Գործն էլ մեզ միավորող, Աստծու ճարտարապետությամբ շինարարական է. մենք Բանգլադեշի մեր աշխարհով, բնակելի մի թաղամասում ստեղծում ենք կրթական պարտեզ, մերը, որպես օրինակ,  պիլոտ, որ, խնդրեմ, դառնա ձերը, որ գործը շարունակվի… նստել չկա: Շարժվեցինք: Նոր տարի 2016-ը գալիս է, բայց այնքա՜ն կիսատ-թերի բան կա, որ պիտի անցնող տարում արվի, հենց այսօր, այս շաբաթ, այս ամիս, որ բավարար լինի, որ Նոր տարի լինի 2016-ը՝ կրթական պարտեզի մեր առաջին տարին: Նոր տարին՝ կրթական պարտեզում… Նվե՜ր: Ի՜նչ լավ է, որ մարդու հավատարմությունն ինքն իրեն, իր էկոլոգիական անաղարտությունն այսպիսի ակնհայտ-վճիտ դրսևորում է ունենում…

Դավիթ Բլեյանի չորս տարեկանի ստուգատեսի 2-րդ օրը։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Դավիթ Բլեյանն արթնացավ քնից «ուզում եմ երգ լսեմ» պահանջով… Արթուր Շահնազարյան, հիացիր, Դավիթը լսել չի ուզում «Արև-արևի» ոչ մի այլ տարբերակ-mix, բացի Տաթև Ստեփանյանի խմբի մաքուր կատարումից։ Ինչպես մեր Արեգ Տոնոյանի «Ես և արևը» այս նկարաշարը ու… Իմ օրը սկսվեց նորից մեդիտացիայով։

  • Ի՜նչ լավ ընկերություն են անում, թվում է, իրարից այնքան տարբեր Նելլի Փիլոյանն ու Սյուզի Մարգարյանը… Ընկերություն, որ ուժ է տալիս աղջկական հմայքով Էջմիածնում անծանոթ մեծ դահլիճ ու բեմ նվաճելու… «Գեղարվեստը կրթահամալիրում» համերգ-նախագիծը 2015-ի ամենալսելի կանչը թող լինի… մինչև Ամանորի ղողանջի զանգերը…
  • Ի՜նչ լավ է, որ այսքան հետևողական ենք երաժշտական գործունեության, ծառայության մեջ… Երեկ տեսա երաժշտական գործիքների վերականգնման-նորոգման պատրաստման մեր նոր արհեստանոցը… Երկու նորամո՞ւտ՝ արհեստանոց և Մերի Առաքելյանի՝ «Ֆիլհարմոնիա կրթական պարտեզում» նախագիծը:
  • Այոˊ, Միջին դպրոց, այոˊ, Հերմինե Անտոնյան, ես «Ամենախելացին» տիպի (հիշողության-անգիրի վրա կառուցված) խաղերի սիրահար չեմ… Ի՜նչ լավ է, որ հեղինակային ծրագիրը՝ իր ընտանեկան ֆլեշմոբերով, տո հենց «Մարզելու ենք ուղեղը» նոր խաղով, մեծ թվով մարդկանց, ուսուցիչների համար իրական ընտրություն է առաջարկում: Առա՜ջ…
  • Անտուան, այո, բայց Մելքոնյան, մեր Ավագ դպրոցի իններորդցի, որ իր նշանավոր անվանակցի հայացքն ու զգացմունքները փոխանցել է «Աչքերը ներաշխարհ տանող դռներ են» մտքերով… Անտուանը հրավիրում է Լիլի Կարապետյանի «Լեգենդար էմոցիաների նոտաները» խորագրով գոբելենների ցուցահանդեսին, Մոսկվա կինոթատրոնում, 2015թ. դեկտեմբերի 20-23-ին…

