«Մշակութային հեղափոխության 2015-ի ստնտուները. կրթական և տեղեկատվական գլխավոր տեխնոլոգներ» հրապարակումից

2015թ.-ի ամենախոսուն գիրքը:

Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» հրապարակումը շատ տպավորվեց. իմ օրագրում անդրադարձել եմ։ Հրանտ Դինքի գոյությունը պոլսահայությանը ազնվականության ապացույց է, հեռանկար է հաղորդում։ Ես կարող էի այս գիրքը ավելի շուտ կարդալ. ինչ լավ է, որ եղավ այս տարի։ Դինքի աջակցության կարիքը ես ունեի։

Ավետիք Իսահակյանի 140-ամյակն էր, և մեր ուսուցիչ-սովորողները իրենց ուսումնական նախագծերով աջակցեցին իմ պարտքը հատուցելու. ես հիմա ունեմ իմ Իսահակյանը ամբողջական։ Ի՜նչ լավ է, որ մենք այսպիսի Վարպետ ունենք՝ համարյա իմ ժամանակներում ապրած։

2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը:

Ֆիլմերը ես դիտում եմ պատահական, երբ իմ աշխատանքային գիշերում հախուռն անցնում եմ թվային TV-ով՝ նայելով մեկի վերջից, մեկի սկզբից։ Իսկ ֆիլմն ամբողջությամբ նայում եմ մեր սովորողների թելադրանքով։ Դու գեղարվեստական չես ասում, չէ՞, և լավ է, ունեմ ազատություն։ Ալեքսանդր Թամանյանի մասին ֆիլմը այն քիչ ֆիլմերից է, որ երկու անգամ նայեցի։ Որքան էլ ունեմ Թամանյանի պաշտամունքի հասնող ակնածանք նրա ու իր գործի նկատմամբ, բայց այսքա՞ն ամբողջական ու եզակի…

2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:

Քաղաքականացող փողոցը՝  մեդիա և հրապարակ բռնած, ինձ համար նոր, անծանոթ ու սիրելի երիտասարդ դեմքերով, խոսքով, կյանքով… Ուզում եմ հավատալ՝ ազնվությամբ, սխալվելու, այդ սխալներով անհատական կենսափորձ ձեռքբերելու իրավունքով-հնարավորությամբ։

2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը:

Արվարձան-բնակավայրը՝ որպես մշակույթ, դրա գիտակցումը, կյանքը, կենցաղը, աշխատանքը՝ որպես մշակույթ։ Դրա ցցուն դրսևորումը «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի ծնունդն է ու ընթացքը 2015-ին… համեցիր մեր կրթական պարտեզ։

2015թ-ի  մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը:

Ո՜ւֆ… մարդ էլ ձեզ կչարացնի՞՝ մի բան առանձնացնելով, հատկապես անընդգրկելի-անհասանելի մեդիագրի գոյության պայմաններում։ Մյուսներին հանգիստ թողնենք, քո հրապարակումներն էլ քիչ չեն. օրինակ՝ «Ղալաթը խաղաղությանը չծառայելն է, ղալաթը Թումանյան չկարդալն է»։

Մի՛ մոռացիր, ես իմ աշխարհն ունեմ՝ mskh.am-ը, որտեղ հրապարակախոսության հարյուրավոր նմուշներ կան մեր սեբաստացի սովորողների, ուսուցիչների բլոգներից. հետևո՞ւմ ես մեր mskh.am-ին… Իմ օրագրում հարյուրավոր անդրադարձներ կան։ Այս մեկն էլ քեզ ամանորյա նվեր՝ «Փորձությունները մեր պարգևներն են»։

2015թ-ի ամենասուր հումորը:

Իմ նշանավոր ծիծաղը չես մոռացել… Չեմ կորցրել, բայց ավելի վատ եմ մտապահում։ Դրա փոխարեն պատմող ընկերներ ունեմ։ Զանգ ընկերոջը… Քանի որ քաղաքական անեկդոտը այո-ոչ-ի արանքում չի ամրակայվել, բառացի փոխանցեմ առօրյա, սեղանային իր պատմածը.
Մի արծիվ թռչունների մոտ գլուխ է գովում.
— Իրիկունն էնքան եմ խմել, որ ոտով եմ տուն գնացել…

Ձմեռ պապի, ախր…  (շարունակել  տեքստը)
… ախր, մեր Դավիթ Բլեյանը, որի 4 տարին երկար ու հիմնավոր նշեցինք,  իրենից փոքր ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր…

Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը:

Նյութը ամբողջությամբ` tert.am-ում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

3 անգամ կարելի էր լուծել խնդիրը…

… ամենավտանգավոր հարցում չի կարելի խաբել։ Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Աշոտ Բլեյանն է։ Նա անդրադարձել է Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, խոսել ղարաբաղյան հակամարտության, ադրբեջանցիների և թուրքերի հետ

Երբ անընդհատ խոսում են Հայաստանում ռուսերենը խորացնելու մասին, դա նշանակում է՝ մեր ինքնիշխանությունը խոցված է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը

Չպետք է հորթի խանդավառվությամբ տարվենք… Քոչարյանի կալանավորումը կարող է առաջացնել ներքին և արտաքին մարտահրավերներ…

1in.am-ի հուլիսի 26-ի երեկոյան ուղիղ եթերում Արման Բաբաջանյանի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։