սարգիս Փաթաթյանը: Համառ մարդ է. վերջը մի լավ միջնորդություն

Տաթևիկ, Լիլիթիկ ու Շուշանիկ ջանիկներ

Կենսախնդությունը, աշխուժությունը, ակտիվությունը ոչ միայն չպիտի կորցնեք, այլև` ավելացնեք: Ձեր տարիքում (ասենք` հետո էլ) արևի նման է պետք աշխարհին նայել: Սա է Ձեր ժամանակը, ապրելու ժամանակը. էլ աշխարհ հո չենք