«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: «Ես խոսում եմ քաղաքական ուժերի մասին։ Քաղաքական ուժը տարբերվում է նրանով, որ քաղաքական խնդրին ուրույն մոտեցում է ունենում, առանձնահատկություն, որ Ազգային ժողովի ընտրություններին հասարակությունը կարողանա ընտրել»….

«Երևանի ավագանիում ընտրված մարդիկ գիտե՞ն Երևանը, ի՞նչ հայացք ունեն, կարող է սերունդ է փոխվում, բայց նրանց հայացքը չի փոխվում,- նշեց Ա. Բլեյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ հավելելով՝ արդյո՞ք նոր սերունդը Երևանը Հյուսիսային պողոտայով ու Օպերայի տարածքով կտեսնի, թե՞ Երևանի միջով անցնող Զանգուն կտեսնի, որ վերածվել է աղբատարի, և կուզենա այն մաքրել աղբից:

«Նոր քաղաքական ուժերը կարողանալո՞ւ են Երևանի կառավարման նոր մոդել ստեղծել»,- նշեց Բլեյանը՝ հավելելով, որ Երևանը պետք է դիտել որպես մեծ տարածք՝ կազմված ինքնուրույն համայնքներից, ոչ թե որպես պետություն՝ պետության մեջ:

Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ հասարակությունը պետք է փոխվի, և 81 տոկոս հավաքած քաղաքական ուժը պետք է կարողանա խնդիրները լուծել բակ առ բակ շրջելով ու բնակիչներին ներգրավելով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Զրուցավար՝ Լուսինե Բադալյան

Աղբյուրը՝ 1in.am։

[youtube https://www.youtube.com/watch?v=gaL-yiIJwZQ?rel=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցչի տոնին` Խուստուփից

Շնորհավորենք բոլոր ուսուցիչների տոնը ու ցանկանք հայացք Խուստուփից…. 04.10.2015թ.

Միասնական քննություններ են հանրապետությունում…

Հանրային հեռուստաընկերություն, «Հարցազրույց» Հունիսի 16

Դրա օգուտը չեմ տեսնում․ Բլեյանը՝ ուսուցչի վարքականոնի մասին

Համացանցում արդեն մի քանի օր է քննարկվում է, որ  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոններ, որոնք առայժմ նախագծի մակարդակում են: