Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ: Այստեղից սկսվում է ամոթի տանջալի գիտակցումը, միլիոն անգամ բանտարկման փաստի վերապրումը: Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես՝ հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես՝ գիշեր է, թե ցերեկ. միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունսմթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…:

Ակսել Բակունց
Աղբյուրը
Լուսանկարի աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գրիգոր Խաչատրյանի մրցանակակիր Աշոտ Բլեյանի հայտարարությունը

20.09.2000 ք. Երևան Արդարադատության և Ներքին գործոց նախարարությունների համակարգում կրթական-լուսավորչական արդյունավետ աշխատանքի համար ես արժանացա Գրիգոր Խաչատրյանի մրցանակի: Իմ կատարած աշխատանքում իր կարևորությամբ, ծավալով ու հրատապությամբ ես առանձնացնում եմ կալանավորների

Նամակներ կալանատնից. 2.07.2000

Ո՞ր թիվն է, տարվա ո՞ր ամիսը, ո՞ր օրն ամսվա… Կոմիսիոն Կարոյին բերել են թիվ 39 խուց, դարձել է իմ լավ հարևանը Սարգիս Փաթաթյանը: Համառ մարդ է. վերջը մի լավ միջնորդություն

Հանելուկ հանելուկներ կամ ամենահանելուկներ Շուշանիկի համար, Տաթևիկի ծննդյան օրվան` որպես տորթ

Ցած իջնելիս ծիծաղում է, բարձրանալիս նա լալիս է Ճերմակ դաշտի վրա սև հետքեր է թողնում նա Հոս պուպուզ, հոն պուպուզ, երդիկից`դուրս Ա-ն ու Բ-ն թառեցին, Ա-ն ընկավ, Բ-ն կորավ, ո՞վ