Եվ թեթև, բարձր ճախրելով, այսպես… դեպի վեր, իհարկե, դեպի գեղարվեստ… թե չէ, ծանոթ-անծանոթ, իննսունութ աստիճան… տեղ չես հասնի, կամ անեծքդ էլ հետը կլինի… Սլացեք նոր փոխադրամիջոցով բանգլադեշյան, որ կոչվում է կրթական պարտեզի աստիճաններ, դեպի Մայր դպրոց: Սրա այլընտրանքը ո՞րն է, շարժասանդո՞ւղք… Մենք հեղինակում ենք բետոնե սանդուղքը՝ որպես մարմնամարզական վարժասարք, ու սկսում ենք այն ներառել կրթական պարտեզում՝ հիգիենիկ, անվտանգ ու հետաքրքիր միջավայրում՝ դարձնելով այն ուսումնական-օգտակար՝ բոլոր տարիքի մարդկանց համար… Բրավո՜, տղաներ ու Սոնա Փափազյան:

Ինչպե՞ս պատրաստել-ուտել՝ կրթահամալիրի տնօրենին ի տես ու մենակ-մենակ, որ դեռ բկներին էլ չկանգնի՞… Այսպիսի նախագծերը մեզանում հեռանկար կունենա՞ն, հին տարում թող մնան…

«Հայաստանի դպրոցները» նախագծից. Արարատ գյուղ, Վազգեն Սարգսյանի անվան դպրոց։ Լուսանկարները՝ Ալլա Սահակյանի։ 

Դժվար կհիշեմ, թե այլ՝ ոչ սեբաստացիական ընտանեկան-դասարանային-կրթահամալիրային-անհատական ռադիոհաղորդում հինգ րոպե հիսունհինգ վայրկյան տևողությամբ երբ եմ լսել՝ սկզբից մինչև վերջ… Մեր ընտանիքի լավ բարեկամ Յուրի Դանիելյանի «Նեպենտես»-ն ինձ որսաց… Շնորհակալ եմ: Հիշեցի Արմինեի սան Յուրայի «Անխելք մարդը» անիմացիոն ֆիլմ-ռադիոբեմականացումը մեր ձայնագրման սրահում… Լսենք միասին. Յուրան հիմա Միջին դպրոցի յոթերորդ դասարանում է, ինքնուրույն ուսումնական ռադիոյի հեղինակ: Հեղինակային կրթական ծրագիրը պոզով-պոչով չի լինում, այսպես է լինում, երբ մարդը բոլոր տարիքներում ստեղծում-ապրում է իր կյանքը… Եվ 2016-ի Դիջիթեքը հանրակրթական, որպես ստուգատես, այսպիսի հեղինակների՝ տարատարիք սովորող, ուսուցիչ, ծնող, նախագծերով խմբային, անհատական ու ընտանեկան բազմակապ ներառական հանդիպման-ներկայացման հարթակ կդառնա՞: Այսպես է, հեղինակային ծրագրերի հարգելի մանկավարժական լաբորատորիա:

«Մեր այլընտրանքային հեղինակային մանկավարժության փորձը աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու նպատակով նոր մասնագիտական բլոգ եմ բացել»,- տեղեկացնում է Յուրա Գանջալյանը։ Նոր նախաձեռնություն Սեբաստացի աշխարհում: Ողջո՛ւյն:

Միքայել Կամենդատյանը համոզում է. «Ուզում ենք շարունակել «Իսկ դու գիտե՞ս» հաղորդումների շարքը, որը անցյալ տարի էինք դեռ սկսել ընկեր Մարթայի հետ: Հաղորդման համար լավ մեկնարկ կլինի Բանգլադեշյան նոր նախագիծը: Ուրբաթ օրվա հանդիպում-քննարկումից հետո շատ եմ ոգևորվել և ուզում եմ՝ բոլորն իմանան, թե ինչ նախագիծ է ծնունդ առել մեր կրթահամալիրում, որը դառնալու է ամբողջ համայնքի համար կարևորագույն նախագծերից մեկը: Հաղորդման առաջին հյուրն էլ, ուզում եմ, լինեք Դուք, որ մարդիկ հասկանան, թե որն է իրական կրթությունը»: Միքայել ջան, սեբաստացիներ բոլոր տարիքների, 2015թ. ավարտը պիտի խթանի բոլոր նախատեսված-չարված, ինքնաբուխ առաջացող նախագծերի մեկնարկը: Նոր տարվա վրա շատ բեռ մի թողեք, հին տարուց առավելագույնը տանենք, մեկ է՝ գնացող է, որ Նոր տարին շնորհավոր լինի:

