Պարզվեց` Դավիթ Բլեյանը նախօրեին ոչ միայն շշմեցրել է իր խմբի կուկուներին, այլև պարտեզից անցել դպրոց ու խանգարել… ոչ ավել, ոչ պակաս, չորրորդ-հինգերորդ դասարանցիների բնականոն գործունեությունը: Խայտառակություն: Մենք զրուցեցինք, և Դավիթը պնդեց, որ ես օրը սկսեմ Դպրոց-պարտեզում, իր խմբում, որ ինքը համոզի-ցուցադրի իր շտկված օրինավորությունը…
— Պա՛պ, արի տե՛ս, որ փոխվել եմ…
Գնացինք, առյուծ տղաս մտավ խումբ և գրկեց-խժռեց խմբի Վարդուհուն (Վարդուշիկին).
— Մինչև… Անուլիկը կգա, պապ…
Ես հասցրեցի Դպրոց-պարտեզի դասարան-կաբինետներից տեղափոխել «անհայտություն» ամենավատ գրատախտակը՝ չորրորդ-հինգերորդ դասարանցիների մեծ մարկերովը, իսկ Բաբկեն Փաշինյանի հետ պայմանավորվեցինք սկսել մաթեմատիկայի ուսուցում՝ առանց գրատախտակի… Չորրորդ-հինգերորդ դասարանցի յուրաքանչյուր սովորող ունի՞ թվային անհատական գործիք, բլոգ, մեդիահմու՞տ է… Բաբկենի թվային տեխնոլոգիական պատրաստությունը բավարար է ոչ միայն այս նախագիծն իրագործելու, այլև կրթահամալիրով մեկ իր գործընկերներին օգտակար լինելու: Խնդիրը, ախր, այնքան ընդունելի է, մաթեմատիկայի պարապմունքներին՝ դպրոցում թե տանը, հանրային ամենալայն աջակցությամբ, սովորողի անհատական-խմբային առավելագույն ինքնուրույն գործունեությամբ նպաստել ուսումնական կարողությունների ձևավորմանը. գործունեության այսպիսի կազմակերպմամբ գրատախտակի պահանջը  կառաջանա՞: Երբ կառաջանա, կխոսենք: Հետո, երբ իմ ու Բաբկենի այս պայմանավորվածության մասին պատմում էի մանկավարժության լաբորատորիայի ղեկավարին և «Դպիր»-ի խմբագրին, Սուսան Մարկոսյանը որոշեց հոդված պատվիրել Բաբկենին՝ «Ուսուցում առանց գրատախտակի. տեխնոլոգիական հանրակրթության իմ փորձը»:

Փետրվարյան գարուն է Գեղարվեստի տանիքում:

Հիմնական դպրոցի Մարկի, Մանեի, Ֆլորայի մայրիկի՝ Անահիտ Ասատրյանի հրապարակումը «Պարտեզ» ամսագրում կարդում ես, ու ապրելդ գալիս է. «Կրթական միջավայրը տեղափոխվել էր մեր բնակարան, համակարգողն էլ կրթահամալիրի դասավանդողներն էին: …. Երեխաներս իրար էին փոխանցում իրենց իմացածն ու կարողացածը, սովորեցնում էին մեզ՝ մեծերիս…»: Սա ծնողական հայացքն է 2016-ի առցանց ուսուցման հունվարին… Կարո՞ղ է այս իսկական ընտանեկան կրթության միջավայրը չլքել մեծ թվով սեբաստացիների, որտեղ էլ որ լինեն՝ շնորհիվ ընտանեկան ամենամսյա, ամենշաբաթյա ֆլեշմոբների… Կարո՞ղ են միասին խնդիր լուծելը, փորձ և ուսումնասիրություն կատարելը, կարճատև նախագծեր իրականացնելը դառնալ նախընտրելի-հետաքրքիր գործունեություն, այնքան, որ անջատես հեռուստացույցը, կտրվես առօրյայից՝ հանուն նոր ընտանեկան ինտելեկտուալ-հոգևոր առօրյայի… Սա պատվերի լայն-անսպառ դաշտ է բացում հետազոտող ուսուցչի համար… Ֆլեշմոբային առաջադրանքներն իսկական, արժանի, համապատասխան հետազոտական գործունեություն են:

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին կրթահամալիրում էր:

Դուք գիտե՞ք, որ մեր բնասերի դպրոցում մեր խորհրդանիշ Ռոքսին ունեցավ իր ցեղական զուգընկերը՝ սև, լաբրոդոր ցեղատեսակի, Մայկի անունով… Մեր կենդանաբան-կենդանասեր Քաջիկը երջանկությունից ճառագում է… Ըստ Քաջիկի` Խորենի, Լուսինեի  նվիրաբերածը միլիոն չէ, միլիարդ արժե…  Քաջիկը, Խորենը, Լուսինե Աբրահամյանը վճռական են տարածաշրջանի լավագույն բնասերի դպրոցը ստեղծելու գործում…

