Ամենաանտեղին պատմական իրադարձությունների զուգահեռներն են… Այս օրերին Եվրոնյուզի, աշխարհի շատ ԶԼՄ-ների կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Օլանդն է՝ Փարիզի արտակարգ դրության ինչ-ինչ տարեթվերով, Քյոլնի ոստիկանապետի պաշտոնակատարը՝ ինչ-ինչ պաշտոնական արձագանքներով… Սրանցից միայն մի նախաձեռնություն ինձ ոգևորեց՝ Փարիզի (Ֆրանսիայի) բոլոր մզկիթներն իսլամական հոգևոր դասի նախաձեռնությամբ բացել են իրենց դռները՝ համեցե՛ք, հարգանքով Մուհամեդ Մարգարեի (հավատքի) նկատմամբ, և ճանաչեք, գոնե, հիմա երկու միլիարդ մարդու դավանանք, գտե՛ք փոխադարձ հանդուրժողականության, հարգանքի և ներդաշնակության եզրեր… Մեր աչքի առաջ նույն օրը Լիբիայում երկու ահաբեկչական ակտ է իրականացվում՝ հավասարազոր, գոնե, 2015-ի փարիզյան բոլոր իրադարձություններին, մեր աչքի առաջ ու բոլորիս թողտվությամբ, տեղեկատվական իրազեկման պայմաններում ցեղասպանություն-բռնագաղթ-հումանիտար աղետ է (տասնյակ ու տասնյակ հազարների սովահարություն) սկզբում Իրաքում, հետո՝ Լիբիայում, հիմա՝ Սիրիայում… իսկ Աֆղանստանի և Ուկրաինայի Դոնեցկ-Դոնբասի մասին, թվում է, մոռացե՞լ ենք… Եվրոմիության պետություններում ապրող մարդկանց «ուրի՞շ մեր է բերել» (մայրս էր գործածում), Աստծու անեծքը բոլոր հզորների գլխին՝ առանց բացառության՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան, բայց հասարակություևնները, ժողովուրդները պիտի՞ պարտադրեն իրենց իշխանություններին կանգնեցնել արդեն… քանի՜ տարի թափ հավաքող մեկը մյուսից զարհուրելի ցեղասպանությունները… Ցեղասպանությունների շքերթ է, ահա:

Ես, գիտեք, ուշ, շատ ուշ եմ հիվանդանում, անկողնային ռեժիմի անցնում… Արդեն երկու օր է, ինձ խոցել են… Նախորդ օրը` Սուրբ Երրորդությունում զորակոչիկ նորեկները 2016-ի, երեկ առտու, երբ, թվում է, ոտի եմ կանգնում, այս տեղեկույթը… գոնե մտորման համար… Ես գիտեմ՝ ում է ուղղված ներհայաստանյան այսօրվա թիվ մեկ հարցը՝ քաղաքացիական կոչվող հասարակությանը, որին ՀՀ օրենքով տրված է նման վերահսկողական գործառույթ… Ինչո՞ւ պաշտոնյաների, մեծահարուստների երեխաներն առաջին գծում չեն, ինչու նրանցից ոչ ոք այսքան տարում չվիրավորվեց… չհերոսացավ մարտի դաշտում առաջին գծում…

Դավթի և Նազենի կրտսերի կիրակնօրյա ստեղծական աշխատանքը:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Ինչո՞ւ մեծ խումբ պաշտոնյաների կարելի է ՀՀ օրենքով ստիպել եկամուտների ամենամյա հայտարարագիր ներկայացնել, իսկ ասենք, նույն կարգով իրենց, իրենց որդիների ու մերձավոր հարազատների ծառայության մասին՝ ոչ… Զորակոչային հավաքակայանում զորամասի ընտրության՝ իրականացվող վիճակահանությունը, մեղմ ասած համոզիչ չէ… Այդ թափանցիկ գլանի միջից բացակայում են մեծ թվով հայտնի մարդկանց` զորակոչի ենթակա տղաներ… Նույնը վերաբերում է հայտնի մարդկանց զավակներին: Խոսքը վերաբերում է նաև նույն`  պաշտոնյաների, հայտնիների զավակների մասին քննական, հետագայում մասնագիտական կրթության տեղեկություններին:

