«Ավետիք Իսահակյան. բանաստեղծություններ», իրանական պոեզիայի` Մարիետ Սիմոնյանի և 7-րդ դասարանցիների ներկայացումները, Զահրատը՝ Հասմիկ Թոփչյանի և 8-րդցի ընկերների ներկայացմամբ… Հիմա էլ Նունե Մովսիսյանի ճապոնականն ու Նազելի Տեր-Պետոսյանի հին եգիպտականը… Այսպիսի անսահման գրական աշխարհում են սեբաստացիները: Ոչինչ չի կարող զսպել գեղեցիկի հանդեպ հիացմունքը՝ Մացուո Բասյոյի կյանքն ու թանկաները` մեզ ապացույց, իսկ շնորհիվ «Հայկական կակաչի»` Բասյոն դառավ իմը, քոնը. թող դառնա մեր Բասյոն:

Սև ճյուղի վրա
Ագռավն է կանչում:
Աշնանային երեկո:

  • Նայեցեˊք այս մեկ րոպե քսաներեք վայրկյանանոց տեսանյութը՝ «Դպրոց երկաթգծի կամուրջի տակ». մեզանում կա՞ն այսպիսի նախաձեռնություններ, երբ կրթության գործի կազմակերպիչ է դառնում ամենասովորական մարդը՝ թոշակառու կամ հողագործ, խանութպան… Մի պապիկ էր կարողացել Նոր դպրոցի նախակրթարան գալ, ու քանի՜ ֆիլմ նկարվեց… Ի՞նչ եղավ պապիկի գործի շարունակությունը… Ի՞նչ վիճակում է Նոր դպրոցի բակ-պարտեզը, երբ աշնան ավարտին հաշված ժամեր են մնացել… Իմ ասածն ուղիղ կապ ունի կենսաթոշակի անցած չաշխատող մասնագետների հետ, որ կարող էին դպրոցներում և դպրոցներից դուրս տարբեր կրթական նախաձեռնություններ իրականացնել, իրենց օրը լեցուն դարձնել կամավորական ինչ-ինչ գործերով… Դուք գիտե՞ք այդպիսի դեպքեր, պատմեˊք… Իսկն իմ բլոգի համար կլինի… Ոչ միայն մեծահասակների կրթական (մարդասիրական) նախաձեռնությունների սովի մեջ ենք վերարտադրվում, այլև երեխաների. ինչ տեսնում են, այն էլ սովորո՞ւմ են…

Նոր դպրոցի կինո-ֆոտոգործի սովորող Նարեկ Արշակյանի լուսանկարներից:
Ղեկավար՝ Անի Սարգսյան:

  • Դիմահարդարման ողջ պատմությունը՝ մեկ տեսանյութում
  • Մասուրը՝ բացարձակ առաջատար
    Բացի այս տասը և ավելի պատճառներից (Կարինե Պետրոսյանն ու Անուշ Աղաբաբյանը, էլ չեմ ասում մեր հարս Մարինեն մեկական կավելացնեն), մասրենու թուփն իր ծաղկով էլ, պտուղներով էլ առանձնանում է… Մենք սկսել ենք մասրենու թփերով պատել մեր լանջերը… Բացի արշավախմբային-հայրենագիտական մասրահավաքից ունենանք նաև բանգլադեշյան բերքահավաք… շա՜տ շուտով, միացեˊք մեզ… Էլյան ու Անահիտ Մելքոնյանը թող շարունակեն Քոլեջի ուսանողների հետ այս նախագծի զարգացումը… Իսկ «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիր «Հայկական կակաչ»-ի խմբագիր Նունե Մովսիսյանի կակաչապատման նախագիծն ի՞նչ փուլում է… Բանգլադեշս սպասում է…

Շաբաթ օրը Քոլեջում։
Լուսանկարները՝  Նվարդ Սարգսյանի:

  • Վերոհիշյալ հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է օրական մեկ գլուխ սոխ ուտել:
  • Ինչպես բարձրացնել իմունիտետն ու չհիվանդանալ ձմռանը. ես նախկինում էլ հավանել եմ այս սննդակարգը, ի՜նչ լավ է, որ այն դեղորայքի ազդեցություն ունի:
  • Լսեք՝ ինչ է պատմում օրերս ազգային անվտանգության կողմից վնասազերծված քսաներկուամյա Նելիի հայրը դստեր մասին… Սա Հայաստանն է:
  • Չինացիները քառասուներեք ժամում կամուրջ են կառուցել: Որքա՞ն ժամանակում կարելի էր այսպիսի կամուրջ կառուցել Հայաստանում. եղել է, որ ձգվել է քառասուներեք տարի, նորմալ կհամարվեր քառասուներեք ամիսը՝ երեք ու կես տարին… Իսկ քառասուներեք շաբաթ կամ օր կարող է տևել, ասենք, զինվորական կամուրջը՝ որպես գետանցում… Բայց այսպիսի կամուրջ քառասուներեք ժամո՜ւմ՝ սկի՞զբ է, թե՞ վերջ. վերջ` չինական տեխնոլոգիական հզորության որևէ սահմանի մասին մեր պատկերացումներին: Սա հերթական հաստատումն է չինական աշխարհակալ նվաճումների…

Շախմատի պարապմունք մեդիակենտրոնում:
Լուսանկարները՝ Էրիկ Բաբաջանյանի:

«Ռուս-թուրքական ներկա բախումը անցողիկ երևույթ չէ՝ մոտակա ապագայում այս կամ այն կերպ մնալու է կայուն իրողություն, գուցե նաեւ՝ ծավալվելու է, քանի որ հիմքում ոչ թե պատահական միջադեպ է, այլ շահերի սուր բախում Մերձավոր Արևելքում: Քանի դեռ ռուսները գործում են «թուրքական» տարածքում, Թուրքիան չի կարող անտարբեր մնալ»… Ահա ինչու` օգտակար կլինի «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր Հրանտ Տեր-Աբրահամյանի «Ռուս-թուրքական բախման հիմքերը» խմբագրականի ընթերցումը:

Վերից վար աշուն Գեղարվեստի բակում։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ֆոտոխմբագիր՝ Նվարդ Սարգսյան
#510

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թեժ ուսումնական ամառ կրթահամալիրի Բանգլադեշում…

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Գրկախառնություն` նշանակում է «ես բաց եմ քեզ ընդունելու համար»…

Հանդուրժողականությունը կենտրոնաեվրոպական հայեցակարգ է, բայց մենք մեր սեփական հայեցակարգը պիտի ունենանք: Մեր կովկասյան հայեցակարգը գրկախառնության հայեցակարգն է: Գրկախառնությունը և հանդուրժողականությունը տարբեր բաներ են: Հանդուրժողականությունը պաշտպանական կեցվածք է: Հանդուրժողականությունը նշանակում է՝

Գլուխ դմփող ենք բերել․․․

Facebook-ը ուշադիր է, չի վրիպում․ Մարիամ Բլեյանի և ևս 10 ընկերների ծննդյան օրն է, այդ թվում՝ սենսեյ Հայկուհու՝ ում հետ մենք երկուշաբթի «Գետը քաղաքում» նախագծով կարևոր հանդիպում ունենք։ mskh-եթերում Հայկուհու նախաձեռնությամբ