Օրվա վերջում, երբ հեծանվով երկրորդ շրջապտույտն էի կատարում կրթահամալիրում,  դռնեդուռ մասնակցում-ստուգում-աջակցում էի մեր երգչախմբային-համույթային գործունեությանը… Երաժշտական լաբորատորիան ինձ տխրեցրեց…Սպասենք մարտի 18-ի բացօթյա ռոք-համերգին, որին՝ որպես լաբորատորիայի գործունեության հանրային գնահատողներ, հրավիրելու եմ հայտնի երաժիշտների: Իսկ մաեստրո Թոփիկյանի «Սեբաստացիներ» երգչախմբի փորձն ինձ այնքա՜ն ոգևորեց, որ ես հենց հիմա ընդունում եմ Արմինե Թոփչյանի` երգչախմբի ավագի առաջարկը՝ մարտի 19-ին Արտաշատի, Խոր Վիրապի եկեղեցիներում երգելու…

Մարինե Մկրտչյանի մանկական երգչախումբը կներկայացնի՞ իր 2016-ի համերգային ծրագիրը… Սիրելի Լուիզա Քեշիշյանին ու պատանեկան երգչախմբով մտահոգներին առաջարկում եմ քննարկում. ես անհանգստացած եմ…

5-6 տարեկանների փետրվարիկ նախագծի ամփոփումն է Մարմարյա սրահում:

Ի՜նչ լավ է, որ կա իմ բլոգը, մեդիան՝ իր գործիքներով-ալիքներով-եթերներով-սպասարկողներով-շահառուներով-օգտատերերով. միշտ հրապարակային է հանրային թե կրթահամալիրային գործունեությունը… Ահա, 1in.am-ի նախաձեռնությամբ-հետևողականությամբ կարողացա, կարծում եմ,  պարզ-շիտակ-ամբողջական իմ վերաբերմունքն արտահայտել սահմանադրական հանրաքվեից հետո ստեղծված վիճակի, ՀՀԿ-ՀՀԴ քաղաքական համաձայնագրի, նրա կրթական բաղկացուցչի՝ ԿԳՆ նախարարի փոփոխության մասին՝ Ազգային ժողովի 2017թ. ընտրության հետ կապով, կառավարման խորհրդարանային համակարգի անցումով պայմանավորված… Ում հետաքրքիր է՝ համեցե՛ք, տրամադրեք տասներեք րոպեն՝ իմ ու 1in.am-ի լրագրող Արթուր Հովհաննիսյանի զրույցը լսելու համար… Ի դեպ, ես հարցերին չեմ պատասխանում, ես փորձում եմ շրջանառվող հարցերի շուրջ խոսել երիտասարդ լրագրողի հետ: Իմը զրույցն է:

5-6 տարեկանների մարզատոն-էստաֆետային խաղեր Մայր դպրոցի մարզադահլիճում:

Ընթերցարան

Ստուգատեսների պաշտոնական բացում-մեդիաուրբաթ:
Լիլիթ Բլեյան: Տիեզերք Bend:

[embedplusvideo height=”200″ width=”320″ editlink=”http://bit.ly/1QhYwMw” standard=”http://www.youtube.com/v/Wn1gik7UFU8?fs=1″ vars=”ytid=Wn1gik7UFU8&width=360&height=250&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep1477″ /]  [embedplusvideo height=”200″ width=”320″ editlink=”http://bit.ly/1oEsU97″ standard=”http://www.youtube.com/v/aGLr0gHiKX4?fs=1″ vars=”ytid=aGLr0gHiKX4&width=360&height=250&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep7808″ /]

Լուսանկարների-տեսանյութերի հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 595

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ բաժանող պատերը բուսնում են Հայաստանում, ինչպես խոտը՝ հորդառատ անձրևից հետո…

Եթե մինչ այս չեք կարդացել իմ օրվա 433 գրերից ոչ մեկը՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից, դժվար կլինի հիմա անգամ թերթել օրագիրը… Ինչպե՞ս ընտրեք՝ ինչ կարդալ, ինչ հերթականությամբ. հո չե՞ք դնելու

Աշնան քամու բերանն ընկած տերևի պե՞ս…

Սեբաստացու այս օրերը, Թբիլիսիից նախագծային խմբով վերադառնալուն պես, դեպի նոյեմբերի 18՝ համայնքային տոն, նոյեմբերի 13-17-ի յուրաքանչյուր օրը, որքան քամին ուժեղ՝ աշունը խորն ու գունեղ, իմն է. իմն է ուշ աշունը։

Նոր ու մաքուր էջից․․․ շարունակում եմ

Հիմա, երբ քաշքշուկն ավարտվեց, ու իմ թոշակային քարտին նստեց պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքով որոշված՝ 1990-1995թթ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի իմ կենսաթոշակը (իմ դեպքում՝ ամսական 165 հազար դրամ.