Դադար առեք. կիրակի է, զբաղվեք աստվածաստեղծ կյանքի իրավունքներով… Մարդու ապրելու իրավունքը, դրա ապահովումը կարծես թողել ենք Մուհամեդին ու Քրիստոսին, իսկ մեզ մնում են լոկալ վայելքնե՞րը… մինչև ռումբը, նշանառուն, որևէ ձևով մեզ կհասնի…

Տաթև Աբրահամյանի Հայաստանը…
Տաթևի ֆոտոարխիվից:

«Յուրաքանչյուր ուսանող, յուրաքանչյուր գիտնական և մանավանդ յուրաքանաչյուր ուսուցիչ, պետք է ընթերցի այս գրավիչ գիրքը»… Ես կավելացնեմ՝ յուրաքանչյուր ծնող՝ որևէ կարգավիճակով… Խոսքն այս անգամ մաթեմատիկոս-մանկավարժ Ջորջ Փոյայի ամենահայտնի գրքերից մեկի մասին է`  «Ինչպե՞ս խնդիր լուծել»: Ե՛վ առցանց ուսուցմամբ կրթահամալիրային ճամբարը, և՛ երկու շաբաթ հետո մեկնարկող «Հանրակրթական Դիջիթեք 2016»-ը, դատարկ զբաղմունք կլինեն, եթե այս օրերին գիտնական-հանրային գործիչներ Ջանի Ռոդարիի, Մարիա Մոնթեսորիի, Ջոն Դյուիի, Ֆրենեի կոթողային աշխատությունները կրկին չհայտնվեն «Դպիր» էլեկտրոնային ամսագրից, հեղինակային, կրթական մանկավարժական աշխատողի էկրանին… Իսկ Սուսան Մարկոսյանի ուղարկած այս դպրոցի մոդելը հարազատ է նոր դպրոցի` և ՛ ֆիզիկական, և՛ մեդիաաշխարհով մեկ յուրաքանչյուր ջատագովի, առավել ևս հեղինակային, մանկավարժական հավաքակազմի կողմից կրթահամալիրի բանգլադեշում ստեղծվող և՛ ֆիզիկական, և՛ մեդիամիջավայրում…. Գտե՛ք գոնե մեկ տարբերություն մեր  ու ֆինլանդական այս դպրոցի մոդելի միջև և վերածե՛ք այն 2016-ի ուսումնական նախագծի, ինչպես մանկավարժական լաբորատորիան է առաջարկում… Եվ մեկ-երկու տարում այդ տարբերությունն էլ կջնջվի… Ափսոս, որ մենք կորցրել ենք մեր հավաքական 25-30 տարվա աշխատանքի արժևորման զգացումը, ու մնացել է սոսկ ինքնահիացումը:

Այսօրվա մայրամուտը մեր Բանգլադեշում: 
Լուսանկարները` Արփի Սահակյանի: 

Օրագրի ընթերցարանը` առանց մենկաբանության

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծով մարդկանցով ծով գործ անելու ժամանակը

Ես այդպես էլ չինքնահաղթահարվեցի՝ երեկ երեկոյան որևէ ժամի Հանրապետության հրապարակի պարմանի-ծովի առաջ կանգնելու համար… Իսկ ծովը… մեծ է… ուրիշ կերպ, քան Հեմինգուեյի ծերունին հայտնի, թե Էքզյուպերի օդաչուն հանճարեղ չես ասի…

Իմ գիրը… ամենօրյա հերթականը, աղոթքի ձև է…

Նորօրյա աղոթքն իմ… Արթնացել ու պատմում եմ, առանց ճիգի, չեմ էլ ջանում խոսքի մշակման վրա… Առաջ ջանում էի, ու խոսքս էլ որպես մշակույթ երևի ստացվում էր: Սևակն ասում էր՝ լավ

Ամենակարևոր լուրը

Մեր գործընկերոջ՝  Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի զանգն ամենասպասվածն էր՝ Արմինե Թոփչյանի ու ընկերների «Բանգլադեշն անիվների վրա» նախագծի իրագործման հաջորդ քայլի համար. մենք պիտի