Ես չեմ հորինում, պատմում եմ ամեն դեպքում, երբ անդրադառնում եմ իմ հիշողության-ապրածիս մեջ տեղավորված 60 տարիներին և իմ նույնքան տարողունակ առօրյային, որում և վաղն ու մյուս օրն են… հաստատ: Իմ օրվա հոգսը, որը բավ է լիուլի ինձ համար, հենց երեկվա անավարտի, կիսատ-պռատի, վատ արածի ավարտումն է, ամբողջացումը, բարելավում-նորացումը, արդիականացումը… Չկա բան, որ ես այսօր նախաձեռնում եմ, հայտարարում եմ իմ օրագրում, ու չի լինելու-արվելու, իբր ինձնից անկախ հանգամանքներով: Իմ տարիքում, իմ կենսափորձով, հիմա ես գործ ունեմ միայն ինձնից կախված հանգամանքների հետ: Այնպես որ, բոլոր տարիքների սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, եթե շարունակում ենք սեբաստացիական աշխարհի բնակիչ-գործընկերները լինել, հետևե՛ք իմ օրագրին. Առանց ուղեցույցի հեշտ չէ այսպիսի ծավալուն-բազմամարդ գործունեությունը…

Շաբաթ օրը՝ ինչպես միշտ: Առաջին կեսում ես աշխատեցի-հաստատուն դարձրի իմ խոստումը՝ Հիմնական դպրոցի խմբասենյակի, Գեղարվեստի մեծ լողավազանի, Արհեստագործական-քոլեջ նախակրթարանի նոր լողավազանի արդիականացման ավարտի մասին: իսկ Սուսան Մարկոսյանի հետ իմ առերեսումը մայիսյան հավաքի օրացույցն է ու կրթահամալիրի կադրային կազմի թարմացումը…

Լուսանկարները՝ Ծաղկունք Բաց Դպրոց Հիմնադրամի Ֆ.Բ էջից

Հրավիրված ենք «Ծաղկունքի բաց դպրոց». հրավերը նաև անձնական է, ու շնորհակալ եմ իմ եղբայր Ստեփանին ու հարսիկ Անահիտին՝ միասին ծաղկուն կեսօր անցկացնելու համար: Ծաղկունքում իսկական մանկավարժական ծաղկունքի բողբոջներ-տունկեր տեսանք՝ դպրոցի նոր հմայիչ-խանդավառ տնօրինուհին, մեր լավ բարեկամը, վստահ եմ, իր տեղում է, ճիշտ է ընտրությունը: Արտակ Զարգարյանը մեր՝ Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամի զարգացման գծով փոխտնօրենը, Գեղարվեստի ծրագրի ղեկավար, միշտ սեբաստացի Նորայր Այվազյանը, տպավորիչ համերգ-ներկայացումով հանդես եկան… Ստեփան Բլեյանը, ում հեշտ չի գոհացնել, վայելքի մեջ էր: Թատերախմբին ու գեղարվեստի լաբորատորիային ես սիրով հրավիրեցի հունիսյան մեր գեղարվեստական պլեներ-հավաքին, ուսումնական ստուգատես-փառատոնի օրերին ելույթ ունենալու… Իսկ Դավթի այս պատումը, կիրակնօրյա, հենց իմ կիրակնօրյա ընթերցարանի համար է, Արմինեի հեռախոսի նորամուտը:
[youtube https://www.youtube.com/watch?v=d5yaxiREptE?rel=0&controls=0&showinfo=0]

Այսքան եղել ենք Վրաստանում ու չենք էլ մտածել, որ կարող էինք այցելել, հանդիպել, ճանաչել Քրիստոսի լեզվով խոսող մարդկանց: 2015-ին, սեբաստացիներից ո՞վ առաջինը կլինի վրացական այս գյուղում…

Էկոտուր 2015-ի ամփոփում-համերգ Մարմարյա սրահում: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Ընթերցրանը, ինչպես և իմ շաբաթ օրը երկու կապված մասերից է կազմված… Երկրորդ մասում ընթերցարանի արդիական, մեկը մյուսին լրացնող նյութեր եմ ընտրել: Չե՛ք փոշմանի, հենց իմ օրագրի ընթերցողի, սեբաստացու համար են:

Ինձ հիացրեց, զարմացրեց «Մարդը, ով կանգնեցրեց անապատը» հրապարակումը… Ա՜յ երկրագործ եմ ասել: Անհամբեր սպասում եմ սրա հայերեն թարգմանությանը: Եփրիկյան Շուշանի և իր ընկերների ուշադրությունը հրավիրում եմ նման ֆիլմերի թարգմանության վրա. լավ համատեղ նախագիծ կլինի «Թարգմանիր»-ի հետ… Ժամանակին դա անում էին Նարեկ Սահակյանը և իր ընկերները: Նարեկը` որպես Հանրակրթական Դիջիթեք 2016-ի պատասխանատու, պատրաստվում է, չէ՞, մայիսի 6-ի կլոր սեղանին:

Գեղարվեստի 2-րդ դասարանի սովորողների ու արդեն սեբաստացիական կենսունակությամբ ողողված  ծնողների ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունը Սաղմոսավանք-Մուղնի: Դասվար՝ Կարինե Բաբուջյան
Լուսանկարները՝ Նարեի հայրիկ Վազգեն Մուրադյանի:

Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի այսպիսի մի բնակտոր Սիրանուշ Թումանյանից:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հարության ուժի մասին… գիր

Աստղիկ Բլեյանն իրիկվա հետ ուրիշ է դառնում, ավելի ու ավելի, որքան քնի ժամը՝ ինը, մոտենում է․․․ Էս մանկապարտեզի հրեշտակը սկսում է գզել մորը, Դավթին․․․ Արմինեն ու Դավիթը միավորում են իրենց

Գաղափարի անդադրում առաջմղում մինչ իրագործում

Արդեն երրորդ անգամ օրվա մեջ՝ այս անգամ «Հնեվանք» դաշտային ճամբարից բարձրանալիս, Երևան հարկադիր վերադարձի ճանապարհին մենք աջ ենք քաշում Յուրա Գանջալյանի մեքենան ու մեր՝ աստղագետ Լևոն Արամյանի ասած բնական դիտակներով դիրքավորվում։

Ցնծության ավետի՛ս. ծաղիկ աղջիկ Շուշան Բլեյանը քսան տարեկան է արդեն…

Հոբելյանական համերգը, որի խոստումը հնչել էր իմ ավագ եղբոր տանը 2015թ. հունվարի 10-ին, չեղյալ չի հայտարարվել, տեղափոխվել է սեպտեմբերի առաջին կես. այսպես է որոշել Շուշան Բլեյանը՝ խորհրդակցելով իր ավագ քրոջ՝