Առավոտ
Օգոստոսի 27, 2015

Aravot.am-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից կարծիք հարցրեց թիվ 27 դպրոցում՝ տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթի  վերաբերյալ, որի արդյունքում տնօրեն է ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, որը դատապարտվել էր պետությանը խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Պարոն Բլեյանը չցանկացավ մեկնաբանել կատարվածը, ընդամենն ասաց, որ եթե մարդու դատվածությունը մարված է, ու ՊՈԱԿ-ի մասին օրենքը չի արգելում նման մարդուն տնօրեն դառնալ, ուրեմն ամեն ինչ օրենքով է: Մեր դիտարկմանը՝ իսկ ի՞նչ է մտածում երեւույթի բարոյական կողմի մասին, պարոն Բլեյանը ռեպլիկ արեց, թե նման բաների մասին խոսել կարելի է միայն օրենքում համապատասխան փոփոխությունից հետո: Նրա ձեւակերպմամբ. «Այլ հարց է, որ խորհուրդները ձեւական են, ինչպես սովետի ժամանակ, մեզանում չկա ընտրություն, կա ընդամենը նշանակում…Խորհուրդները չեն գործում, բայց դա առանձին թեմա է: Նրանք մի բան են կատարում՝ տնօրենի ընտրությունը ձեւակերպում են որպես ընտրություն, որից էլ դուք դժգոհում եք տվյալ դեպքում»: Աշոտ Բլեյանին հիշեցրինք, որ ժամանակին իր անունն էլ էր նման պատմության հետ կապված: «Դրա համար եմ ասում, որ չեմ մեկնաբանի, որովհետեւ կարող է դա ինձ էլ վերաբերվի, այսինքն՝ ինձ վերաբերվում է, էդ մարդուն չի՞ վերաբերվի: Դա օրենքով է՝ մարդը օրենքով իրավունք ունի՞, թե՞ չունի: Ես ծանոթ չեմ՝ իրեն ինչի համար են մեղադրել: Ինչ վերաբերում է ինձ, բարեբախտաբար, կարողացա ապացուցել, որ իմ հանդեպ քրեականի անվան տակ իրականացվում էր քաղաքական հետապնդում, ու ես ունեցա հասարակության աջակցությունը: Իսկ կոնկրետ թիվ 27 դպրոցի հետ կապված, բան չունեմ ասելու»:

Գոհար Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծրագրերը անընդհատ փոխելը բան չի փոխելու, եթե սովորողը սպառող է մնում

Լրագրողական հետաքննություն Երևանի Ավագ դպրոցներում տիրող վիճակի մասին

Մտքեր արդի հանրակրթության մասին

ո  Հայկական ժամանակ 2005թ. Եթե կշեռքի մի նժարին դնենք երեխայի դպրոցական նստարանին անցկացրած ժամերի, օրերի, ամիսների ու տարիների քանակը, մյուս նժարին՝ այն օգուտը, որ քաղում է երեխան դրանից, ի՞նչ կտեսնենք,

Այսօր Հրապարակը ավազան է, մաքրելու, լվանալու, պարզելու գործառույթ ունի

Ես սովորաբար անդրադառնում եմ տեսանյութում հնչող իմ խոսքին։ Իսկ դա հեշտ է անելը, երբ խոսքն առանձնացվում է։ Քնարիկ Ներսիսյանի այս օգնությունը՝ թատրոնի սիրելի բլոգից, Մեդիակենտրոնում Սերոբ Խաչատրյանի հետ ապրիլի 27-ի ուղիղ եթերի