Այսպիսի վիճակ՝ ցնցում, որ քեզ կտրում է աշխարհից, Դավթից ու գամում կենտրոնի՝ «Եվրոնյուզ»-ի, Փարիզի իրադարձությունների վրա, մեկ էլ ունեցել եմ 2001-ի սեպտեմբերի 11-ին. «Հայկական ժամանակ» օրաթերթում ինձ բռնեց նյույորքյան երկնաքերերի խորտակումը… ինքնաթիռները մխրճվում են նշանավոր Առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ… Դրանից առաջ, 1999-ին, հոկտեմբերի 27-ին, պատմել եմ, Նուբարաշենի կլոր բերդի իմ  խցի հեռուստացույցից, Ա1+-ի լրագրող Լիլիթ Բլեյանը պատմում էր Նաիրի Հունանյանի ահաբեկչության մասին, ԱԺ նիստերի դահլիճում…

Ցնցվա՞ծ է աշխարհը: Հետո՞: Ի՞նչ է լինում, ի՞նչ է փոխվում մեր մեջ, մեր շուրջ… Բոլոր ահաբեկիչներին, բոլոր միջոցներով, բոլորը սկսում են ոչնչացնե՞լ… ու դրսում, ինչ-որ մի տեղ, ահաբեկչություն ծնող կենտրոնում պարտվում, վերանո՞ւմ է ահաբեկիչը՝ զորացնելով մեր մեջ ահաբեկման ամենահաղթ ուժը: Սիրիայի նախագահ Բաշեր Ալ Ասադը դիպուկ արտահայտվեց. «Սիրիայում այսպիսի բաներ ամեն օր են տեղի ունենում…»: Ավելացնեմ՝ Իրաքում, Աֆղանստանում…  մեր հեռուստաէկրանին` ամեն օր:

Չնայած ֆրանսիացիների 81%-ի  անհանգստացած լինելուն, դա նրանց ավելի պաշտպանված չդարձրեց իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորման գործողությունից, որ իշխում է Սիրիայում և Իրաքում…  Independent-ը տպագրել է ԴԱԻՇ-ի սպառնալիքից առավել անհանգստացած երկրների ցուցակը: Հետաքրիր է, որ Սիրիային սահմանակից Թուրքիայում` միայն 35%-ն է մտածում դրա մասին…

Նոյեմբերին էլ լողացող Նոր դպրոցի 4-րդ դասարանցիները:
Լուսանկարները` Գայանե Սարգսյանի: 

Ինչո՞ւ ես հեծանիվը մայթեզրով չեմ վարում, հարցնում են… Ինը պատճառ ունեմ դրա համար, ու թիվ մեկը քայլող հայի առանձնահատկությունն է. հերիք չէ` թսթըս է, չի շտապում (ո՞ւր և ինչո՞ւ շտապի մարդը), նաև անկանխատեսելի է. կկանգնի, կտրուկ աջ թե ձախ կծռի ընթացքը… Ես տառապում եմ նաև, երբ անհեծանիվ հարկադրված եմ քայլել բանուկ փողոցների մարդաշատ մայթերով, ասենք՝ Մաշտոցի պողոտայի կամ Հյուսիսայինի, Տերյանի… Տանջանք: Մեծ Բրիտանիայում շտապող հետիոտնի համար հայտնված այս ճանապարհներն իսկն ինձ համար են մտածել… Իսկ ես տանջվում եմ, քնում-արթնանում Մայր դպրոցի շուրջ հետիոտն անվտանգ, հարմար կածան և հեծանվուղի կառուցելու մտքով… Զուգահեռ, այդպիսի շրջաններ, օղակող դպրոցական շենքերը, կունենան բոլոր դպրոցները… Ե՞րբ… մեր Գնելին հարցրեք. հիմա, անգամ, մեքենաները 3D տպիչով են հավաքում, ո՜ւր մնաց սալիկապատ հետիոտն ուղիները… Դիˊր ու տպիˊ… Ծխելը ժամանակ թողնո՞ւմ է…

Հիմա ես ձեզ տանեմ այլ աշխարհ՝ ճարտարապետական լավագույն շինություններիհեքիաթային գյուղերի, որտեղ ժամանակը, կարծես, կանգ է առել: Միˊ շտապեք կիրակի՝ խոր աշնանը, վայելեˊք, երբ դրսում անվտանգ չէ, տեսեք՝ քամին ի՜նչ ավերածություններ է գործում մեր շուրջ… Ճիշտը Թումանյանն էր՝ երկարակեցության աստվածահաճո կյանքով, իր բանաձևով.
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

Նոր դպրոցը նկարահանման տաղավար:
Լուսանկարները` Նառա Նիկողոսյանի:

Սոխը ճաշակե´ք ու ինձ լսեք՝ ձեր վերականգնված հիշողությամբ, հակառակ դեպքում՝ ի՞նչ օգուտ պիտի ունենաք երկարակյացության ամենաարտառոց գաղտնիքների ընթերցանությունից:

«Ամանոր և Սուրբ ծնունդ» նախագիծը ձեզ հասավ… Քնարիկ Ներսիսյանի նման տոնական-գունեղ կարող է ստացվել մեր Ամանորը… Մեր նոր նկարիչ-ձևավորումների մասնագետ Արեն Շահնազարյանը, որ այդքան էլ նոր չէ, որպես մեր շրջանավարտ, արդեն զբաղվում է տոնական ինտերիեր-էքստերիերով… Ակնհայտ Նոր տարի, որ փողոցով յուրաքանչյուր անցնող ոչ միայն չշփոթի սեբաստացիական շրջակա միջավայրերը, այլև գրավիչ լինի նրա համար, ներս բերի-ուրախացնի նրան… Նոր լուծումներ են պետք՝ այսպիսի, երբ պղպջակն օճառի, տեսեք՝ ինչե~ր է դառնում… Սկսեˊք, ինքներդ սկսեք ձևավորումների նախագծեր, հենց ձեռքներդ անսովոր լուծումներ են ընկնում, ուղարկեք Արենին՝ այս հասցեով: Գունեղ, անսովոր, անկրկնելի Ամանոր պարգևենք իրարու՝ դպրոցում, բնակարանում, փողոցում:

Ընտրությամբ գործունեությունը 4-5-րդ դասարաններում. ռոբոտաշինություն:
Լուսանկարները՝ Հերմինե Անտոնյանի:

Մեր Զառա Առաքելյանին` գեղեցկուհուն, հարսիկին (այսօր մեր բոլորիս սիրո նշանով, մեդիագրադարանի տիրուհի աղջկա նշանդրեքն է… Այսպիսի նվեր Նվեր անունով նույն շենքի չորրորդ հարկի հարևանին…), մրցակից է հայտնվել.  Ճապոնացին 10 վայրկյանում իր iphone-ում մուտքագրում է 50-նիշանի գաղտնաբառը… Զառա, քույր իմ, լսո՞ւմ ես, կարդո՞ւմ ես… Պաչիկնե˜ր, մե˜ծ ու ամենատարած աչքալուսանք բոլորիս…

Ընթերցող կրթահամալիր:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Գևորգյան
#497

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառը բոլորիս  հասունանալու շրջանն է…

Ճամփորդությամբ, լողով, ճամբարով, ընթերցանությամբ… զրույցով… ծիրանով… — Դավի՛թ Բլեյան, ի՞նչ տվեց քեզ ճամփորդությունը, չես պատմում, չես գրում (ծիծաղում է), ի՞նչ եղավ, ի՞նչ տեսար, ի՞նչ փոփոխություն կատարվեց,- հարցնում եմ ես… Հայր

Կարոտս նամակ է՝ ամենապարզ տողերով…

Կարոտս նամակ է՝ ամենապարզ տողերով, Էջերս՝ մտքերից խոնավ: Աշու՛ն, մեզնից ո՞վ է թաց… Մեր թատրոն-լաբորատորիայի հաջորդ՝ Թամի մոնոներկայացման սցենար դարձած չափածոյի՝ Աստղիկ Սարգսյանի տողերն են «Գրանիշից»… Հիմա գանք մեր պատանեկան «Լապտեր» ամսագրին Ավագ դպրոցի. հա՛մ

Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի

Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։ Զրույց «Մեդիալաբ»-ում։