Մանավանդ որ, տեսեք, գործող կրթական պարտեզ ունենք, որի բնակիչ-պարտիզպան Մերի Առաքելյանը իր ընկերների հետ նոր «Ֆիլհարմոնիա կրթական պարտեզում» համերգաշարի նախաձեռնությամբ է հանդես գալիս պարտեզի բոլոր բնակիչների և շահառուների համար: Ասենք շնորհավոր և մեր գործուն մասնակցությամբ լինենք մեր ֆիլհարմոնիայում:

Ամանորի պատրաստություն Գեղարվեստի կենտրոնում։
Լուսանկարները՝ Լուսինե Օհանյանի։ 

Օրվա քաղաքականը

  • Այնպես չէ, որ հանրաքվեի արդյունքում փակվել է Հայաստանը, և նրա վրա սև բախտ է կախվել… Սա մեր Նիկոլ Փաշինյանի արձագանք-հարցազրույցի ուղերձն է… Ես երբեք օրագրի ընթերցողին չեմ առաջարկում կարդալ տեքստեր, որոնք ինքս ուշադիր քննական մինչև վերջ չեմ ընկալում… Աղմուկի ընդհատումը, դադարը, Նիկոլը ճիշտ է օգտագործում: Օգտակար է լսելը:
  • Մեր հարազատ Դալայ լաման հոգևոր առաջնորդի դիրքերից առաջարկում է հաղթել «Իսլամական պետության» (ԴԱԻՇ-ի) ահաբեկիչներին «երկխոսության միջոցով», քանի որ «իսլամը խաղաղ կրոն է»: Մյուսը ո՞րն է, որին այսպես թե այնպես լծվել են բոլորը՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, իսլամը ոչնչացնել-արմատախիլ անե՞լն է, 1,6 մլրդ մարդու հավատափոխ անե՞լը… Սեռափոխման նմա՞ն: Իտալական “La Stampa” թերթի այս հարցազրույցն ամբողջությամբ կկարողանան կարդալ միայն նրանք, ովքեր իտալերեն գիտեն:
  • Հատկապես, որ գոյություն ունեն այլ ահաբեկչական խմբավորումներ ևս, որոնք նպատակ ունեն վնասելու-վերացնելու Ամերիկան… Այս պայմաններում ի՞նչ արժեք-նշանակություն է ստանում ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկի՝ Աբու Նաբիլայի մահը, հռետորական է հնչում: Սա է կարողանում անել ԱՄՆ-ն այսօր:

Ֆոտոխմբագիր՝ Լուսինե Օհանյան
# 519

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սևի-սպիտակի խառնարան Երուսաղեմը…

Պատմել եմ, չէ՞, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում համաձանության-ավանդույթի ուժով տնօրինում են Երուսաղեմի հայոց, լատին և հույն պատրիարքարանները։ Հաստատված-հայտնի ժամանակացույցով-կարգով փակվում-բացվում են տաճարի դռները, սահմանափակվում-կարգավորվում հավատացյալների-ուխտավորների հոսքեր-մուտքեր… Մի տաճարում, որտեղ մեծ

Ինչ է մնում, երբ մոռացվում է դպրոցում սովորածը

Ալբերտ Էյնշտեյնը սա էր կրթություն անվանում: Եթե համաձայն եք, անցեք առաջ՝ 138-րդ գրին իմ բլոգապատման… — Դավիթ,- ասում եմ,- քնել ես քո անկողնո՞ւմ: — «Անկողին» չեն ասում, «մահճակալ» են ասում,

Ձևը խաղ է անցավոր․․․

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ․․․ Ահա այսպես, տիեզերքի մեծ հոգու հետ, արդեն սովորույթի ուժով, ժամը ութին, երրորդ